Jump to content

Վաճառքի հարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վաճառքի հարկ
Type of tax Խմբագրել Wikidata
Ենթակատեգորիահարկ Խմբագրել Wikidata

Վաճառքի հարկ (անգլ.՝ sales tax), պետական կառավարող մարմնին վճարվող հարկ՝ հաշվարկված որոշակի ապրանքների և ծառայությունների վաճառքից։

Սովորաբար օրենսդրությունները թույլ են տալիս վաճառողին հարկի համար միջոցներ հավաքել սպառողից գնման վայրում:

ՀԴՄ կտրոն, որը ցույց է տալիս վաճառքից հարկը 8,5%

Մանրածախ վաճառքի հարկը գանձվում է ապրանքի վերջնական օգտագործողին վաճառելուց և գանձվում է ամեն անգամ, երբ այդ ապրանքը վաճառվում է: Այն ձեռնարկություններին վաճառքից, որոնք հետագայում վերավաճառում են ապրանքները, հարկ չի գանձվում: Գնորդին, որը վերջնական օգտագործողը չէ, սովորաբար հարկային մարմինը տրամադրում է «վերավաճառքի վկայագիր» և պահանջվում է վկայականը ներկայացնել վաճառողին գնման վայրում, ինչպես նաև այն մասին, որ ապրանքը վերավաճառքի համար։ Հարկը այլ դեպքերում գանձվում է յուրաքանչյուր ապրանքի կամ ծառայության վաճառքից, որը վաճառվում է գնորդներին առանց նման վկայագրի և որոնք գտնվում են հարկային մարմնի իրավասության ներքո[1][2]:

Վաճառքի հարկերի տեսակներից են.

  • Մեծածախ վաճառքի հարկ - նյութական գույքի մեծածախ վաճառքի հարկ, երբ առաքման ենթակա ապրանքը փաթեթավորված և պիտակավորված է,
  • Մանրածախ վաճառքի հարկ - վերջնական սպառողներին և արդյունաբերական օգտագործողներին նյութական գույքի մանրածախ վաճառքի հարկ[3],
  • Ակցիզային հարկ - կիրառվում է ապրանքների նեղ շրջանակի վրա, ինչպիսիք են բենզինը կամ ալկոհոլը, որոնք սովորաբար գանձվում են արտադրողի կամ մեծածախ վաճառողից, այլ ոչ թե մանրածախ վաճառողից։
  • Արժեթղթերի շրջանառության ակցիզային հարկ - արժեթղթերի առևտրից հարկ[4],
  • Ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ) - անուղղակի հարկ, որը գանձվում է ապրանքի ներմուծման դեպքում, մատակարարի կողմից մատակարարվող ապրանքների և մատուցվող ծառայությունների դիմաց և վերականգնվում է գնորդի կողմից առևտրային շղթայի յուրաքանչյուր փուլում մինչև վերջնական սպառողը[5]։
  • Շրջանառության հարկ - նման է վաճառքի հարկին, սակայն կիրառվում է որպես միջանկյալ հարկ և ��իրառվում է կապիտալ ապրանքների նկատմամբ՝ որպես անուղղակի հարկ[6]:

Համաշխարհային միտումն այն է, որ սովորական վաճառքի հարկերը փոխարինվեն ավելի մեծ տարածում ունեցող ավելացված արժեքի հարկերով: Ավելացված արժեքի հարկերը ապահովում են համաշխարհային հարկային եկամուտների մոտ 20%-ը և գոյություն ունեն ավելի քան 140 երկրներում:

Միացյալ Նահանգներն այժմ այն ​​սակավաթիվ երկրներից է, որը պահպանում է վաճառքի սովորական հարկերը[7]:

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (անգլ.՝ The Organisation for Economic Co-operation and Development) տնտեսագետներն ուսումնասիրել են տարբեր տեսակ�� հարկերի ազդեցությունը զարգացած երկրների տնտեսական աճի վրա և պարզել են, որ վաճառքի հարկերը զարգացման վրա ամենաքիչ վնասակարություն ունեցող հարկերից են[8]։Քանի որ վաճառքի հարկի դրույքաչափը չի փոխվում՝ ելնելով անձի եկամուտից կամ ունեցվածքից, վաճառքի հարկերը սովորաբար համարվում են ռեգրեսիվ: Այնուամենայնիվ, առաջարկվել է, որ վաճառքի հարկի ցանկացած ռեգրեսիվ ազդեցություն կարող է մեղմվել, օրինակ՝ բացառելով վարձավճարը կամ ազատելով առաջնային օգտագործման ապրանքները հարկերից, ինչպիսիք են սնունդը, հագուստը և դեղերը: Investopedia կայքը սահմանում է ռեգրեսիվ հարկը որպես « հարկ, որի դեպքում ավելի մեծ տոկոս է գանձվում ցածր եկամուտ ունեցող մարդկանցից, քան բարձր եկամուտ ունեցողներից: Սա նշանակում է, որ այն ավելի ծանր է հարվածում ցածր եկամուտ ունեցող անձանց»[9]:

Ազդեցությունները տեղական տնտեսությունների վրա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապացուցված է, որ վաճառքի ավելի բարձր հարկերը շատ տարբեր ազդեցություններ ունեն տեղական տնտեսությունների վրա: Ավելի բարձր հարկերի դեպքում ավելի շատ սպառողներ սկսում են վերանայել, թե որտեղ են գնումներ կատարում[10], համաձայն Մինեսոտայում և Վիսկոնսինում անցկացված ուսումնասիրության, որտեղ ծխախոտի վաճառքի հարկը բարձրացվել է: Շրջանառության ավելի բարձր հարկի ազդեցությունը դրսևորվել է հարկերի բարձրացումից մոտ վեց ամիս անց:

Էլեկտրոնային առևտրի ազդեցությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլեկտրոնային առևտրի բիզնեսը ևս կարող է կրել ազդեցություն սպառողական հարկերից[11]: Էլեկտրոնային առևտրի ոլորտը կարելի է բաժանել չորս կատեգորիաների՝ մանրածախ առևտուր, միջնորդներ, բիզնեսից բիզնես և լրատվամիջոցներ, որոնք ենթարկվել են տարբեր աստիճանի ազդեցության:

Միջնորդները տուժել են մանրածախ վաճառքի հարկից, քանի որ հարթակներ են տրամադրում վաճառքի տարբեր կողմերի (օրինակ՝ Amazon-ի շուկան):

Էլեկտրոնային առևտրի հարթակներում առաջարկվող ապրանքները սովորաբար նույն տոկոսադրույքով չեն հարկվում, հատկապես ամերիկյան շուկայով: Տարբեր նահանգներ ունեն իրենց հարկային կանոնակարգերը, օրինակ՝ որոշ նահանգներ օգտագործում են իրենց ստանդարտ վաճառքի հարկերի օրենքները էլեկտրոնային վաճառքը կազմակերպելիս, իսկ որոշ նահանգներ մշակել են հատուկ օրենքներ: Էլեկտրոնային առևտրի վրա հարկեր կիրառելը դժվար է հատկապես թվային ապրանքների համար, որոնք առևտուր են անում տարբեր երկրներում։

Շրջանառության հարկի ազդեցությունը սպառողների և արտադրողների վարքագծի վրա բավականին մեծ է: Առցանց շուկայի ապրանքների պահանջարկի գնային առաձգականությունը բարձր է, ինչը նշանակում է, որ սպառողները գների նկատմամբ զգայուն են, և ապրանքների նկատմամբ պահանջարկը զգալիորեն փոխվում է գների փոքր փոփոխություններից կախված: Սա նշանակում է, որ հարկային բեռը առաջին հերթին ընկնում է արտադրողի վրա։ Պահանջարկի փոփոխությունից խուսափելու համար արտադրողը կա՛մ հնարավորության դեպքում կխուսափի հարկերից՝ տեղափոխելով իր գործունեության որոշ հատվածները ոչ բարձր հարկի տիրույթ, կա՛մ սպառողներից կգանձի նույն գինը, բայց կվճարի հարկը իր շահույթից[12]։

Միացյալ Նահանգներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեև Միացյալ Նահանգների կառավարությունը երբեք չի օգտագործել ընդհանուր վաճառքի հարկը, վիսկիի ակցիզային հարկը, որը ուժի մեջ է մտել 1791 թվականից, ֆինանսական միջոցներ հավաքելու առաջին քայլերից մեկն էր: Այս հարկի տարածումն արևմտյան սահմաններում ապրող ֆերմերներին 1794 թվականին մղեց Վիսկիի ապստամբության:

Դաշնային և նահանգային վաճառքի հարկերը Միացյալ Նահանգներում մնացին ընտրովի մինչև 19-րդ դարը:

Առաջին լայնածավալ, ընդհանուր վաճառքի հարկերը Միացյալ Նահանգներում ընդունվել են Կենտուկիում և Միսիսիպիում 1930 թվականին, թեև Կենտուկիում այս հարկն այլևս չի կիրառվել 1936 թվականին։

Բենզինի մեկ գալոնի նկատմամբ կիրառվող հարկը (1932 թվականին մեկ գալոնի նկատմամբ 1 ցենտ) և ծխախոտի մեկ փաթեթի համար սահմանված հարկը (1,01 դոլար մեկ փաթեթի համար 2009 թվականից) ամենահայտնի ընթացիկ վաճառքի հարկերն են, որոնք կառավարվում են դաշնային կառավարության կողմից:

Քսաներկու այլ նահանգներ սկսեցին ընդհանուր վաճառքի հարկեր սահմանել ավելի ուշ՝ 1930-ականներին, որին հաջորդել են այլ վեց նահագներ 1940-ականներին և հինգը՝ 1950-ականներին: Կենտուկին վերահաստատել է իր վաճառքի հարկի մասին օրենքը 1960 թվականին: Եվս տասնմեկ նահանգներ ընդունել են վաճառքի հարկի մասին օրենքներ 1960-ականներին: Հինգ նահանգներ ներկայումս չունեն ընդհանուր վաճառքի հարկեր, որոնք են Ալյասկան, Դելավերը, Մոնտանան, Նյու Հեմփշիրը և Օրեգոնը[13]։

Առողջապահության ոլորտի 2010 թվականին ընդունված օրենքը սահմանել է 10 տոկոս դաշնային վաճառքի հարկ՝ 2010թ. հուլիսի 1-ից փակ տարածքներում արևայրուքի ծառայությունների վրա: Այնուամենայնիվ, նոր հարկը ընտրովի է և տարածվում է միայն կոնկրետ ծառայության վրա[14][15]։

Կանադան օգտագործում է ապրանքների և ծառայությունների ավելացված արժեքի դաշնային հարկ՝ 5 տոկոս դրույքաչափով, որն գործում է 2008 թվականի հունվարի 1-ից ի վեր[16]:

Նահանգների մեծ մասում սահմանված են կա՛մ վաճառքի մարզային հարկ (անգլ.՝ Provincial Sales Tax), կա'մ վաճառքի ներդաշնակեցված հարկ (անգլ.՝ Harmonized Sales Tax):

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Purchases for Resale Արխիվացված 2011-07-14 Wayback Machine Maryland State Comptroller's website. Retrieved 2010-05-19
  2. «Business tax tip #4: If You Make Purchases for Resale» (PDF). Maryland Comptroller of the Treasury. Արխիվացված է օրիգինալից (PDF) November 22, 2011-ին. Վերցված է April 14, 2011-ին.
  3. Manufacturers," wholesale and retail sale taxes
  4. Thom Hartmann (September 26, 2008). «How Wall Street Can Bail Itself Out Without Destroying The Dollar». CommonDreams.org. Վերցված է April 14, 2011-ին.
  5. «Value added tax». Government Spokesperson’s Office, Principality of Liechtenstein. Արխիվացված է օրիգինալից April 18, 2005-ին. Վերցված է April 14, 2011-ին.
  6. «What is turnover tax and how does it work?». Turnover Tax for Small Business. South African Revenue Service. Արխիվացված է օրիգինալից April 29, 2011-ին. Վերցված է April 14, 2011-ին.
  7. Kathryn James. «Exploring the Origins and Global Rise of VAT» (PDF). The VAT Reader. Tax Analysts. Վերցված է April 14, 2011-ին.
  8. «America the Uncompetitive». Wall Street Journal editorial. August 15, 2008. Վերցված է 2010-08-05-ին.
  9. Carl Davis; Kelly Davis; Matthew Gardner; Robert S. McIntyre; Jeff McLynch; All Sapozhnikov (November 2009). «Who Pays? A distributed analysis of the tax systems in all 50 states, 3rd edition» (PDF). The Institute on Taxation & Economic Policy. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010-11-15-ին. Վերցված է 2010-08-05-ին.
  10. Luna, L (2004). «Local Sales Tax Competition and the Effect on County Governments Tax Rates and Tax Bases». The Journal of the American Taxation Association: 43–61.
  11. Fong, Nathan M. (2012). «Sales Tax and Electronic Commerce». The New Palgrave Dictionary of Economics: 1–10. doi:10.1057/978-1-349-95121-5_2947-1. ISBN 978-1-349-95121-5.
  12. Fong, Nathan M. (2012). «Sales Tax and Electronic Commerce». The New Palgrave Dictionary of Economics: 2–6.
  13. William F. Fox (March 13, 2002). «History and Economic Impact: Sales Tax History» (PDF). University of Tennessee Knoxville, Center for Business and Economic Research. Արխիվացված է օրիգինալից (PDF) April 30, 2011-ին. Վերցված է April 15, 2011-ին.
  14. Tax Provisions in the Health Care Act AICPA Journal of Accountancy, retrieved 2010-04-02
  15. H.R. 3590 Sec. 10907 Արխիվացված 2010-04-03 Wayback Machine HealthReformStat, retrieved 2010-04-02
  16. Agency, Canada Revenue (2017-06-22). «The 2008 GST/HST Rate Reduction». www.canada.ca. Վերցված է 2024-01-29-ին.