Jump to content

Վաղարշակ Մեյրոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վաղարշակ Մեյրոյան
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 1, 1964(1964-02-01) (60 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
Մասնագիտությունտնտեսագետ

Վաղարշակ Մեյրոյան (փետրվարի 1, 1964(1964-02-01), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), արմատներով Ջավախքցի, տնտեսագետ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղարշակ Մեյրոյանը ծնվել է Երևանում բանվորի ընտանիքում 1964 թվականի փետրվարի 1-ին՝ Փարիզ և Վանանուշ Մեյրոյանների ընտանիքում, ովքեր բնակություն հաստատելու նպատակով Ջավախքի Սուլդա գյուղից տեղափոխվել էին Երևան։ Հայրը՝ վարորդ էր, իսկ մայրը՝ տնային տնտեսուհի։ Մանկուց սիրել է քանդակագործությունը, նկարչությունն ու երաժշտությունը։ 1981 թվականին ավարտել է դպրոց և արդեն 1982 թվականին ընդունվել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի Ֆինանսների և հաշվապահության ֆակուլտետ, տնտեսագետ-հաշվապահ մասնագիտությամբ։ Այնուհետև 1983-1985 թվականներին ծառայել է Սովետական բանակում և ստացել սերժանտի կոչում։ Բանակից զորացրվելուց հետո շարունակել է ուսումը և 1988 թվականին ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը՝ ստանալով տնտեսագետ-հաշվապահի որակավորում։ Զուգահեռ նաև սովորել է Հասարակական մասնագիտական ֆակուլտետում որպես տնտեսագետ-թարգմանիչ (1985-1988 թվականներին)։ 2009-2013 թվականներին սովորել է «Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա»-ում առաջադրվել է որպես տնտեսագիտության թեկնածու, թեման՝ «Բարձրագույն կրթության Ֆինանսական կառավարման հիմնախնդիրները ՀՀ ում»[1]։ Ունի հարուստ աշխատանքային կենսագրություն, տիրապետում է չորս լեզուների՝ հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն։ Հանդիսանում է Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամի վարչաֆինանսական տնօրեն։ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է[2]։

Աշխատանքային գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամի վարչաֆինանսական տնօրեն 2000 թվականից-մինչ այժմ
  • «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամի Գլխավոր հաշվապահ 2000 -2003թվականներ
  • «ԴՎ»ԻՖՎԵՍՏ հայ-հնդկական Հ/Ձ ՍՊԸ հիմնադիր 2008թվականից-մինչ այժմ
  • «Տեքստուորլդ» ՍՊԸ-ի հիմնադիր 2000-2008թվականներ
  • ՀՀ Ազգային ժողով, գլխավոր աուդիտոր 2002-2007թվականներ
  • ՀՀ Ազգային ժողովի Վերահսկիչ պալատ աուդիտոր 1998-2000 թվականներ
  • «ՍԴ» ՍՊԸ-ի տնօրեն 1997-2000 թվականներ
  • «Ինժգլոբալ» ՓԲԸ-ի ֆինանսական տնօրեն 1997-1998 թվականներ
  • «Երևանի ԲՏԱՊ» ՓԲԸ-ի գլխավոր հաշվապահ 1994-2000 թվականներ
  • «ԲԱՏՁ» N 11- գլխավոր հաշվապահ 1988-1994 թվականներ
  • «Երշինավտոտրանս» ԱՏՁ-ի գլխավոր հաշվապահ 1988 թվականներ
  • Ծառայություն Սովետական բանակում- Սերժանտ 1983-1985թվականներ
  • «Երևանշին» N 3 տրեստ, N 15 ԾՄՎ- բանվոր 1981-1982 թվականներ

Պարգևատրումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Ակադեմիական արմավենի» ( Palmes academiques ) դասի ասպետի շքանշան - Ֆրանսիայի հանրապետության վարչապետի հրամանով՝ ֆրանսիայի մշակույթին և կրթությանը մատուցած ծառայությունների համար 25 օգոստոս 2010 թվական
  • «ՀՀ բանակի 20-րդ տարեդարձի հուշամեդալ» - ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանով՝ ՀՀ բանակին մատուցած ծառայությունների համար, 2011 թվական
  • Մեդալ ՀՀ Կրթության և գիտության ոլորտում ներդրած մեծագույն ավանդի համար, 20 դեկտեմբեր 2016 թվական

Մասնակցություն կոնֆերանսների և վերապատրաստումների

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Թիմերի կազմավորում և ուսումնասիրության մեթոդոլոգիա տարածաշրջանային համաժողով` կազմակերպված Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության (AUF) Ֆրանկոֆոնիայի կառավարման ինստիտուտի (IFAG) կողմից - Հունվար 2014 թվականին
  • Համալսարանների ինքնաֆինանսավորում վերապատրաստում` կազմակերպված Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության (AUF) Կենտրոնական և Արևմտյան Եվրոպայի գրասենյակի ( BECO) կողմից - Հունիս 2014 թվական

Հրատարակված հոդվածներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Կազմակերպության գործարար ակտիվության վերլուծության էությունը, դերն ու նշանակությունը տնտեսվարման նոր պայմաններում, Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիա «Հաշվապահական հաշվառում և աուդիտ» ամսագիր, N-1, 2010 ,Երևան, 2010,
  • Բարձրագույն կրթության ծախսերի վերլուծությունը եվրոպական միությունում, Երևանի «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարան ՀՀ սոցիալտնտեսական կայուն զարգացման հիմնախնդիրները (գիտական հոդվածների ժողովածու-3 (7)) ,Երևան, 2010։
  • Հայաստանի բարձրագույն կրթության ֆինանսական կառավարման մեխանիզմների և ցուցանիշների վերլուծություն, ՀՀ Ֆինանսների նախարարության «Էկոնոմիկա հանդես» ՓԲԸ Հայաստան. «Ֆինանսներ և էկոնոմիկա» հանդես. N-12 (138) դեկտեմբեր, 2011 ,Երևան, 2011։
  • ՀՀ բուհական կրթական ծառայությունները անդրազգային կրթության համատեքստում, Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետ «Տարեգիրք» 2012 ,Երևան,2013։
  • ՀՀ բուհական համակարգի ինքնաֆինանսավորման խնդիրները ոլորտի միջազգայնացման համատեքստում, Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետ «Տարեգիրք» 2012 ,Երևամ, 2013։

Ամուսնացած է, ունի երկու դուստր։

  • Կին՝ Մելորա Մեյրոյան
  • Դուստրեր՝ Մարիամ Մեյրոյան, Մերի Մեյրոյան

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Վաղարշակ Մեյրոյանի մասին ԵՊՀ Գրադարանի քարտարանում(չաշխատող հղում)
  2. «Երբ խոսում են արմատները. համակարգչային հավաքածու՝ հարազատ գյուղի դպրոցին». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 10-ին.