Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Արզումանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վաղարշակ Արշակի Արզումանյան, Արզումանով, (մարտի 12, 1900, Թիֆլիս-մայիսի 9, 1968, Երևան), կրկեսի հայ արտիստ, լարախաղաց։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1966)։
Կրկեսում սկսել է աշխատել 1919 թվականից (1929 թվականից՝ Պետկրկեսի սիստեմում)։ 1956 թվականին կազմակերպել է հայկական կրկեսային կոլեկտիվը (1957 թվականից՝ գեղարվեստական ղեկավար)։ Վաղարշակ Արզումանյանը հեղինակ էր կրկեսային բազմաթիվ համարների։ Բարձր վարպետություն և համարձակություն պահանջող նրա լավագույն համարն էր կրկեսի գմբեթից ձգված թեք պարանով, հատուկ անվակների օգնությամբ մեծ արագությամբ գլխիվայր իջնելը։ Կրկեսի կազմում հյուրախաղերով հանդես է եկել Թուրքիայում, Ֆինլանդիայում, Հունգարիայում, Կորեայում, Լեհաստանում, Չեխոսլովակիայում։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 50)։
|