Վախի աչքերը մեծ են
Վախի աչքերը մեծ են ռուս.՝ У страха глаза велики | |
---|---|
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
Ժանր | հեքիաթ |
Ռեժիսոր | Օլգա Խոդատաևա |
Սցենարիստ | Գեորգի Գրեբներ |
Հնչյունավորում | Գրիգորի Շպիգել[1] |
Բեմադրող նկարիչ | Պյոտր Նոսով |
Օպերատոր | Միխայիլ Դրույան |
Երկիր | ԽՍՀՄ |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Թվական | 1946 |
«Վախի աչքերը մեծ են», խորհրդային մուլտիպլիկացիոն ֆիլմ ըստ ռուսական ժողովրդական «Կատուն և աղվեսը» հեքիաթի։ Հեքիաթը պատմում է այն մասին, թե ինչպես է աղվեսը խաբում կենդանիներին ու վերցնում նվերները, որոնք նախատեսված էին իրեն անտառի նոր կառավարիչ հռչակած Կոտոֆեյ Իվանովիչի համար։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեքիաթը պատմում է մի սև կատվի մասին, որը սիրում էր թթվասեր ուտել, իսկ մկներ չէր բռնում։ Նրա տերը մի օր բարկանում է, գցում նրան պարկի մեջ և թողնում անտառում։ Աղվեսը տեսնում է կատվին և հարցնում, թե նա ով է։ Կատուն հպարտ պատասխանում է. «Ես սիբիրյան կատու եմ, հասակս` հսկա, սև մորթով, թուրքի բեղերով։ Իսկ իմ անունն է Կոտոֆեյ Իվանովիչ։ Իսկ դո՞ւ ով ես»։ Աղվեսը պատասխանում է. «Իսկ ես Ելիզավետա Պատրիկեևնան եմ։ Արի գնանք իմ տուն հյուր, քեզ թթվասեր կհյուրասիրեմ»։ Ճանապարհին կատուն վախեցնում է նապաստակին, վերջինս էլ պատմում է արջին և գայլին սարսափելի սև գազանի մասին։ Իսկ խորամանկ աղվեսը ասում է նրանց, որ Կոտոֆեյ Իվանովիչն անտառի նոր հսկիչն է և առանց նվերների ոչ ոքի չի ընդունում։ Իսկ եթե ուզում են նրան տեսնել, ուրեմն գայլը պետք է ոչխար բերի, իսկ արջը` ցուլ։ Գայլն ու արջը գնում են որսի և բերում են որսը, թողնում են այն աղվեսի տան առջև։ Իսկ խորամանկ աղվեսն սկսում է թռվռալ ու աղմկել տանը։ Այդ աղմուկից կատուն սարսափահար փախչում է տնից և բարձրանում ծառի վրա, սայթաքում է և ընկնում է արջի վրա, իսկ հետո, քիչ է մնում գայլին ճանկռի։ Նրանք այնքան են վախենում, որ փախչում են հեռու-հեռու։ Իսկ նրանց բերած որսը մնում է աղվեսին ու կատվին։
Հեղինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սցենարի հեղինակ | Գեորգի Գրեբներ |
Բեմադրեղ ռեժիսոր | Օլգա Խոդատաևա |
Բեմադրող նկարիչ | Պյոտր Նոսով |
Նկարիչ | Ելենա Խուդովա, Լև Պոզդնեև, Օլգա Հեմերլինգ,Կոնստանտին Մալիշեև, Վ.Զավիլոպուլո |
Նկարիչ մուլտիպլիկատորներ | Նիկոլայ Ֆյոդորով, Ֆաինա Եպիֆանովա, Տատյանա Ֆյոդորովա, Բորիս Մեերովիչ |
Օպերատոր | Միխայիլ Դրույան |
Կոմպոզիտոր | Գ.Լոբաչև |
Հնչյունային օպերատոր | Ս. Ռենսկի |
Ռեժիսորի օգնական | Լ. Ժդանով |
Տեխնիկական օգնական | Կ.Ապեստինա |
Մոնտաժող | Ա.Ֆիրսովա |
Դերերի հնչունավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գրիգորի Շպիգել – կատու
- Յուլյա Յուլսկայա – նապաստակ
- Լեոնիդ Պիրոգով – արջ
- Զինաիդա Բոկարյովա – աղվես
- Եվգենի Մելնիկով – գայլ
Վերաթողարկում DVD ձևաչափով
[խմբագրել | խմբագրել կոդը]1990 թվականի կեսերին թողարկվել է VHS ձևաչափով «Լավագույն խորհրդային մուլտֆիլմեր» հավաքածուն, որի մեջ մտնում էին հետևյալ մուլտֆիլմերը.
- «Խրճիթ» հավաքածուի մուլտֆիլմերն էին. «Խրճիթ» (1995), «Թխվածքաբլիթ» (1956), «Երեք պարկ խորամանկություն» (1954), «Գնդիկ Բոքոնիկը» (1956), «Վախի աչքերը մեծ են» (1946), «Կապույտ տերեփուկ» (1973), «Հենց այնպես» (1976), «Սունկ-խրճիթ» (1958)[2]։
- «Դայակի հեքիաթները» հավաքածուի մեջ ներառվել են հետևյալ մուլտֆիլմերը. «Վայրի կարապներ» (1949), «Վախի աչքերը մեծ են» (1946), «Քույրիկ Ալյոնուշկան և եղբայր Իվանուշկան» (1951), «Կախարդական զանգակը» (1949), «Անտառային ճանապարհորդներ» (1951), «Կուժ ու շվի» (1950), «Բարձր սար» (1951)[3]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «У страха глаза велики» на youtube