Jump to content

Վալդիվյան անտառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վալդիվյան անտառ
ՏեսակԷկոհամակարգ և WWF ecoregion?
Երկիր Չիլի և  Արգենտինա
Քարտեզ
Քարտեզ
Պահպանվող գոտի Լոս Լագոս շրջանում

Վալդիվյան անտառ, Հարավային Ամերիկայի էկոտարածաշրջանում նեոտրոպիկի մաս կազմող, անձրևային, խառը տիպի անտառներ։ Անվանումն առաջացել է Վալդիվիա քաղաքի անունից։

Վալդիվյան անտառները գտնվում են Արևմտյան Պատագոնիայի կենտրոնում՝ գերազանցապես Չիլիի տարածքում, մի փոքր մասն էլ Արգենտինայում։ Սահմանակից էկոտարածաշրջաններն են Մագելանյան անտառները, Պատագոնիական անապատը, չիլիական մակվիստը (մշտադալար թփուտներով ու խոտատարածքներով ձևավորվող էկոգոտի) և Հարավային Անդերի տափաստանները։ Մոտավոր հաշվարկներով այդ անտառները զբաղեցնում են 250-300 հազար քառակուսի կիլոմետր ընդհանուր մակերես՝ գերազանցելով Մեծ Բրիտանիայի տարածքին։

Տեղադրությունը. հարավային լայնության 40 աստիճանի շրջանը՝ Անդյան լեռների լանջերին (մինչև 1200-2200 մետր բարձրություններում) և Չիլոե կղզին[1]։

Կլիման խոնավ է. տեղումներ լինում են տարվա բոլոր եղանակներին և տարեկան կտրվածքով կազմում են 1500-3000 միլիմետր։ Միջին ջերմաստիճանը ամռանը 12-15 աստիճան է, ձմռանը՝ 6-8 աստիճան, իսկ լեռնային շրջաններում ավելի սառն է[1]։

Վալդիվյան անտառները մշտադալար են, սակայն դրանցում հանդիպում են նաև տերևաթափվող բույսեր։ Հիմնական բուսազանգվածը կազմում են փշատերև ծառատեսակներն ու պտերը։ Դրանց շատ տեսակներ էնդեմիկ են և հանդիպում են միայն Վալդիվյան անտառներում։

Տարածաշրջանի բուսական աշխարհի տիպական ներկայացուցիչներն են ֆիցռոյան, էքստոքսիկոնը, լապաժերիան, մագելանյան մայտենուսը, կեղծ պանաքսի ու նոտոֆագուսի մի շարք տեսակներ, Eucryphia cordifolia-ն, Caldcluvia paniculata-ն, Weinmannia trichosperma-ն, Podocarpus nubigenus-ը, չիլիական արաուկարիան:Կենդանական աշխարհի ներկայացուցիչներից են ռելիկտային համարվող չիլոեյան փշախոզը, աշխարհի ամենափոքր եղնիկը՝ պուդուն, չիլիական կոդկոդ կատուն։ Քսաներորդ դարում Վալդիվյան անտառների պայմաններին հարմարեցվել և այս վայրերում բազմացել ու տարածվել են վարազները։

Չիլիում և Արգենտինայում վալդիվյան անտառների տարածքում ստեղծվել են շուրջ քսան ազգային պարկեր ու պահպանվող գոտիներ;

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]