Jump to content

Սրբուհի Երամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Երամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սրբուհի Երամյան
Ծնվել էդեկտեմբերի 19, 1925(1925-12-19)[1]
ԾննդավայրՌուսե, Բուլղարիա
Մահացել էապրիլի 21, 1995(1995-04-21)[1] (69 տարեկան)
Քաղաքացիություն Բուլղարիա,  ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունբժիշկ և թերապևտ
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր

Սրբուհի Գառնիկի Երամյան (դեկտեմբերի 19, 1925(1925-12-19)[1], Ռուսե, Բուլղարիա - ապրիլի 21, 1995(1995-04-21)[1]), բուլղարահայ թերապևտ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1969), պրոֆեսոր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սրբուհի Երամյանը ծնվել է 1925 թվականի դեկտեմբերի 19-ին, Բուլղարիայի Ռուսե քաղաքում։ 1951 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1951 թվականից եղել է Ընդհանուր հիգիենայի և մասնագիտական հիվանդությունների ինստիտուտի գիտաշխատող, 1963 թվականից՝ Երևանի բժշկական ինստիտուտի ֆունկցիոնալ ախտորոշման դասընթացի ղեկավար[2]։

Աշխատանքները վերաբերում են քիմիական և լեռնահանքային արդյունաբերության ձեռնարկություններում մասնագիտական ախտաբանությանը։ Առաջարկել է բրուցելոզի օբյեկտիվ քննության թեստ, որով պարզել է այդ հիվանդության ալերգիական շեմքը և մշակել բուժման եղանակներ։ Հեղինակ է 80 գիտական աշխատությունների, 2 գյուտի։

  • Пульмопогенная гипертензия, 1987 г.
  • Легочное сердце у больных пожилого возраста, 1988 г.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հայրիյան Ա., Հայ բժիշկ-գիտնականները, Երևան (1998)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://am.hayazg.info/index.php?curid=3084
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սրբուհի Երամյան» հոդվածին։