Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հեքիմյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սրապիոն Հեքիմյան (օգոստոսի 16, 1832(1832-08-16)[1], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1] - մարտի 7, 1892(1892-03-07)[1], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1]), հայ դրամատուրգ, թատերական-մշակութային գործիչ։
Սովորել է ծննդավայրի Մխիթարյանների տարրական դպրոցում, Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանում, հմտացել եվրոպական մի շարք լեզուների մեջ։ Հեքիմյանի ստեղծագործություններից են «Արտաշես և Սաթենիկ» (1848), «Հարմակ և Աշխեն» (1850), «Վահրամ», «Սմբատ Ա» դրամաները։ 1856 թվականին Հեքիմյան հաստատվել է Կոստանդնուպոլիսում, հիմնել պոլսահայ առաջին պրոֆեսիոնալ թատրոնը, որը ներկայացումներ է տվել հայերեն, թուրքերեն, իտալերեն։ Գլխավոր դերերը կատարել է ինքը։ Այս թատրոնի համար էլ Հեքիմյանը գրել է «Մամվել» պատմական ողբերգությունը, որը երկար տարիներ ներկայացվել է արևմտահայ և արևելահայ բեմերում (պիեսում խաղացել են Պ. Ադամյանը, Գ. Չմշկյանը, Հ. Աբելյանը)։ Հեքիմյանը նաև ինքնուրույն ու թարգմանական բանաստեղծություններով, գրականությանն ու թատրոնին նվիրված հոդվածներով հանդես է եկել «Բազմավեպ», «Երկրագունդ», «Ծաղիկ», «Մասիս», «Մուսայք. Մասյաց» և այլ պարբերականներում։
- Կինն Զարմայրա (պոեմ)։ Բանասէր, 1851, № 4:
- Տաղք, քերթվածք և թատրերգությունք, Կոստանդնուպոլիս, 1857
- Հուլիանե, Գամալա, Պողոս և Վիրգինիա [թարգմանություններ], Կոստանդնուպոլիս, 1864
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 385)։
|