Ստորգետնյա աշխարհ

Ստորգետնյա աշխարհ (ստորգետնյա թագավորություն կամ հանդերձյալ աշխարհ), գտնվում է գետնի տակ՝ ի տարբերություն երկնայինի, և տեղակայված է շատ հեռու։ Ստորգետնյա աշխարհ հասկացությունը տարբեր է տարբեր ազգերի դիցաբանության մեջ։ Ստորգետնյա աշխարհի մասին որոշ առասպելների ընդհանուր գծերն են կենդանի մարդկանց մասին պատմությունները, ովքեր արշավել են ստորգետնյա աշխարհ՝ սխրագործություն կատարելու նպատակով։
Հոգիների մուտքը դեպի ստորգետնյա աշխարհ պահանջում է հատուկ արարողակարգերի պահպանում։
Լատինական բանաստեղծները, ինչպիսիք են Վերգիլիոսը, ստորգետնյա աշխարհը նկարագրել են որպես մի վայր, որտեղ մեղավորները պատժվել են, իսկ բարի մարդիկ մահվանից հետո պարգևատրվել են կյանքով։ Վերգիլիոսը նույնիսկ նշել է ստորգետնյա աշխարհի կենտրոնի աշխարհագրական դիրքը։ Այնտեղ տանող ճանապարհը անցնում էր մի վայրով, որտեղ Ահերոն գետը միաձուլվում է Կոկիտուս գետի հետ։
Դասական հնությունների բառարանը նույնացնում է ստորգետնյա աշխարհը, մահացածների թագավորությունը և Հադեսի կացարանը[1]։ Հնագիտության բառարանը ստորգետնյա աշխարհը անվանում է Հադեսի կացարան[2]։
Խտոնիկը՝ տեխնիկական ածական է, որը վերաբերում է ստորգետնյա աշխարհին։ Ստորգետնյա աշխարհ հասկացությունը գոյություն ունի գրեթե յուրաքանչյուր քաղաքակրթության մեջ և «կարող է լինել նույնքան հին, որքան մարդկությունը»։
Տարբեր դիցաբանություններում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հադեսի կացարան – հին հույների ստորգետնյա աշխարհը, Հադեսի թագավորությունը։
- Ամենտի – ստորգետնյա աշխարհը Հին Եգիպտացիների մոտ, մահացածների թագավորություն։
- Դիույ– մահացածների թագավորություն կամ «դժոխք» չինական առասպելաբանության մեջ։
- Դուատ – եգիպտական դիցաբանության մեջ «շատ խորը, շատ մութ ու անծայրածիր» մի վայր, որտեղ բնակվում էին մահացածները։
- Ել – ստորգետնյա աշխարհը ինգուշների և չեչենների դիցաբանության մեջ։
- ԵմԻ – (եմԻ-նո Կունի, եմոցուկունի, եմիցուկունի), ստորգետնյա աշխարհ ճապոնացիների մոտ, մահացածների թագավորություն։
- Զինդոն – օսերի ստորգետնյա աշխարհը, որտեղ էր նաև դժոխքը։
- Իրկալան – Միջագետքի դիցաբանության մեջ շումերների և աքքադցիների ստորգետնյա աշխարհն է։
- Միկտլան – ստորգետնյա աշխարհ ացտեկների դիցաբանության մեջ։
- Պատալա – ստորգետնյա աշխարհը հնդկական դիցաբանության մեջ[3]։
- Սպանդարամետ – ստորգետնյա աշխարհի ոգին և ստորգետնյա աշխարհը հայկական դիցաբանության մեջ։
- Տարտարոս – հնագույն հույների ստորգետնյա աշխարհն է, այն վայրը, որտեղ Զևսը տապալեց Քրոնոսին և տիտաններին։
- Շիբալբա – ստորգետնյա աշխարհ մայաների մոտ։
Տես ավելին
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Подземный мир // Словарь классических древностей
- ↑ Подземный мир Արխիվացված 2019-04-11 Wayback Machine // Словарь античности
- ↑ В. И. Кальянов Махабхарата. Книга пятая. Удьйогапарва или книга о старании, Л. 1976.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստորգետնյա աշխարհ» հոդվածին։ |
|