Ստոյան Վենև
Ստոյան Վենև | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 21, 1904[1] |
Ծննդավայր | Կյուստենդիլի մարզ, Բուլղարիա և Skrinyano, Kyustendil, Կյուստենդիլի մարզ, Բուլղարիա |
Վախճանվել է | մարտի 20, 1989[1] (84 տարեկան) |
Մահվան վայր | Սոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն |
Քաղաքացիություն | Բուլղարիա |
Կրթություն | Բուլղարիայի գեղարվեստի ազգային ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | դիմապատկեր և Ծաղրանկար |
Stoyan Venev Վիքիպահեստում |
Ստոյան Վենև (բուլղար․՝ Стоян Венев, սեպտեմբերի 21, 1904[1], Կյուստենդիլի մարզ, Բուլղարիա և Skrinyano, Kyustendil, Կյուստենդիլի մարզ, Բուլղարիա - մարտի 20, 1989[1], Սոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն), բուլղարացի գրաֆիկ, ժանրային գեղանկարիչ, որն անդրադարձել է գյուղացիական թեմաների։ Վենևի կոպիտ, կենսախինդ հումորով լի գյուղական տեսարաններով գեղանկարներում ու գրաֆիկայում հանդիսատեսին ներկայացվում են ազգային մշակույթի ավանդույթները։ Ազգային մոտիվների վրա հենվող նրա գրաֆիկան մեծ դեր է խաղացել բուլղարական արվեստում այս ժանրի զարգացման համար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստոյան Վենևը ծնվել է 1903 թվականի սեպտեմբերի 21-ին, Բուլղարիայի հարավ-արևմուտքում գտնվող Կյուստենդիլի մարզի փոքրիկ գյուղում։ Սովորել է Բուլղարիայի գեղարվեստի ազգային ակադեմիայում։
1920-1930-ական թվականներին զարգացնելով հակամիապետական ու հակաֆաշիստական թեմաներ այնպիսի նկարիչների հետ, ինչպիսիք են Իլյա Պետրովը, Ալեքսանդր Ժենդովը, Իլյա Բեշկովը, Ստոյան Վենևը ձևավորվել է որպես սատիրական գրաֆիկայի վարպետ։
1930-ական թվականների երկրորդ կեսից Վենևը նկարել է գլխավորապես գյուղական կյանք պատկերող հումորով լի կտավներ` տոնական վառ գույներով։ Վենևի ուշ շրջանի մի շարք աշխատանքներ առանձնանում են դրամատիզմով[2]։
Նկարիչը մահացել է 1989 թվականին, Սոֆիայում։
Ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարիչը երկու անգամ (1950 և 1953 թվականներին) արժանացել է Դիմիտրվյան մրցանակի[3]։
1954 թվականին Ստոյան Վենևին տրվել է Բուլղարիայի ժողովրդական նկարչի կոչում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ Տե՛ս «Վենև, Ստոյան» հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում
- ↑ Դիմիտրովյան մրցանակն ամենամյա տրամատրվող մրցանակ էր, որը տրվել է բուլղարացի առանձին գործիչներին կամ կոլեկտիվներին` գրականության, արվեստի, գիտության, գյուտարարության ոլորտում ունեցած նշանակալի ձեռբերումների համար։ Հիմնվել է 1949 թվականին։ Պարգևատրվողներին տրվել է մրցանակի դափնեկրի կոչում, հանձնվել է շքանշան և պատվոգիր։ Большая Советская Энциклопедия. — Второе издание. — М.: «БСЭ», 1955. — Т. 6.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Венева, Лена. Стоян Венев. Моя Болгария: живопись. — М.: Советский художник, 1984. — 28 с. — (Художник и мир). — 4000 экз.
- Венев, Стоян; Львова, Е. П. С. Венев : Альбом репродукций. — М.: Советский художник, 1969. — 24 с. — 7300 экз.
- Венев, Стоян Стоян Венев : Каталог / Союз болгарских художников, СХ СССР. — М.: Сов. художник, 1966. — 20 с. — 1000 экз.
- Динов, Т. Стоян Венев. — София, 1955.
- Полевой, В. М. Современные и национальные течения в искусстве стран Восточной и Южной Европы // Искусство XX века : 1901—1945. — М.: Искусство, 1991. — С. 233. — 303 с. — (Малая история искусств). — ISBN 5210000346
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վենևի էրոտիկ կտավները(բուլղ.)
- Փոստային դրոշմանիշ Վենևի նկարի վերարտադրությամբ
- Artnet.com
- Стоян Венев. Встреча Советской Армии
- Վենևի կտավները Պուշկինի անվան կերպարվեստի թանգարանի կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստոյան Վենև» հոդվածին։ |
|