Ստեֆ Հոթոն
Ստեֆ Հոթոն անգլ.՝ Steph Houghton | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Միացյալ Թագավորություն | ||
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 23, 1988[1] (36 տարեկան) | ||
Ծննդավայր | Դարհեմ, Անգլիա, Միացյալ Թագավորություն | ||
Հասակ | 174 սանտիմետր | ||
Դիրք | կիսապաշտպան և հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ստեֆանի Ջեյն «Ստեֆ» Հոթոն (անգլ.՝ Stephanie Jayne «Steph» Houghton, ապրիլի 23, 1988[1], Դարհեմ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլիստ, պաշտպան, «Մանչեսթեր Սիթի» ակումբի և Անգլիայի հավաքականի ավագ։ Իր կարիերայի ընթացքում հանդես է եկել նաև կիսապաշտպանի և հարձակվողի դիրքերում՝ այդպիսով լինելով ունիվերսալ ֆուտբոլիստ։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]«Սանդերլենդ» ակումբի դպրոցի սան[2]։ Հանդես է եկել այս ակումբում իր կարիերայի սկզբում՝ 2005/2006 մրցաշրջանում նրան տեղափոխելով Անգլիայի պրեմիեր լիգայի Հյուսիսային դիվիզիոն։ 2006/2007 մրցաշրջանում արժանացել է Անգլիայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի կոչմանը։ «Սանդերլենդից» հեռանալուց հետո Ստեֆանին տեղափոխվեց «Լիդս Յունայթեդ»[2]՝ չնայած «Էվերթոնի» և «Արսենալի» հետաքրքրությանը[2]։ Պրեմիեր լիգայի գավաթում Լիդսի հաղթանակից հետո 2010 թվականի օգոստոսին տեղափոխվել է «Արսենալ»[3]։ 2012 թվականի ապրիլին նա առաջին ֆուտբոլիստուհիներից մեկն էր, ով մարզաշապիկի վրա տեղադրել էր իր պրոֆիլի հաշիվը Twitter սոցիալական ցանցում[4]։ Լոնդոնյան ակումբի կազմում հանդես գալու ընթացքում Ստեֆանին հաղթել է Անգլիայի երկու առաջնություն, Անգլիայի 2 գավաթ և Անգլիական լիգայի 2 գավաթ։ 2013 թվականի դեկտեմբերի 5-ին հայտարարվեց, որ Հոթոնը 2014 թվականի հունվարից պայմանագիր է կնքել «Արսենալից» «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելու մասին[5]։ Ավելի ուշ պաշտպանն իր տեղափոխությունը «Սիթի» անվանել է «շատ ռիսկային» քայլ[6]։ 2014 թվականի հոկտեմբերին Ստեֆը նոր ակումբի հետ նվաճեց առաջին գավաթը՝ Անգլիական լիգայի գավաթը, որի եզրափակչում «Մանչեսթեր Սիթին» 1:0 հաշվով հաղթեց «Արսենալին»[7]։ 2015 թվականի մայիսին Ստեֆը երկարաձգել է պայմանագիրը «քաղաքաբնակների» հետ մինչև 2017 թվականի մրցաշրջանի ավարտը[8]՝ այն կրկին ստորագրելով 2017 թվականի հունիսին, ընդ որում, նոր պայմանագրի պայմանները և գործողության ժամկետը չեն հրապարակվել[9]։ Անգլիայի առաջնության հաղթողի առաջին տիտղոսը «Մանչեսթեր Սիթիի» հետ հոթոնը նվաճել էր 2016 թվականի մրցաշրջանում[10]։
Հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոթոնը հանդես է եկել Անգլիայի մնչև 16, 19, 20, 21 և 23 տարեկանների հավաքականներում։ 2006 թվականի հոկտեմբերի 25-ին Աալենում Գերմանիայի հավաքականի հետ խաղից առաջ նա հրավիրվել էր հիմնական հավաքական այն բանից հետո, երբ թիմը լքեց հիվանդացած Քեթի Չեփմանը[11]։ Սակայն այդ խաղում Ստեֆանիի համար տեղ չգտնվեց մեկնարկային կազմում, իսկ անգլիուհիները պարտվեցին 1:5 հաշվով[12]։
Ստեֆանիի նորամուտը տեղի է ունեցել Ռուսաստանի հավաքականի դեմ խաղում 2007 թվականի մարտի 8-ին. 73-րդ րոպեին նա խաղադաշտ է դուրս եկել Էմիլի Ուեսթվուդի փոխարեն[13] (Անգլիան հաղթել է 6:0 հաշվով)։ Մարտի 11-ին Ստեֆանին խաղաց Շոտլանդիայի դեմ (հաղթանակ 1:0)[14]։
Ոտքի կոտրվածքի պատճառով Ստեֆանին բաց է թողել 2007 թվականի աշխարհի առաջնությունը։ Եվրո-2009-ի նախօրեին նա ստացել էր խաչաձև կապանների պատռվածք և դուրս էր մնացել հիմնական կազմից[15]։ 2009 թվականի մայիսին Հոթոնը դարձավ առաջին 17 ֆուտբոլիստուհիներից մեկը, ով պաշտոնական պայմանագրեր կնքեց Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի հետ[16]։
Այնուամենայնիվ, նա կարողացավ խաղալ 2011-ի աշխարհի առաջնությունում և նույնիսկ 2012-ի Օլիմպիական խաղերում։ Օլիմպիական խաղերում նա անցկացրել է չորս հանդիպում՝ դառնալով երեք գոլի հեղինակ։ Մրցաշարի արդյունքներով նա ընդգրկվել է խորհրդանշական հավաքականում՝ դառնալով մրցաշարի լավագույն ձախ պաշտպանը[17].
2015 թվականին Կանադայում կայացած աշխարհի առաջնությանը Հոթոնը մեկնել է որպես հավաքականի ավագ[18], որտեղ թիմի հետ նվաճել է բրոնզե մեդալներ, խփել է իր առաջին գոլը Աշխարհի գավաթի խաղարկությունում Նորվեգիայի հավաքականի դեմ 1/16 եզրափակչում[19], ինչպես նաև ընտրվել է որպես Կանադայի հետ քառորդ եզրափակչի խաղի խաղացող[20]։ Մրցաշարի արդյունքներով պաշտպանն ընդգրկվել է աշխարհի առաջնության լավագույն խաղացողներից կազմված «բոլոր աստղերի» հավաքականում[21]։
2019 թվականի աշխարհի առաջնությունում, որը տեղի է ունեցել հունիսին Ֆրանսիայում, Հոթոնը Կամերունի հավաքականի դեմ 1/8 եզրափակչի խաղում 14-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ, իսկ նրա թիմը հաղթանակ է տարել՝ 3:0:
Գոլերը հավաքականի կազմում[22]
[խմբագրել | խմբագրել կոդը]Անգլիա
[խմբագրել | խմբագրել կոդը]# | Ամսաթիվ | Վայր | Մրցակից | Արդյունք | Մրցույթ | Քանակը |
---|---|---|---|---|---|---|
1 | 2009 թվականի մարտի 5 | Լառնակա | ՀԱՀ | 6-0 | Կիպրոսի գավաթ | 1 |
2 | 2011 թվականի սեպտեմբերի 22 | Սուինդոն | Սլովենիա | 4-0 | Եվրո-2013 (ընտրություն) | 1 |
3-4 | 2012 թվականի մարտի 31 | Վրբովեց | Խորվաթիա | 6-0 | Եվրո-2013 (ընտրություն) | 2 |
5 | 2012 թվականի հոկտեմբերի 20 | Փարիզ | Ֆրանսիա | 2-2 | Ընկերական խաղ | 1 |
6 | 2013 թվականի մարտի 6 | Նիկոսիա | Իտալիա | 4-2 | Կիպրոսի գավաթ | 1 |
7 | 2014 թվականի հունիսի 14 | Մինսկ | Բելառուս | 3-0 | ԱԱ-2015 (ընտրություն) | 1 |
8 | 2015 թվականի հունիսի 22 | Օտտավա | Նորվեգիա | 2-1 | ԱԱ-2015 | 1 |
9 | 2016 թվականի հոկտեմբերի 25 | Գուադալախարա | Իսպանիա | 1-2 | Ընկերական խաղ | 1 |
10-11 | 2017 թվականի նոյեմբերի 24 | Ուոլսոլ | Բոսնիա և Հերցեգովինա | 4-0 | ԱԱ-2019 (ընտրություն) | 2 |
Մեծ բրիտանիա
[խմբագրել | խմբագրել կոդը]# | Ամսաթիվ | Վայր | Մրցակից | Արդյունք | Մրցույթ |
---|---|---|---|---|---|
1 | 2012 թվականի հուլիսի 25 | Միլենիում, Քարդիֆ | Նոր Զելանդիա | 1-0 | Օլիմպիական խաղեր 2012 |
2 | 2012 թվականի հուլիսի 28 | Միլենիում, Քարդիֆ | Կամերուն | 3-0 | Օլիմպիական խաղեր 2012 |
3 | 2012 թվականի հուկիսի 31 | Ուեմբլի, Լոնդոն | Բրազիլիա | 1-0 | Օլիմպիական խաղեր 2012 |
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Արսենալ
- Անգլիայի Առաջնության հաղթող (2)՝ 2011, 2012
- Անգլիայի Լիգայի գավաթի հաղթող (2)՝ 2012, 2013
- Անգլիայի Գավաթի հաղթող (2)՝ 2010/2011, 2012/13
Ընդհանուր՝ 6 գավաթ
Մանչեսթեր Սիթի
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անգլիայի Առաջնության հաղթող՝ 2016
- Անգլիայի առաջնության արծաթե մեդալակիր՝ 2015
- Անգլիայի Լիգայի գավաթի հաղթող (2)՝ 2014, 2016
- Անգլիայի Գավաթի հաղթող՝ 2016/17
Ընդհանուր՝ 4 գավաթ
Միջազգային
[խմբագրել | խմբագրել կոդը]Անգլիայի հավաքական
- Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր՝ 2015
- Եվրոպայի Առաջնության կիսաեզրափակչի մասնակից՝ 2017
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Soccerdonna (գերմ.) — 2010.
- ↑ 2,0 2,1 2,2 «Leeds land Steph Houghton». Fair Game. 2007 թ․ օգոստոսի 1. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 28-ին.
- ↑ «Houghton and Nobbs join Arsenal». UEFA.com. 2010 թ․ օգոստոսի 1. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ «Women's Super League launches Twitter kit initiative to raise profile». BBC Sport. 2012 թ․ ապրիլի 4. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ «Manchester City Ladies: Arsenal's Steph Houghton to join in January». bbc.com. 2013 թ․ դեկտեմբերի 5. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 5-ին.
{{cite web}}
: Italic or bold markup not allowed in:|publisher=
(օգնություն) - ↑ «Steph Houghton says joining Manchester City was a 'massive risk'». bbc.com. 2016 թ․ սեպտեմբերի 25. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 5-ին.
{{cite web}}
: Italic or bold markup not allowed in:|publisher=
(օգնություն) - ↑ Tony Leighton (2014 թ․ հոկտեմբերի 16). «Continental Cup: Manchester City beat Arsenal to win first trophy». bbc.com. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 5-ին.
{{cite web}}
: Italic or bold markup not allowed in:|publisher=
(օգնություն) - ↑ «Manchester City Women: Steph Houghton signs new contract». bbc.com. 2015 թ․ մայիսի 26. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 5-ին.
{{cite web}}
: Italic or bold markup not allowed in:|publisher=
(օգնություն) - ↑ «Steph Houghton: England captain signs new Manchester City Women deal». bbc.com. 2017 թ․ հունիսի 6. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 5-ին.
{{cite web}}
: Italic or bold markup not allowed in:|publisher=
(օգնություն) - ↑ «WOMEN'S SUPER LEAGUE 1 Manchester City Women 2 0 Chelsea Women». bbc.com. 2016 թ․ սեպտեմբերի 25. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 5-ին.
{{cite web}}
: Italic or bold markup not allowed in:|publisher=
(օգնություն) - ↑ «Houghton in for Chapman». Fair Game. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 28-ին.
- ↑ «Germany Women 5–1 England Women». BBC. 2006 թ․ հոկտեմբերի 25. Արխիվացված օրիգինալից 2006 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 28-ին.
- ↑ «England Women 6–0 Russia Women». BBC. 2007 թ․ մարտի 8. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 28-ին.
- ↑ «England Women 1–0 Scotland Women». BBC. 2007 թ․ մարտի 11. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 28-ին.
- ↑ Leighton, Tony (2009 թ․ մայիսի 14). «Steph Houghton rejoins England squad after two years of injury agony». London: The Guardian. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ «England Women awarded contracts». BBC Sport. 2010 թ․ հունվարի 10. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 28-ին.
- ↑ «Triple goal scorer Steph Houghton 'bends like Beckham'». BBC Sport. 2012 թ․ օգոստոսի 3. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ «ENGLAND SQUAD NAMED FOR FIFA WOMEN'S WORLD CUP». thefa.com. 2018 թ․ օգոստոսի 5. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 11-ին.
- ↑ «Round of 16 Norway England 1-2». fifa.com. 2018 թ․ օգոստոսի 5. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 22-ին.
- ↑ «Quarter-finals England Canada 2-1». fifa.com. 2018 թ․ օգոստոսի 5. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 27-ին.
- ↑ «Canada 2015 Technical Report published, All-Star Squad announced» (անգլերեն). fifa.com. 2015 թ․ օգոստոսի 17. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 13-ին.
{{cite web}}
: Italic or bold markup not allowed in:|publisher=
(օգնություն) - ↑ Указываются первыми