Ստեփան Ստուրուկչի
Ծնվել է | դեկտեմբերի 22, 1862 |
---|---|
Մահացել է | փետրվարի 22, 1932 (69 տարեկան) |
Մասնագիտություն | բժիշկ |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր |
Ստեփան Գավրիլի Ստուրուկչի (դեկտեմբերի 22, 1862, Գրիգորիուպոլիս - փետրվարի 22, 1932, Խարկով), հայ խորհրդային բժիշկ, քիթ-կոկորդ-ականջաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1921), պրոֆեսոր (1922)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1888 թվականին ավարտել է Խարկովի համալսարանի բժիշկական ֆակուլտետը։ Աշխատել է ներքին հիվանդությունների կլինիկայում։ 1891-1892 թվականներին կատարելագործվել է Վիեննայում՝ քիթ-կոկորդ-ականջտբանության բնագավառում։ 1892 թվականին Խարկովի համալսարանի բժիշկական ֆակուլտետում ներքին հիվանդությունների կլինիկային կից բացել է քիթ-կոկորդ-ականջի հիվանդությունների ամբուլատորիա և անվճար դասընթաց։ 1922 թվականին Ստեփանի նախաձեռնությամբ նույն ֆակուլտ��տում հիմնվել է քիթ-կոկորդ-ականջաբանության ամբիոն և կլինիկա, որը ղեկավարել է մինչև 1928 թվականը (այժմ կլինիկան կոչվում է Ստեփանի անունով)։ Մասնակցել է Խարկովի նահանգում բռնկված (1892) խոլերայի դեմ պայքարին։ Գիտական աշխատությունները վերաբերում են քիթ-կոկորդ-ականջի հիվանդությունների, ներզատիչ գեղձերի (սիֆիլիսային անշաքար միզահյուծություն, բազեդովյան հիվանդություն) ախտորոշման ու բուժման, շնչափողից և բրոնխներից օտար մարմինների հեռացման հարցերին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 211)։ |