Ստեփանոս եպիսկոպոս
Արտաքին տեսք
Ստեփանոս եպիսկոպոս | |
---|---|
Ծնվել է | անհայտ |
Մահացել է | անհայտ |
Մասնագիտություն | գիտնական |
Ստեփանոս Եպիսկոպոս (ծննդյան և մահվան թվականները անհայտ), 13-րդ դարի հայ ժամանակագիր։ Հավանաբար եղել է Սյունիքի Նորավանքի (Վայոց ձոր) եպիսկոպոսը։ Շարունակել է Սամվել Անեցու «Հավաքմունք ի գրոց պատմագրաց» ժամանակագրական երկը՝ հակիրճ ներածականից հետո շարադրելով մոտ հարյուր տարվա (1193— 1290) պատմական իրադարձություններ։ Ստեփանոս Եպիսկոպոսի երկում կարևոր տեղեկություններ կան Հայաստանի, Կիլիկիայի և Վրաստանի քաղաքական իրավիճակի, Զաքարյանների մղած ազատագրական պատերազմների, մոնղոլական և մամլուքյան նվաճումների, Հուլավյանների գահակալման կռիվների և այլնի վերաբերյալ։
Ստեփանոս Եպիսկոպոսի երկը նախկինում սխալմամբ վերագրվել է պատմիչ Ստեփանոս Օրբելյանին և հրատարակվել նրա անունով («Ժամանակագրություն», 1942)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 135)։ |