1840-1842 թվականներին ավարտել Է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիան (դասատուներ՝ Ա․ Զաուերվեյդ և Ա․ Վառնեկ)` ոչ դասական» նկարչի կոչումով։ Ներսիսյանի լուսավորական գաղաֆարների ձևավորմանը նպաստել է նաև նրա մտերմությունը ժամանակի անվանի մտավորականների (Գաբրիել Սունդուկյան, Ս․ Նազարյան, Միրզա Ֆաթալի Ախունդով, Հովհաննես Այվազովսկի, Պերճ Պռոշյան, Գևորգ Ախվերդյան և ուրիշներ) հետ։ 1846-1965 թվականներին (ընդմիջումներով) նկարչություն Է դասավանդել Թիֆլիսի, Շուշիի դպրոցներում։ Ստեղծագործել Է պատմական ու կենցաղաղային պատկերի, դիմանկարի ու բնանկարի բնագավառներում։ Ներսիսյանի «Խնջույք Քուռ գետի ափին» (1860-ական թվականներ) նկարը նոր շրջանի հայ կերպարվեստի առաջին կենցաղապատկերն է։ Նրա Մ. Զ. Արղության-Երկայնաբազուկի (1849), Անհայտ տղամարդու, Ա. Տեր-Ղուկասյանի, Գ. Ակիմյանի և այլ դիմանկարներում առկա է Հ. Հովնաթանյանի արվեստի որոշակի ազդեցությունը։ «Իշխան Բ. Հ. Բեյբութովի դիմանկարը» (1857) հանդիսային է՝ գեներալի պատվանշանների շեշտադրումով։ «Անհայտ կին», «Մելիք-Ադամյան», «Գ. Իզմիրյան» գործերում պարզորոշ է ժամանակի արվեստի գաղափարական ու գեղագիտիական ազդեցությունը, իսկ «Մեսրոպ Մաշտոց» և «Սահակ Պարթև» (երկուսն էլ՝ 1882) պատկերներն ազգային ինքնագիտակցությունից բխած տրամադրությունների գեղարվեստական արտահայտությունն են։ Ներսիսյանն իր ստեղծագործությամբ ավարտին է հասցրել XVII-XVIII դարերի հայ կերպարվեստի զարգացումը՝ այն կապելով XIX դարի 2-րդ կեսի արվեստի հետ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 260)։