Ստելլա Դամասուս
Ստելլա Դամասուս անգլ.՝ Stella Damasus | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 24, 1978[1] (46 տարեկան) |
Ծննդավայր | Ասաբա, Նիգերիա |
Քաղաքացիություն | Նիգերիա |
Կրթություն | Լագոսի համալսարան |
Մասնագիտություն | երգչուհի և դերասանուհի |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | stelladamasus.com |
Ստելլա Դամասուս (Stella Damasus, ապրիլի 24, 1978[1], Ասաբա, Նիգերիա)[2], նիգերիացի դերասանուհի և երգչուհի[3]։ 2009 թվականին Աֆրիկայի կինոակադեմիայի մրցանակաբաշխության ժամանակ առաջադրվել է լավագույն դերասանուհու առաջատար դերի համար։ 2007 թվականին Նիգերիայի ժամանցային մրցանակաբաշխությանն արժանացել է «Լավագույն դերասանուհի» մրցանակին[4]։ 2012 թվականին նա Հյուսթոնի (Տեխաս) Ոսկե իկոնների ակադեմիայի մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Լավագույն դերասանուհի» մրցանակին «Երկու հարսնացու և երեխա» ֆիլմի համար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստելլա Դամասուսը ծնվել է 1978 թվականին Նիգերիայի Էդո նահանգի Բենին Սիթիում։ Ունի չորս քույր։ Մեծացել է Բենին Սիթիում, որտեղ էլ ստացել է տարրական կրթություն[5]։ 13 տարեկան հասակում տեղափոխվել է Դելտա նահանգի Ասաբա քաղաք, որտեղ շարունակել է միջնակարգ կրթությունը։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Դամասուսը 1999 թվականին ամուսնացել է Ջաիե Աբոդերինի հետ։ Նրանք ունեցել են երկու դուստր։ 2005 թվականին Ջաիեն հանկարծամահ է եղել։ 2007 թվականին Դամասուսը ամուսնացել է Էմեկա Նզերիբեի հետ։ Ամուսնությունը տևել է յոթ ամիս, զույգն ամուսնալուծվել է։ 2011 թվականից կապի մեջ է մի շարք մրցանակների դափնեկիր, Նոլիվուդի պրոդյուսեր և ռեժիսոր Դանիել Ադեմինոկանի հետ։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դամասուսը երաժշտական կարիերան սկսել է Լագոսում, որտեղ Klink Studios-ում աշխատել է երգչուհի։ Այնտեղ նա Նիգերիայի ռադիոյի և հեռուստատեսության համար վոկալ ձայնագրություններ է կատարել։
Դամասուսն ավարտել է Լագոսի համալսարանի թատերական արվեստ բաժինը։ 1992 թվականին առաջին անգամ նկարահանվել է նիգերիական Abused ֆիլմում[6][7]։ Նրան ճանաչում է բերել պրոդյուսեր Էմեմ Իսոնգի և ռեժիսոր Ֆրանսիս Ագուի Breaking Point ֆիլմը։ Նկարահանվել է 7 տասնյակից ավել ֆիլմերում[6][8]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Betrayed by Love (1999)
- Face of a Liar (2001)
- Rumours (2002)
- Submission (2003)
- Real Love (2003)
- Passions (2003)
- My Time 1&2 (2003)
- When God says Yes (2003)
- Never say goodbye (2003)
- Market seller 1&2 (2003)
- The Intruder 1&2 (2003)
- Emotional Pain (2003)
- Dangerous Desire (2003)
- Bad Boys (2003)
- After the Fight (2004)
- Queen 1&2 (2004)
- Missing Angel 1,2&3 (2004)
- Kings Pride (2004)
- Engagement Night 1&2 (2004)
- Above Love (2004)
- Red Hot (2004)
- Burning Desire 1&2 (2004)
- Cinderella (2004)
- Dangerous Twins 1, 2 & 3 (2005)
- Wheel of Change (2005)
- The Seed 1&2 (2005)
- Desperate and Dangerous (2005)
- Real Love 2&3 (2005)
- Games Women Play 1&2 (2005)
- The Bridesmaid (2005)
- Behind Closed Doors 1&2 (2005)
- Widow (2006)
- Standing Alone (2008)
- Yankee Girls (2008)
- Yankee Girls 2 (2008)
- Four sisters (2008)
- Halimat (2016)
- Affairs of the Heart (2016)[9]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ Adetu, Bayo (2012 թ․ ապրիլի 24). «At 34, Stella Damasus Has No Regrets». P.M. News]. Lagos, Nigeria. Վերցված է 2013 թ․ փետրվարի 1-ին.
- ↑ Ayakoroma, Barclays Foubiri (2015). Trends in Nollywood: A Study of Selected Genres UPCC book collections on Project MUSE. Kraft Books. ISBN 978-9-78-9182-01-5.
- ↑ «Nigeria Entertainment Awards 2007». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 1-ին.
- ↑ «Biography at OnlineNigeria.com». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ 6,0 6,1 «Quick Fact: Stella Damasus first appeared in 'Abused' in 1992». Nigerian Entertainment Today. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ «Damasus-Aboderin's first movie». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ «List of movies by Stella Damasus-Aboderin at the Internet Movie Database». Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ Watch Stella Damasus and Joseph Benjamin in new movie
|