Սվարնակումարի Դևի
Սվարնակումարի Դևի | |
Կուսակցություն՝ | Հնդկական ազգային կոնգրես |
---|---|
Կրթություն՝ | Բեթունի քոլեջ |
Մասնագիտություն՝ | գրող, խմբագիր, բանաստեղծուհի և սոցիալական աշխատող |
Դավանանք | հինդուիզմ |
Ծննդյան օր | օգոստոսի 28, 1855 |
Ծննդավայր | Կալկաթա, Բրիտանական կայսրություն |
Վախճանի օր | հուլիսի 3, 1932 (76 տարեկան) |
Վախճանի վայր | Կալկաթա, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն |
Քաղաքացիություն | Բրիտանական Հնդկաստան |
Հայր | Debendranath Tagore? |
Զավակներ | Սարալա Դևի Չաուդհուրանի |
Սվարնակումարի Դևի կամ Սվարնա Կումարի Դևի (բենգալերեն՝ স্বর্ণকুমারী দেবী, անգլ.՝ Swarnakumari Devi, օգոստոսի 28, 1855, Կալկաթա, Բրիտանական կայսրություն - հուլիսի 3, 1932, Կալկաթա, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն), հնդիկ կին գրող, բանաստեղծ, դրամատուրգ, երաժիշտ, կոմպոզիտոր, խմբագիր և սոցիալական աշխատող[1][2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թագորների ընտանիքի ներկայացուցիչ։ Դեբենդրանատհ Թագորի՝ Բրահմո սամաջ կրոնական հասարակության հիմնադիրներից մեկի դուստրը։ Գրող Ռաբինդրանաթ Թագորի՝ Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկրի (1913) դուստրը[3]։ Թագորների տոհմը եղել է շատ հին և նրա նախնիներից են եղել Ադի Դհարմ կրոնի հիմնադիրները։ Հայրը, լինելով բրահման, հաճախ ուխտագնացություններ էր կատարում դեպի Հնդկաստանի սուրբ վայրեր։
Սվարնակումարի Դևին ծնվել է 1855 թվականի դեկտեմբերի 28-ին Կալկաթայում, Բրիտանական Հնդկաստան։ Ստացել է ավանդական ընտանեկան կրթություն։ Ամուսնացել է 12 տարեկան հասակում[4]։ Ավարտել է Կալկաթայի «Bethune College» կանանց քոլեջը[5]։ Նրա ամուսինը՝ Ջակինատհ Գոսալը, եղել է Հնդկական ազգային կոնգրես կուսակցության համահիմնադիրներից մեկը[6]։ Քանի որ Սվարնակումարիի ամուսինը Հնդկական ազգային կոնգրեսի քարտուղարն էր, նա նույնպես ակտիվ զբաղվում էր քաղաքականությամբ։ 1889 և 1890 թվականներին ծառայել է Ազգային կոնգրեսի գրասենյակում։ Եղել է Հնդկական ազգային կոնգրեսի նստաշրջաններին հրապարակորեն մասնակցած առաջին կինը և առաջին երկու անդամներից մեկը, որոնք ընտրվել էին Բենգալիայից։
Եղել է «Բհարատի» (ընտանեկան ամսագիր)[7] և «Բոլակա» (մանկական ամսագիր) ամսագրերի խմբագիր[8]։
1896 թվականին հիմնել է «Ընկերների հասարակությունը», որի նպատակն է եղել որբերին, այրի և կարիքավոր կանանց օգնության ցուցաբերումը։
Սվարնակումարի Դևին մահացել է 1932 թվականի հուլիսի 3-ին Կալկաթայում՝ 76 տարեկան հասակում։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրական տաղանդ է ցուցաբերել վաղ տարիներից։ Առաջնամուտը տեղի է ունեցել 1876 թվականին «Deepnirban» վեպով։
Մի շարք վեպերի, պիեսների, բանաստեղծությունների և գիտական ակնարկների հեղինակ[9]։ Նրան են պատկանում բենգալերենով 25 գիրք։ Մասնակցել է բենգալերենով գրական տերմինաբանության զարգացմանը։
1879 թվականին, հավանաբար, բենգալերենով գրել է առաջին օպերան՝ «Basanta Utsav»-ը[10]։
Ընտրյալ երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վեպեր
- Dipnirban (The Snuffing Out of the Light), 1876
- Mibar Raj, 1877
- Chinna Mukul (A Picked Flower), 1879
- Malati, 1881
- Hughlir Imam Badi 1887
- Bidroha (Revolt), 1890
- Snehalata ba Palita (The Uprooted Vine), 1892
- Phulermala (The fatal Garland), 1894
- Kahake (To Whom?; The Unfinished Song), 1898
- Bichitra, 1920
- Swapnabani, 1921
- Milanrati, 1925
- Phuler Mala
- Պիսներ
- Koney Badal (Evening Dust Clouds / Time for Seeing the Bride), 1906
- Pak Chakra (Wheel of Fortune), 1911
- Rajkanya
- Divyakamal
- Օպերա
Basanta Utsav (Spring Festival), 1879
- Բանաստեղծություններ
- Gatha
- Basanta Utsab
- Gitiguchha
- Էսսե
- Prithibi
1927 թվականին Կալկաթայի համալսարանը նրան շնորհել է Ջագաթարինիի ոսկե մեդալը (Jagattarini gold medal), իսկ 1929 թվականին դարձել է գրական «Vangiya Sahitya Sammelan» հասարակության նախագահ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Sengupta, Subodh Chandra and Bose, Anjali (editors), 1976/1998, Sansad Bangali Charitabhidhan (Biographical dictionary) Vol I, pp. 609-610, 81-85626-65-0
- ↑ Devi Choudhurani, Indira, Smritisamput, (bn), Rabindrabhaban, Viswabharati, pp.16-26.
- ↑ Rabindranath Tagore Red Oleanders / Transl. by Nupur Gangopadhyay Lahiri. — Kolkata: Punashcha Publisher, 2008. — 95 p. — ISBN 97-81-7332-535-9
- ↑ Ghoshal was 1 of 9 such grooms who petitioned for Brahmo Marriage Bill 1871 to Sir Henry Maine. per Sibnath Sastri
- ↑ Deb, Chitra (1990). «Jorasanko and the Thakur Family». In Chaudhuri, Sukanta (ed.). Calcutta: The Living City. Vol. Volume I: The Past. Oxford University Press. էջ 66. ISBN 978-0-19-563696-3.
{{cite book}}
:|volume=
has extra text (օգնություն) - ↑ Biographical dictionary, 1976, էջեր 609—610
- ↑ Chaudhuri, Indrajit (2012). «Bharati». In Islam, Sirajul; Jamal, Ahmed A. (eds.). Banglapedia: National Encyclopedia of Bangladesh (Second ed.). Asiatic Society of Bangladesh.
- ↑ Ghose, Lotika, Social and Educational Movements for Women and By Women 1820-1950, in Bethune College and School Centenary Volume, edited by Dr. Kalidas Nag, 1949, p. 148
- ↑ «The Tagores and society». Rabindra Bharati University. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 4-ին.
- ↑ Amin, Sonia (2012). «Devi, Swarna Kumari». In Islam, Sirajul; Jamal, Ahmed A. (eds.). Banglapedia: National Encyclopedia of Bangladesh (Second ed.). Asiatic Society of Bangladesh.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Sudakshina Ghosh։ Swarnakumari Devi. Translated into English by Tapati Chwodhurie. Kolkata (Sahitya Akademi) 2008
- Amitrasudan Bhattacharya (ed.)։ Swarnakumari Devi: Swatantra Ek Nari. Kolkata (Purba) 2000
- Mina Chattopadhyay։ Swarnakumari Devi. Kolkata 2000
- Sutapa Chaudhuri։ Scientific Essays of Swarnakumari Devi, in։ Muse India 53 (Jan-Feb 2014) Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
- Teresa Hubel։ A Mutiny of Silence: Swarnakumari Devi's Sati, in։ Ariel. A Review of international English Literature 41,3-4 (2011) 167-190
- Chaganti Vijayasree։ Introduction, in։ Swarnakumari Debi։ An Unfinished Song. Oxford 2008, xi-xxxvi
- Rajul Sogani / Indira Gupta։ Introduction, in։ Swarnakumari Debi։ The Uprooted Vine. Oxford 2004, vii-xiv
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Devi, Swarna Kumari(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սվարնակումարի Դևի» հոդվածին։ |
|
- Հնդկական ազգային կոնգրեսի անդամներ
- Օգոստոսի 28 ծնունդներ
- 1855 ծնունդներ
- Կալկաթա քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 3 մահեր
- 1932 մահեր
- Կալկաթա քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- 19-րդ դարի կին գրողներ
- 19-րդ դարի քաղաքական գործիչներ
- 20-րդ դարի խմբագիրներ
- 20-րդ դարի կին գրողներ
- 20-րդ դարի քաղաքական գործիչներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով
- Հնդիկ բանաստեղծներ
- Հնդիկ գրողներ
- Հնդիկ երաժիշտներ
- Հնդիկ խմբագիրներ
- Հնդիկ կին դրամատուրգներ
- Հնդիկ կոմպոզիտորներ
- Հնդիկ սոցիալական աշխատողներ
- Հնդկաստանի քաղաքական գործիչներ