Սվալբարդի օդանավակայան
Սվալբարդի օդանավակայան
| |||
---|---|---|---|
IATA: EVN – ԻԿԱՕ: UDYZ | |||
Ամփոփում | |||
Օդակայանի տեսակ | Քաղաքացիական | ||
Սեփականատեր | Avinor AS | ||
Օպերատոր | Զվարթնոց միջազգային օդանավակայան ԲԸ | ||
Ծառայում է | Լոնգյիր | ||
Տեղագրություն | Լոնգյիր, Նորվեգիա | ||
Կոորդինատներ | 78°08′41″ հս․. լ. 15°16′32″ ավ. ե.HGЯO | ||
Կայք | |||
Թռիչքի ուղի | |||
Ուղղություն | Երկարություն | Ծածկ | |
մ | ֆտ | ||
10/28 | 2483 x 45 | ---- | Ասֆալտ |
Վիճակագրություն (2009) | |||
Ճամփորդների թիվը | 138,934[1] |
Սվալբարդի օդանավակայան, Լոնգյիր (նորվ.՝ Svalbard lufthavn, Longyear), Նորվեգիայի Շպիցբերգեն կղզեխումբը սպասարկող հիմնական օդանավակայան, որը գտնվում է կղզեխմբի վարչական կենտրոն և ամենախոշոր բնակավայր հանդիսացող Լոնգյիր բնակավայրում՝ Պլատոբերգե (նորվ.՝ Platåberget) լեռան լանջին, վարչական կենտրոնից 3 կմ հյուսիս-արևմուտք։ Համարվում է ամենահյուսիսային քաղաքացիական օդանավակայանը։ Սեփականատերն ու շահագործողը նորվեգական «Avinor» ընկերությունն է։
2009 թվականին օդանավակայանի ուղևորափոխադրումը կազմել է 138,934 մարդ[1]։ «SAS» ավիաընկերությունը իրականացնում է ամենօրյա չվերթեր դեպի Օսլո, Թրոմսյո։ Norwegian ավիաընկերությունը իրականացնում է չվերթներ դեպի Գարդերումեն։ «Lufttransport» ավիաընկերության Dornier Do 228 ինքնաթիռները Նյու-Օլեսուն և Սվեագրուպա չվերթներ է իրականացնում։ Ռուսական «Արկտիկուգոլ» ավիաընկերությունը իրականացնում է ուղղաթիռային ամենօրյա թռիչքներ Լոնգյիր-Բարենցբուրգ երթուղով։ Վերջին հանգամանքը օդանավակայանը դարձնում է միջազգային[2]։ Չնայած այն հանգամանքին, որ Նորվեգիան մտնում է Շենգենյան գոտու մեջ, ռուսական անձնագրերով երթևեկողները ունեն ազատ մուտք Սվալբարդի օդանավակայան[3]։
Ենթակառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Սվալբարդի օդանավակայանը հանդիսանում է Սվալբարդ կղզեխմբի ամենախոշոր կառույցը։ Օդանավակայանի տարածքում առկա է 200 տեղանոց կայանատեղի[4]։ Գործում է ավտոմեքենաների վարձույթի գրասենյակ և տաքսի ծառայության կայանատեղի։ Օդանավակայանից դեպի Լոնգյիր և Նուբուեն կարելի է հասենլ ավտոբուսով[5]։ «SAS» ընկերությունը իրականացնում է ինքնաթիռների ցամաքային ամբողջական սպասարկումը։
Սվալբարդի օդանավակայանը հագեցած է մեկ թռիչքուղով, որի չափսերն են 10/28 (2483 х 45 մ), ասֆալտե ծածկույթով։
Վթարներ և պատահարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սվալբարդի օդանավակայանում տարբեր տարկներին տեղի են ունեցել արտակարգ պատահարներ և վթարներ։
1986 թվականի հոկտեմբերի 10-ին «Antarctax» ավիաընկերության Cessna 185 (Skywagon) ինքնաթիռը, որը իրականացնում էր Լոնգյիր-Նյու-Օլեսուն չվերթը, օդանավակայանից թռչելուց անմիջապես հետո վթարի ենթարկվեց։ Օդանավում գտնվող բոլոր վեց ուղևորները զոհվեցին[6]։
1996 թվականի օգոստոսի 29-ին «Vnukovo airlines» ավիաընկերության Ту-154 ինքնաթիռը, որը իրականացնում էր Մոսկվա-Լոնգյիր չվերթը, վայրէջքի ժամանակ բախվեց օդանավակայանի թռիչքուղուց 3.7 կմ հեռավորության վրա գտնվող Օպերա լեռանը։ Ինքնաթիռի բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները զոհվեցին (141 մարդ)։ Այդ պատահարը դարձավ Նորվեգիայի պատմության ընթացքում մարդկային զոհերի քանակով ամենախոշոր աղետը[7]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Օդանավակայանի վերահսկողական աշտարակը
-
Օդանավակայանի տեսարանը ֆյորդից
-
Օդանավակայանի կայանատեղին
-
Օդանավակայանի տեսքը տիեզերքից
-
Ինքնաթիռի վայրէջք
-
Օդանավակայանը գիշերով
-
Օդանավակայանի սպասասրահը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Avinor. Årsrapport Passasjerer». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 26-ին.
- ↑ Tjomsland and Wilsberg, 1996: 155–158
- ↑ Governor of Svalbard (2008 թ․ հունվարի 28). «Innreise og opphold» (Norwegian). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 9-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Avinor. «Parkering» (Norwegian). Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 9-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Scandinavian Airlines System. «Longyearbyen» (Norwegian). Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 9-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Seks omkom da privatfly styrtet ved Longyearbyen. Norwegian News Agency, 10 October 1986.
- ↑ «29 AUG 1996. Flight Safety Foundation». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 26-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օդանավակայանը avinor.no կայքում: Արխիվացված 2009-09-07 Wayback Machine(նորվ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սվալբարդի օդանավակայան» հոդվածին։ |
|