Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սպիտակասար, Մեծ Աղդաղ, լեռնագագաթ Գեղամա լեռնաշղթայի կենտրոնական հատվածում՝ ընկած Հայաստանի Հանրապետության Կոտայքի, Արարատի և Գեղարքունիքի մարզերի սահմանագլխին[1]։
Բարձրությունը` 3555 մ[2], հարաբերական բարձրությունը արևմուտքից ու արևելքից` համապատասխանաբար 250 մ և 450 մ։ Գագաթային մասն առատ է թափանցիկ ու մոխրագույն օբսիդիանով, որից էլ անվանումը։ Սպիտակասարի արևմտյան լանջերից են սկիզբ առնում Գողթ և Ազատ գետերը։ Արևելյան լանջերը մասնատված են խոր հովիտներով[3] և սահմանակից է Լանջաղբյուր գյուղին։
- ↑ Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 114 — 150 էջ։
- ↑ Հովհաննես Այվազյան (գլխավոր խմբագիր-տնօրեն) և ուրիշներ, Հայաստանի բնաշխարհ (հանրագիտարան), Երևան, «Հայկական հանրագիտարան հրատարակչություն», 2006, էջ 43 — 692 էջ. — 3500 հատ, ISBN 5-89700-029-8։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 4 [Ն-Վ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 676 — 804 էջ։