Սպիտակածաղիկ
Սպիտակածաղիկ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Աստղածաղկավորներ (Asterales) |
Ընտանիք | Աստղածաղկազգիներ (Asteraceae) |
Ենթաընտանիք | Աստղածաղկայիններ (Asteroideae) |
Ցեղ | Սպիտակածաղիկ (Leucanthemum) Mill., 1754 |
Սպիտակածաղիկ (լատին․՝ Leucanthemum), մարգագետնային երիցուկ, աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 25 (այլ տվյալներով՝ 20) տեսակ։
Ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դասի լատիներեն անվանումը ծագել է հին հունարեն՝ λευκός - «սպիտակ» և ἄνθεμον - «ծաղիկ» բառերից։ Իսկ ռուսերեն անվանումը գալիս է «Նիվա» բառից[1]։
Հայաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]ՀՀ-ում՝ 1 տեսակ՝
- սպիտակածաղիկ խորհրդային (լատին․՝ Լ. vulgare)։
Տարածում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանդիպում է Տավուշի, Լոռու, Արագածոտնի մարզերի միջին լեռնային գոտում։ Աճում է գրեթե ամենուրեք, աղբոտում բանջարանոցները։ Չարորակ մոլախոտ է։
Կենսաբանական նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցողունը կանգուն է, ճյուղավորվող, բարձրությունը՝ մինչև 1 մ։ Տերևները հակադիր են, ամբողջական կամ խորը կտրտված։ Ծաղկաբույլը զամբյուղ է, որի եզրային ծաղիկները լեզվակավոր են, սպիտակ, իսկ կենտրոնականները՝ խողովակաձև, դեղին։ Ծաղկում է հունիսին։ Պտուղը գլանաձև, հիմքում սեղմված սերմիկ է։ Ծաղիկների եփուկն օգտագործում են որպես միզամուղ։ Մեղրատու է։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Որոշ տեսակներ[2]
- Leucanthemum adustum Gremli
- Leucanthemum aligulatum Vogt
- Leucanthemum aragonense (Asso) Samp.
- Leucanthemum atratum (Jacq.) DC.
- Leucanthemum burnatii Briq. & Cavill.
- Leucanthemum catalaunicum Vogt
- Leucanthemum coronopifolium Vill.
- Leucanthemum corsicum (Less.) DC.
- Leucanthemum cuneifolium H.J.Coste
- Leucanthemum discoideum (All.) Coste
- Leucanthemum gaudinii Dalla Torre
- Leucanthemum glaucophyllum (Briq. & Cavill.) Jahand.
- Leucanthemum gracilicaule (Dufour) Pau
- Leucanthemum graminifolium (L.) Lam.
- Leucanthemum grande (L.) P.Giraud
- Leucanthemum halleri Ducommun
- Leucanthemum heterophyllum (Willd.) DC.
- Leucanthemum illyricum Vogt & Greuter
- Leucanthemum ircutianum (Turcz.) Turcz. ex DC.
- Leucanthemum lacustre (Brot.) Samp.
- Leucanthemum latifolium DC.
- Leucanthemum lithopolitanicum (E.Mayer) Polatschek
- Leucanthemum maximum (Ramond) DC.[3]
- Leucanthemum maestracense Vogt & F.H.Hellw.
- Leucanthemum meridionale Legrand
- Leucanthemum minimum Vill.
- Leucanthemum monspeliense (L.) H.J.Coste
- Leucanthemum montserratianum Vogt
- Leucanthemum pallens DC.
- Leucanthemum paludosum (Poir.) Bonnet & Barratte
- Leucanthemum platylepis Borbás
- Leucanthemum rohlenae Vogt & Greuter
- Leucanthemum rotundifolium DC.
- Leucanthemum sibiricum DC.
- Leucanthemum subglaucum De Laramb.
- Leucanthemum × superbum (Bergmans ex J.W.Ingram) D.H.Kent
- Leucanthemum sylvaticum (Brot.) Nyman
- Leucanthemum tridactylites (A.Kern. & Huter) Huter & al.
- Leucanthemum virgatum (Desr.) Clos
- Leucanthemum visianii (Gjurašin) Vogt & Greuter
- Leucanthemum vulgare (Vaill.) Lam.
։ Հիբրիդ
- Leucanthemum × superbum ( = L. lacustre × L. maximum) – Shasta daisy
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Нивяник Արխիվացված 2020-09-20 Wayback Machine, Архив природы России / Био-энциклопедия.
- ↑ «The Plant List: A Working List of All Plant Species». Վերցված է 2014 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ «USDA GRIN Taxonomy». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 30-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպիտակածաղիկ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպիտակածաղիկ» հոդվածին։ |
|
|