Սոֆյա Ռաֆայելլի
Սոֆյա Ռաֆայելլի | |
---|---|
Ծնվել է | հունվարի 19, 2004 (20 տարեկան) |
Ծննդավայր | Կիարվալլե, Անկոնա, Մարկե, Իտալիա |
Քաղաքացիություն | Իտալիա |
Մասնագիտություն | գեղարվեստական մարմնամարզություն |
Sofia Raffaeli Վիքիպահեստում |
Սոֆյա Ռաֆայելլի (իտալ.՝ Sofia Raffaeli, հունվարի 19, 2004, Կիարվալլե, Անկոնա, Մարկե, Իտալիա), իտալացի գեղարվեստական մարմնամարզուհի, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկիզբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոֆիա Ռաֆայելլին սկսել է զբաղվել գեղարվեստական մարմնամարզությամբ 7 տարեկան հասակում Ջուլիետտա Կանտալուպպիի, Կրիստինա Գիուրովայի և Բիլյանա Դյակովայի ղեկավարությամբ Ֆաբրիանո ակումբում։ Նրա միջազգային դեբյուտը տեղի է ունեցել 2018 թվականի պատանիների Եվրոպայի առաջնությունում, որտեղ Ռաֆայելլին գրավել է 5-րդ տեղը լախտերով վարժության եզրափակիչում։ 2019 թվականի պատանիների աշխարհի առաջնությունում նա նվաճել է երեք արծաթե մեդալ՝ թիմային մրցույթում, ժապավենով և լախտերով վարժություններում։[1]
2020
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականին տեղի ունեցավ Սոֆիայի դեբյուտը մեծահասակների մրցումներում՝ ազգային մակարդակով։ Իտալիայի առաջնությունում նա գրավեց երրորդ տեղը բազմամարտում, առաջին տեղը լախտերով վարժությունում, երկրորդ տեղը գնդակով վարժությունում։ [2]
2021
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոֆիան տասներորդ տեղը գրավեց բազմամարտում Սոֆիայում անցկացված Աշխարհի գավաթում, իսկ առանձին գործիքների եզրափակիչում Ռաֆայելլին կարողացավ նվաճել արծաթե մեդալ լախտերով և բրոնզե մեդալ գնդակով վարժություններում։[3] Տաշքենդի Աշխարհի գավաթում մարզուհին նվաճեց երկու արծաթե մեդալ ժապավենի և օղակի եզրափակիչներում։[4]
Մայիսին Ռաֆֆայելլին մասնակցեց Պեզարոյի Աշխարհի գավաթին, որտեղ ութերորդ տեղը գրավեց բազմամարտում։ Իտալիայի ազգային առաջնությունում Սոֆիան երկրորդ տեղը գրավեց բազմամարտում, ինչը նրան հնարավորություն էր տալիս ներկայացնել իր երկիրը 2020 թվականի Տոկիոյի Օլիմպիական խաղերում, սակայն հավաքականի գլխավոր մարզիչ Էմանուելլա Մակկարանիի որոշմամբ մարզուհին չընդգրկվեց այս մրցումների հայտացուցակում։ Սոֆիա Ռաֆայելլին և Ալեքսանդրա Աջիուջիուկուլեզեն ընտրվեցին ներկայացնելու Իտալիան 2021 թվականի ��եղարվեստական մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում։ Ռաֆայելլին ութերորդ տեղը գրավեց բազմամարտում և լախտերով վարժության եզրափակիչում։
2021 թվականի աշխարհի առաջնությունում նա նվաճեց բրոնզե մեդալ օղակով վարժությունում և արծաթե մեդալ թիմային մրցումում։[5]
2022
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռաֆայելլին մասնակցեց 2022 թվականի Աշխարհի գավաթին Աթենքում և նվաճեց ոսկե մեդալ բազմամարտում, գնդակով և լախտերով վարժությունների եզրափակիչներում, ինչպես նաև արծաթե մեդալ օղակով վարժությունում։[6] Ապրիլի 8-10-ը Ռաֆայելլին մասնակցեց 2022 թվականի Աշխարհի գավաթին Սոֆիայում, որտեղ նվաճեց արծաթե մեդալ բազմամարտում՝ զիջելով Բորյանա Կալեյնին։ Նա նաև նվաճեց 3 արծաթե մեդալ օղակով, գնդակով և լախտերով վարժություններում և 6-րդ տեղը գրավեց ժապավենով վարժության եզրափակիչում։[7] Այնուհետև Ռաֆայելլին մասնակցեց Աշխարհի գավաթին Բաքվում, որտեղ նա տարավ իր կարիերայի երկրորդ հաղթանակը բազմամարտում՝ առաջ անցնելով Բորյանա Կալեյնից և Միլենա Բալդասսարրիից։ Նա նաև նվաճեց ոսկե մեդալ օղակով վարժությունում, երկու բրոնզե մեդալ գնդակով և լախտերով վարժություններում և 5-րդ տեղը գրավեց ժապավենով վարժությունում։[8]
Այնուհետև Սոֆիա Ռաֆայելլին հանդես եկավ 2022 թվականի Իտալիայի առաջնությունում, որտեղ նվաճեց ոսկե մեդալ բազմամարտում, ինչպես նաև կարողացավ նվաճել չորս ոսկե մեդալ գնդակով, օղակով, ժապավենով և լախտերով վարժությունների եզրափակիչներում՝ առաջ անցնելով Միլենա Բալդասսարրիից։[9] Հունիսի 3-5-ը Ռաֆայելլին մասնակցեց 2022 թվականի Աշխարհի գավաթին Պեզարոյում, որտեղ կրկին նվաճեց ոսկե մեդալ բազմամարտում։ Բացի այդ, նա նվաճեց 3 ոսկե մեդալ օղակով, գնդակով և լախտերով վարժությունների եզրափակիչներում և արծաթե մեդալ ժապավենով վարժությունում։[10]
Հունիսի 15-19-ը Ռաֆայելլին մասնակցեց 2022 թվականի Եվրոպայի առաջնությանը Թել-Ավիվում, Իսրայել, որտեղ նա նվաճեց 2 ոսկե և 2 արծաթե մեդալ համապատասխանաբար օղակով, լախտերով, գնդակով վարժություններում և թիմային մրցումներում, ինչը նրան դարձրեց առաջին իտալուհի գեղարվեստական մարմնամարզուհին, ով նվաճել է ոսկե մեդալ Եվրոպայի առաջնությունում։[11][12][13]
Ռաֆայելլին ներկայացրեց Իտալիան 2022 թվականի Համաշխարհային խաղերում, որտեղ նա նվաճեց ոսկե մեդալ լախտերով վարժության եզրափակիչում և երկու արծաթե մեդալ օղակով և գնդակով վարժությունների եզրափակիչներում։[14] Օգոստոսի 26-28-ը Ռաֆայելլին մասնակցեց Աշխարհի մարտահրավերի գավաթին Կլուժ-Նապոկայում, որտեղ նվաճեց ոսկե մեդալ բազմամարտում՝ դառնալով առաջին իտալուհի գեղարվեստական մարմնամարզուհին, ով նվաճել է ոսկե մեդալ բազմամարտում Աշխարհի մարտահրավերի գավաթում։ Բացի այդ, նա նվաճեց 2 ոսկե մեդալ օղակով և ժապավենով վարժությունների եզրափակիչներում և բրոնզե մեդալ լախտերով վարժությունում։[15]
2022 թվականի սեպտեմբերի 14-18-ը Ռաֆայելլին ներկայացրեց Իտալիան աշխարհի առաջնությունում Սոֆիայում, Բուլղարիա, որտեղ նա նվաճեց 5 ոսկե մեդալ բազմամարտում, օղակով, գնդակով, ժապավենով վարժություններում և թիմային հաշվարկում, ինչպես նաև բրոնզե մեդալ լախտերով վարժության եզրափակիչում։[16][17][18]
2023
[խմբագրել | խմբագրել կոդը]Սեզոնի առաջին մեկնարկը եղավ Գրան-պրիի փուլը Մարբեյայում, Իսպանիա: Սոֆիան հաղթեց բազմամարտում: Առանձին տեսակների եզրափակչում Սոֆիան նվաճեց ոսկե մեդալ ժապավենի եզրափակչում և արծաթե մեդալ լախտերի եզրափակչում:[19] Մարտի 18-ին Ռաֆֆաելին մասնակցեց 2023 թվականի Աշխարհի գավաթին Աթենքում: Նա հաղթեց բազմամարտում, օղակի եզրափակչում և երկրորդ տեղը գրավեց գնդակի եզրափակչում: Այնուհետև Սոֆիան մասնակցեց Աշխարհի գավաթին Սոֆիայում, որտեղ երկրորդ տեղը գրավեց բազմամարտում և գնդակի եզրափակչում, երրորդը՝ լախտերի և օղակի եզրափակիչներում: Ապրիլի 15-ին մարմնամարզիկը հանդես եկավ 2023 թվականի Աշխարհի գավաթում Տաշքենդում, նա նվաճեց 5 ոսկե մեդալ:[20] [21]Բաքվում անցկացված Աշխարհի գավաթի փուլում Ռաֆֆաելին երկրորդ տեղը գրավեց բազմամարտում՝ զիջելով Ստիլյանա Նիկոլովային:[22]
2023 թվականի Եվրոպայի առաջնությունում նվաճեց երկու ոսկե և մեկ արծաթե մեդալ:[23] [24]Իտալիայի առաջնությունում Ռաֆֆաելին նվաճեց 5 ոսկե մեդալ:[25] Իտալիայի առաջնությունում մարմնամարզուհին նվաճեց 5 ոսկե մեդալ:[26]
Նույն տարում աշխարհի առաջնությունում նվաճեց երեք արծաթե մեդալ բազմամարտում, գնդակի և օղակի եզրափակիչներում և մեկ բրոնզե մեդալ թիմային առաջնությունում:[27][28]
2024
[խմբագրել | խմբագրել կոդը]Օլիմպիական սեզոնի առաջին մրցումը եղավ Աշխարհի գավաթի փուլը Աթենքում: Սոֆիան նվաճեց երկու արծաթե մեդալ գնդակի և օղակի եզրափակիչներում: Այնուհետև Ռաֆֆաելին մասնակցեց Աշխարհի գավաթի փուլին Սոֆիայում, Բուլղարիա: Մարմնամարզիկը նվաճեց բրոնզե մեդալ օղակի եզրափակչում, ոսկե մեդալ լախտերի եզրափակչում:[29] Բաքվում անցկացված Աշխարհի գավաթի փուլում Սոֆիան երրորդ տեղը գրավեց բազմամարտում՝ զիջելով Դարյա Վարֆոլոմեևային և Էլվիրա Կրասնոբաևային: Օղակի եզրափակչում Սոֆիան նվաճեց արծաթ, լախտերի եզրափակչում՝ ոսկի: [30]
Մայիսի 3-5-ը Սոֆիան մասնակցեց 2024 թվականի Եվրոպայի գավաթին, նվաճեց արծաթ բազմամարտում, ոսկի օղակով, արծաթ լախտերով, բրոնզ ժապավենով:[31] Մայիսի 23-ից 26-ը Ռաֆֆաելին ներկայացնում էր Իտալիան 2024 թվականի գեղարվեստական մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում Բուդապեշտում: Սոֆիան երկրորդ տեղը գրավեց բազմամարտում, առաջինը՝ գնդակի եզրափակչում, երկրորդը՝ ժապավենի եզրափակչում: Նաև Ռաֆֆաելին նվաճեց արծաթե մեդալ թիմային մրցումում:[32]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Mosca - Tanto azzurro sul Mondiale Junior di Ritmica: anche la formula di gara è Made in Italy!» (իտալերեն). 2019-07-23. Արխիվացված է օրիգինալից 2023-05-28-ին. Վերցված է 2023-08-24-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Folgaria – Campionato Assoluto: Milena Baldassarri cala il tris nelle finali. Sofia Raffaeli miglior ginnasta alle clavette» (իտալերեն). 2020-11-01. Արխիվացված է օրիգինալից 2023-04-16-ին. Վերցված է 2023-08-24-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Stunning in Sofia, Raffaeli rising to Tashkent Rhythmic World Cup challenge». gymnastics.sport (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-08-24-ին. Վերցված է 2023-08-24-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Tashkent - Sofia ha l'argento vivo! Due piazze d'onore a cerchio e nastro per la più giovane della tappa di Coppa del Mondo». www.federginnastica.it (իտալերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-05-28-ին. Վերցված է 2023-08-24-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Kitakyushu - Raffaeli di bronzo. Sofia al debutto conquista la prima medaglia individuale italiana al cerchio. Baldassarri quinta e sesta in due finali». www.federginnastica.it (իտալերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-01-18-ին. Վերցված է 2023-08-24-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Raffaeli continues to lead all-around table at Rhythmic Gymnastics World Cup». www.insidethegames.biz (անգլերեն). 2022-03-19. Արխիվացված է օրիգինալից 2023-08-26-ին. Վերցված է 2023-08-26-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Sofia - Trionfo azzurro, tre argenti per Raffaeli e bronzo per Baldassarri nelle finali di World Cup». www.federginnastica.it (իտալերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-01-17-ին. Վերցված է 2023-08-26-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «В Баку состоялась церемония награждения победителей Кубка мира FIG по художественной гимнастике в многоборье - ФОТО». Day.Az (ռուսերեն). 2022-04-23. Արխիվացված է օրիգինալից 2023-08-26-ին. Վերցված է 2023-08-26-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Assoluti 2022: Sofia Raffaeli, nuova Campionessa Italiana Assoluta». #HomeOfRhythmics (իտալերեն). 2022-05-28. Արխիվացված է օրիգինալից 2023-01-06-ին. Վերցված է 2023-08-26-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Художественная гимнастика. Этап Кубка мира в Пезаро: итоги» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-06-30-ին. Վերցված է 2023-08-26-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Raffaeli and Kaleyn battle at European Rhythmic Gymnastics Championships». www.insidethegames.biz (անգլերեն). 2022-06-19. Արխիվացված է օրիգինալից 2023-01-06-ին. Վերցված է 2023-08-26-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Kaleyn and Raffaeli tussle for top at European Rhythmic Gymnastics Championships». www.insidethegames.biz (անգլերեն). 2022-06-16. Արխիվացված է օրիգինալից 2023-08-26-ին. Վերցված է 2023-08-26-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Спорт, РИА Новости (2022-06-19). «Раффаэли и Калейн выиграли золото в отдельных видах на чемпионате Европы». РИА Новости Спорт (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-08-26-ին. Վերցված է 2023-08-26-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Художественная гимнастика. Всемирные игры 2022. Результаты и видео» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-09-23-ին. Վերցված է 2023-08-26-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Cluj - Sofia Raffaeli è oro nella World Challenge Cup, brava Milena Baldassarri. Domani le finali». www.federginnastica.it (իտալերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-05-28-ին. Վերցված է 2023-08-26-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Художественная гимнастика. Чемпионат мира — 2022 в Софии: Раффаэли выиграла титул в многоборье» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-09-23-ին. Վերցված է 2023-08-26-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Итальянка повторила достижение Авериной в Софии. А президент международной федерации ждет россиянок». sport-express.ru (ռուսերեն). 2022-09-19. Արխիվացված է օրիգինալից 2023-08-26-ին. Վերցված է 2023-08-26-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Raffaeli continues individual success at Rhythmic Gymnastics World Championships». www.insidethegames.biz (անգլերեն). 2022-09-17. Արխիվացված է օրիգինալից 2023-08-26-ին. Վերցված է 2023-08-26-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «https://olympics.com/ru/news/hudozhestvennaya-gimnastika-gran-pri-marbelya-2023-rezultaty-i-itogi» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-03-13-ին. Վերցված է 2023-09-01-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն); Unknown parameter|title=
|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Anonym. «Rhythmic gymnastics: Raffaeli gold in the All around in Tashkent». newsrnd.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-09-02-ին. Վերցված է 2023-09-02-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «On a roll, Raffaeli rides into Baku for another Rhythmic World Cup showdown». gymnastics.sport (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-09-02-ին. Վերցված է 2023-09-02-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Gymnast on fire: Nikolova sizzles in stellar Baku Rhythmic World Cup showing». gymnastics.sport (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-09-02-ին. Վերցված է 2023-09-02-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Гимнастика без России — жалкое зрелище. Скандалы вокруг Италии, а побеждает та, которую все отправили на пенсию - 21 мая 2023 - Sport24». sport24.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-09-02-ին. Վերցված է 2023-09-02-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Double delight for Italian Raffaeli as 2023 European Championships ends». www.insidethegames.biz (անգլերեն). 2023-05-21. Արխիվացված է օրիգինալից 2023-05-27-ին. Վերցված է 2023-09-02-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Folgaria - Raffaeli di un altro pianeta. Opera, Eurogymnica ed Estense Putinati stelle d'Insieme». www.federginnastica.it (իտալերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-06-11-ին. Վերցված է 2023-09-02-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Folgaria - Raffaeli di un altro pianeta. Opera, Eurogymnica ed Estense Putinati stelle d'Insieme». www.federginnastica.it. Արխիվացված է օրիգինալից 2023-06-11-ին. Վերցված է 2023-10-29-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Чемпионат мира по художественной гимнастике-2023. Варфоломеева победила в упражнениях с обручем и мячом, Раффаэли взяла два серебра». Sports.ru. 2023-08-24. Արխիվացված է օրիգինալից 2023-10-29-ին. Վերցված է 2023-10-29-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Ирена Закурдаева. «Чемпионат мира по художественной гимнастике 2023: результаты и видео» (русский). Արխիվացված է օրիգինալից 2023-10-10-ին. Վերցված է 2023-10-29-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «ХУДОЖЕСТВЕННАЯ ГИМНАСТИКА. ЭТАП КУБКА МИРА В СОФИИ – 2024: ИТОГИ И РЕЗУЛЬТАТЫ».
- ↑ «ХУДОЖЕСТВЕННАЯ ГИМНАСТИКА. ЭТАП КУБКА МИРА В БАКУ – 2024: ИТОГИ И РЕЗУЛЬТАТЫ» (Русский).
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Художественная гимнастика. Кубок Европы- 2024: итоги и результаты».
- ↑ «ХУДОЖЕСТВЕННАЯ ГИМНАСТИКА. ЧЕМПИОНАТ ЕВРОПЫ – 2024: РЕЗУЛЬТАТЫ».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոֆյա Ռաֆայելլի» հոդվածին։ |
|