Սոֆյա Գեցովա
Սոֆյա Գեցովա ռուս.՝ Софья Гецова | |
---|---|
Ծնվել է | հունվարի 23, 1872 կամ հոկտեմբերի 8, 1872 Վիլնյուս, Ռուսական կայսրություն կամ Գոմել, Մոգիլյովյան նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հուլիսի 12, 1946 Երուսաղեմ, Միացյալ Թագավորություն |
Գերեզման | Ձիթենյաց լեռան հրեական գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և Մանդատային Պաղեստին |
Մասնագիտություն | ախտաբան և գիտնական |
Հաստատություն(ներ) | Բեռնի համալսարան, Բազելի համալսարան, Պաստերի ինստիտուտ և Երուսաղեմի հրեական համալսարան |
Ալմա մատեր | Բեռնի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | եբրայերեն |
Գիտական ղեկավար | Թեոդոր Լանգանս |
Sophia Getzowa Վիքիպահեստում |
Սոֆյա Գեցովա (եբրայերեն՝ סופיה גצובה, հունվարի 23, 1872 կամ հոկտեմբերի 8, 1872, Վիլնյուս, Ռուսական կայսրություն և Գոմել, Մոգիլյովյան նահանգ, Ռուսական կայսրություն - հուլիսի 12, 1946, Երուսաղեմ, Միացյալ Թագավորություն), բելառուս ախտաբան և գիտնական։ Մեծացել է Բելառուսի հրեական շտետլում, Բեռնի համալսարանում իր բժշկական ուսումնառության ընթացքում նշանվել է Խայիմ Վեյցմանի հետ, որը հետագայում դարձել է Իսրայելի առաջին նախագահը։ Նրանք միասին աշխատել են սիոնիստական շարժման մեջ։ Չորս տարվա սիրավեպից հետո Վեյցմանը խզել է իրենց նշանադրությունը և Գետցովան վերադարձել է բժշկական ուսմանը, որն ավարտել է 1904 թվականին։ Հետազոտություններ է կատարել վահանագեղձ վերաբերյալ և 1907 թվականին հայտնաբերել է պինդ բջջային բները (SCN):
Հրեայի, կնոջ և օտարերկրացու կարգավիճակի պատճառով Գեցովայի աշխատանքային կարգավիճակը եղել է անկայուն։ Աշխատել է 1920-ական թվականներին Շվեյցարիայի տարբեր վայրերում, ինչպես նաև կարճ ժամանակով Փարիզում։ 1925 թվականին Ալբերտ Այնշտայնի առաջարկությունից հետո, աշխատանքի է ընդունվել որպես պաթոլոգ աշխատելու դեռևս չստեղծված Երուսաղեմի հրեական համալսարանում, որտեղ դառնալու էր առաջին կին պրոֆեսորը 1927 թվականին։ Համագործակցել է եվրոպացի գիտնականների լայն շրջանակի հետ։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոֆիա (նաև Սոնյա) Գեցովան (Գեկովա) ծնվել է 1872 թվականի հունվարի 23-ին Բելառուսում, որն այդ ժամանակ Ռուսական կայսրության մաս է կազմել։ 1874 թվականին նրա ընտանիքը բնակվել է Սվիսլոչում՝ Նովոգրուդոկի մերձակայքում գտնվող Գունատ բնակավայրում, որը երբեմն նշվում է որպես նրա հայրենի քաղաք[1]։ Իր սեփական զեկույցում Գեցովան հայտարարել է, որ իր ծնողները՝ Բեյլա Գելֆանդ-Ռոմը Վիլնյուսից և Բեյնես Գեցովը (կամ Բեյնուս Գեցովը, 1845-1896 թվականներ)[2] Գոմելից, տեղափոխել են Սվիսլոչայի մոտակայքում գտնվող գյուղական կալվածքից (որտեղ Սոֆյան ծնվել է)՝ Վիլնյուս։ Երբ Սոֆյան եղել է մոտ չորս տարեկան, ընտանիքը տեղափոխվել է Գոմել, որտեղ երեք տարի անց հրեա գիտնականի հետ սկսել է սովորել եբրայերեն այբուբենը[3]։
Գեցովայի մայրը մահացել է, երբ Սոֆյան եղել է ութ տարեկան, նրա զարմիկը՝ Մարի Շեյնդելս-Կագանը, որը այդ ժամանակ Շվենչյոնիսի դպրոցներից մեկի ղեկավարն էր, ընդունել է նրան դպրոց և սովորեցրել ռուսերենի ուղղագրությունը։ Սոֆյան վերադարձել է Գոմել 1882 թվականին և ընդունվել նորաստեղծ Պրոգիմնազիան, որտեղ սովորել է երեք տարի։ Այնուհետև ութ տարի շարունակ հաճախել է Ռոմնի Կանանց Գիմնազիան (Жіночу гімназію в Ромнах)[3]: Գեցովան ակտիվ է եղել սիոնիստական շարժման մեջ և 1898 թվականին եղել է Բազելում անցկացված Սիոնիստական երկրորդ կոնգրեսի պատվիրակ։ Նույն թվականին նշանադրվել է Հեյմ Վեյցմանի հետ, որը նրան 1898 և 1899 թվականներին տարել է Պինսկ՝ ընտանիքի անդամների հետ ծանոթանալու[4]։ Բացի այդ, Գեցովան երկու անգամ մեկնել է Պինսկ՝ իր քրոջ՝ Ռեբեկկայի հետ, որը նույնպես Բեռնում բժշկություն էր սովորում[5]։ Հավանական է, որ նշանադրությունից հետո երկուսն էլ միասին են ապրել[6]։
Գեցովան դարձել է սիոնիստական համայնքի կարևոր անդամ՝ մասնակցելով 5-րդ Սիոնիստական Կոնգրեսին[7] որպես Դեմոկրատական ֆրակցիայի պատվիրակ[4][8], արմատական խմբավորում, ինչը 1901 թվականին ձևավորվել են նրա ընկեր Լեո Մոցկինին և Վեյցմանը[9]։ Վեյցմանը, որը միաժամանակ հարաբերություններ է պահպանել իր ապագա կնոջ՝ Վերա Հացմանի հետ, 1901 թվականի հուլիսին խզել է իր քառամյա նշանադրությունը Գեցովայի հետ, սակայն այդ մասին չի հայտնել իր ընտանիքին մինչև 1903 թվականի մարտը[10][11]։ Քանի որ Վեյցմանը անորոշ է եղել իր մտադրություններում՝ խոստանալով հանդիպել Գեցովային երեք ամիս անց և հորդորելով նրան շարունակել աշխատել նրա հետ սիոնիստական շարժման մեջ, Խայիմը Վերայի հետ նրա հարաբերությունները մեկնաբանել է որպես սիրախաղ[11]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1905 թվականին Գեցովային աշխատանքի է ընդունում պրոֆեսոր Հանս Շտրասերը որպես առաջին կին ասիստենտ Բեռնի անատոմիայի ինստիտուտում[1][12][13]։ Սկսել Խպիպի և հարվահանագեղձերի ուսումնասիրությունների վերլուծությունը, և Լանգհանսի և նրա մյուս ուսանողների հետ միասին եղել է այն հիմնական հետազոտողներից մեկը, որը պարզաբանել է վահանաձև գեղձի ուռուցքների ծագումը[14]։ Շարունակել է իր ուսումը, այս անգամ Պաթոլոգիայի ինստիտուտում, Թեոդոր Լանգանսի և Էռնստ Հեդինգերի ղեկավարությամբ[15]։ Իր հաճելի պահվածքի շնորհիվ սիրված է ��ղել իր համակուրսեցիների և գործընկերների շրջանում։ 1907 թվականին Կարլ Վեգելինն այնքան տպավորված է եղել Սոֆիայի որովայնի կտրվածքով ուռուցքի հեռացմամբ, որ նրա հետ սերտ մասնագիտական հարաբերություններ է հաստատել[16]։ Հետագայում Վեգելինը դարձել է Շվեյցարիայի բժշկության ակադեմիայի առաջին նախագահը[17][18]։ Նույն թվականին նա հայտնաբերել է պինդ բջջային բները (SCN)՝ դառնալով առաջինը, որը նկարագրել է դրանք[19]։ Քանի որ Լանգհանսը մոտ էր թոշակի անցնելուն, նա պատրաստվել է իր հեռանալուն, և Վեգելինին և Գեցովային առաջարկել են դիմել այդ պաշտոնի համար։ Չնայած Վեգելինը Գեցովայից յոթ տարով փոքր էր, փոխարինել է Լանգհանսին որպես Անատոմիայի ինստիտուտի տնօրեն։
1913 թվականին Գետցովան նշանակվել է ինստիտուտի առաջին օգնական, իսկ 1914 թվականին Առաջին համաշխարհային պատերազմի սկզբում նա հանդես է եկել տնօրենի փոխարեն, որը կանչվել էր զինվորական ծառայության։ Երկու տարվա ծառայությունից հետո, որպես կին և օտարերկրացի, աշխատանքից ազատվել է 1915 թվականի հոկտեմբերին[20]։ Առանց որևէ եկամուտի, նրա նախորդ պրոֆեսոր Էռնստ Հեդինգերը նրան առաջարկել էպաշտոն Բազելի համալսարանում 1916 թվականին[20][21]։ Հաջորդ երկու տարիների ընթացքում աշխատել է պաթոլոգիական կլինիկայում, որտեղ որովայնի վիրահատություններ է կատարել։ Լեհ-խորհրդային պատերազմի ժամանակ (1919–1921) ավերվել է այն, ինչ մնացել էր նրա տնից։ Վերադարձավ Բեռն և ապրել է ինչպես էմոցիոնալ, այնպես էլ ֆինանսական դժվարություններ։ Բեռն վերադառնալու հնարավորություն ստանալուց հետո նա վերադարձել է աշխատանքի ինստիտուտում 1924 թվականին։ Հաջորդ տարի նա ստացել է հատուկ հետադարձ պարգևատրում համալսարանում փորձարարական պաթոլոգիա դասավանդելու համար[22]։
Հետազոտության մեջ ներդրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինչպես փաստագրված է իր 1907 թվականի «Über die Glandula parathyreoidea, intrathyreoideale Zellhaufen derselben und Reste des postbranchialen Körpers» վերնագրով հոդվածում, Գետցովան առաջինն էր, ով հայտնաբերեց Զելհաուֆենը կամ պինդ բջջային ուղու բները (SCN): Ենթադրվում է, որ դրանք կարող են լինել վահանաձև գեղձերի կամ վահանաձև գեղձի ուռուցքների էկտոպիկ կառուցվածքների հետևում[23][24]։ Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել SCN-ի կարևորությունը, քանի որ դրանք հայտնաբերվել են կանոնավոր հետազոտվող վահանաձև գեղձերի առնվազն երեք տոկոսում[25][26]։
Մահ և ժառանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գեցովան մահացել է 1946 թվականի հուլիսի 11-ին կամ 12-ին Երուսաղեմում[27][28][29] որտեղ նրան թաղել են Ձիթենյաց լեռան հրեական գերեզմանատանը[30]։ Սոֆյան Պաղեստինում համարվել է պաթոլոգիայի առաջամարտիկ և երկար տարիներ դիահերձումներ և հետազոտություններ է կատարել ամբողջ երկրում[31]։
Հրապարակված աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Getzowa, Sophia (1905 թ․ ապրիլ). «Über die Thyreoidea von Kretinen und Idioten». Virchows Archiv (գերմաներեն). 180 (1): 51–98. doi:10.1007/BF01967777.
- Getzowa, Sophia (1907 թ․ մայիս). «Über die Glandula parathyreoidea, intrathyreoideale Zellhaufen derselben und Reste des postbranchialen Körpers». Virchows Archiv (գերմաներեն). 188 (2): 181–235. doi:10.1007/BF01945893.
- Getzowa, Sophia (1911 թ․ օգոստոս). «Zur Kenntnis des postbranchialen Körpers und der branchialen Kanälchen des Menschen». Virchows Archiv (գերմաներեն). 205 (2): 208–257. doi:10.1007/BF01989433.
- Getzowa, S.; Stuart, G.; Krikorian, K. S. (1933). «Pathological changes observed in paralysis of the landry type: A contribution to the histology of neuro‐paralytic accidents complicating antirabic treatment». The Journal of Pathology. 37 (3): 483–500. doi:10.1002/path.1700370315.
- Getzowa, S.; Sadowsky, A. (1950 թ․ հունիս). «On the Structure of the Human Placenta with Full‐Time and Immature Foetus, Living or Dead». The Journal of Pathology. 57 (3): 388–396. doi:10.1111/j.1471-0528.1950.tb05251.x. PMID 15428922.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Nieuw Israëlietisch Weekblad, 1905, էջ 9
- ↑ Belarus Deaths Database, 1896
- ↑ 3,0 3,1 Getzowa, 1925, էջ 1
- ↑ 4,0 4,1 Rose, 1986, էջ 55
- ↑ Rogger, 1999, էջ 199
- ↑ Cooper, 1995, էջ 188
- ↑ Raphael, 1985, էջ 2
- ↑ Center for Israel Education, 2015, էջ 40
- ↑ Klausner, 2008
- ↑ Rose, 1986, էջ 56
- ↑ 11,0 11,1 Rogger, 1999, էջ 200
- ↑ Boschung, 2008, էջ 134
- ↑ Rogger, 2002, էջ 118
- ↑ Pool, 1907, էջեր 519–525
- ↑ University of Bern, 1965, էջ 441
- ↑ Rogger, 1999, էջեր 204–205
- ↑ Boschung, 2012
- ↑ Rogger, 1999, էջ 205
- ↑ Bychkov, 2017
- ↑ 20,0 20,1 Rogger, 1999, էջ 206
- ↑ Berblinger, Dietrich, էջ 280
- ↑ Rogger, 1999, էջեր 207–208
- ↑ Rios Moreno; María José; և այլք: (2011 թ․ մարտի 22). «Inmunohistochemical Profile of Solid Cell Nest of Thyroid Gland». Endocrine Pathology. Springer. 22 (1): 35–39. doi:10.1007/s12022-010-9145-4. PMC 3052464. PMID 21234707.
- ↑ Bychkov, Andrey (2015 թ․ սեպտեմբեր). «Thyroid gland, Congenital anomalies, Solid cell nests». PathologyOutline.com. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ Meeker, Louise H. (1925). «Riedel's Struma Associated with Remnants of the Post-Branchial Body». American Journal of Pathology. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ Asioli, Sofia (2009 թ․ հոկտեմբեր). «Solid Cell Nests in Hashimoto's Thyroiditis Sharing Features with Papillary Thyroid Microcarcinoma». Endocrine Pathology.
- ↑ Rogger, 1999, էջ 211
- ↑ Boschung, 2008, էջ 221
- ↑ Journal of the American Medical Association, 1946, էջ 237
- ↑ Mount of Olives Cemetery, 2016
- ↑ Archives of Pathology, 1946, էջ 658
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Berblinger, W.; Dietrich, A.; Herxheimer, G.; և այլք: (2013). Drüsen mit innerer Sekretion. Handbuch der Speziellen Pathologischen Anatomie und Histologie (գերմաներեն). Vol. 8 (Reprint of 1926 1st ed.). Berlin, Germany: Springer-Verlag. ISBN 978-3-642-47987-8.
- Boschung, Urs, ed. (2008). Von der Geselligkeit zur Standespolitik: 200 Jahre Ärztegesellschaft des Kantons Bern (PDF) (գերմաներեն). Bern, Switzerland: Ärztegesellschaft des Kantons Bern. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ հոկտեմբերի 15-ին. «From sociability to professional politics: 200 years of the medical society of the canton of Bern»
- Boschung, Urs (2012 թ․ օգոստոսի 13). «Wegelin, Carl». Historischen Lexikon der Schweiz (գերմաներեն). Bern, Switzerland: Swiss Academies of Arts and Sciences. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 24-ին.
- Bychkov, Andrey (2017 թ․ փետրվարի 23). «Thyroid gland Congenital anomalies: Solid cell nests». pathologyoutlines.com. Bingham Farms, Michigan: PathologyOutlines. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 17-ին.
- Cooper, John (1995). «Jewish Sexual Attitudes in Eastern Europe 1850-1920». In Magonet, Jonathan (ed.). Jewish Explorations of Sexuality. Providence, Rhode Island: Berghahn Books. էջեր 181–190. ISBN 978-1-57181-868-3.
- Cowdry, Edmund V., ed. (1932). Special Cytology—The Form and Functions of the Cell in Health and Disease: A Textbook for Students of Biology and Medicine (PDF). Vol. 2 (2nd ed.). New York, New York: Paul B. Hoeber, Inc. OCLC 3164917.
- Crotti, André (1918). Thyroid and Thymus. Philadelphia, Pennsylvania: Lea & Febiger. OCLC 11525746.
- Doerr, W.; Roßner, J. A. (2013). Toxische Arzneiwirkungen am Herzmuskel : cardiovasculäre Therapie aus der Sicht der pathologischen Anatomie (գերմաներեն). Berlin, Germany: Springer-Verlag. ISBN 978-3-540-08604-8.
- Einhorn, Moses, ed. (1944). «Dr. Sophia Getzowa». Ha-Rofe Ha-ʻivri. New York City, New York: The Hebrew Medical Journal. ISSN 0099-0825.
- Getzowa, Sophia (1904). Curriculum vitae fuer Doktorat (Report) (գերմաներեն). Bern, Switzerland: University of Bern. «"geborn am 23 (10) Januar 1872 in der Stadt Gomel" (born on 23(10) January 1872 in the town of Gomel.)»
- Getzowa, Sophia (1925 թ․ դեկտեմբերի 3). Curriculum vitae (Report) (գերմաներեն). Jerusalem: Hebrew University of Jerusalem. «"Ich, Tochter des Bürgers zu Gomel Beiness Getzow, dessen Eltern (Getzow-Tschlenaw) und Grosseltern aus Minsk stammen, und der Beila Gelfand-Romm, derer Ahnen in vielen Generationen in Wilna wohnten, bin auf einem Landgut neben Sweslatsch im Januar 1872 geboren und verbrachte meine ersten vier Lebensjahre in Wilna, von wo aus meine Eltern nach Gomel" (I, daughter of the citizen of Gomel, Beiness Getzow, whose parents (Getzow-Tschlenaw) and grandparents come from Minsk, and Beila Gelfand-Romm, whose ancestors lived for many generations in Vilnius, was born on an estate next to Svislach in January 1872 and spent my first four years of life in Vilnius, from where my parents moved to Gomel.)»
- Hirsch, Luise (2013). From the Shtetl to the Lecture Hall: Jewish Women and Cultural Exchange. Lanham, Maryland: University Press of America. ISBN 978-0-7618-5993-2.
- Klausner, Israel (2008). «Democratic Fraction». jewishvirtuallibrary.org. Chevy Chase, Maryland: Encyclopaedia Judaica. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 16-ին.
- Litvinoff, Barnet, ed. (1982). The essential Chaim Weizmann: the man, the statesman, the scientist. London, England: Weidenfeld and Nicolson. ISBN 978-0-297-78155-4.
- Neumann, Daniela (1987). Studentinnen aus dem Russischen Reich in der Schweiz (1867-1914) (գերմաներեն). Zürich, Switzerland: H. Rohr. ISBN 978-3-85865-627-8.
- Pool, Eugene H. (1907 թ․ հուլիս). «Tetany Parathyreopriva». Annals of Surgery. Philadelphia, Pennsylvania: J. B. Lippincott Company. 46 (1): 507–540. doi:10.1097/00000658-190710000-00002. ISSN 0003-4932. PMC 1414406. PMID 17862043.
- Raphael, Chaim (1985 թ․ հունիսի 30). «The Youth of the Father of His Country». The New York Times. New York City, New York. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 17-ին.
- Reinharz, Jehuda (1983 թ․ ապրիլ). «Chaim Weizmann: The Shaping of a Zionist Leader before the First World War». Journal of Contemporary History. 18 (2): 205–231. doi:10.1177/002200948301800203. ISSN 0022-0094. JSTOR 260385.
- Renck, Ellen Sadove (1999). «History of Grodno». jewishgen.org. Belarus: Belarus SIG. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 17-ին.
- Rogger, Franziska (1999). «Sophie Getzowa: Von Albert Einstein unterstutzt, von Chaim Weizmann geliebt und verlassen». Der Doktorhut im Besenschrank: das abenteuerliche Leben der ersten Studentinnen—am Beispiel der Universität Bern. Bern, Switzerland: eFeF-Verlag. էջեր 198–211. ISBN 978-3-905561-32-6.
- Rogger, Franziska (2002). «Kropfkampagne, Malzbonbons und Frauenrechte: Zum 50. Todestag der ersten Berner Schulärztin Dr. med. Ida Hoff, 1880–1952» [Goiter campaign, malt sweets and women's rights: On the 50th anniversary of the first Bernese school doctor med. Ida Hoff, 1880–1952] (PDF). Berner Zeitschrift für Geschichte und Heimatkunde (գերմաներեն). 64 (3): 101–119. ISSN 0005-9420. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 15-ին.
- Rose, Norman (1986). Chaim Weizmann: A Biography. New York, New York: Viking Penguin, Inc. ISBN 978-0-670-80469-6.
- Spector, Shmuel; Wigoder, Geoffrey (2001). The Encyclopedia of Jewish Life Before and During the Holocaust. Vol. 3: Seredina-Buda—Z. New York, New York: New York University Press for the Research Associate Institute of Contemporary Jewry. ISBN 978-0-8147-9378-7.
- Teveth, Shabtai (1988 թ․ ապրիլ). «Reviewed Work: Chaim Weizmann: The Making of a Zionist Leader by Jehuda Reinharz». Middle Eastern Studies (journal). 24 (2): 254–257. doi:10.1080/00263208808700741. ISSN 0026-3206. JSTOR 4283239.
{{cite journal}}
: Text "Middle Eastern Studies" ignored (օգնություն) - Beinus Getsov (Report). Gomel, Mogilev Guberniya, Belarus: Belarus Deaths Database. 1896 թ․ սեպտեմբերի 18. record M172. «age: 51, father: Leiba Getsov, cause of death: cancer tumor, occupation: Gomel petty bourgeois»
- «Biographical Index» (PDF). israeled.org. Atlanta, Georgia: Center for Israel Education. 2015 թ․ հունիս. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 17-ին.
- «Buitenland» [Abroad]. Nieuw Israëlietisch Weekblad (հոլանդերեն). No. 5665. Amstelveen, The Netherlands. 1905 թ․ հունիսի 16. էջ 9. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 21-ին.
- «Deaths: Sophia Getzowa». Archives of Pathology & Laboratory Medicine. Chicago, Illinois: American Medical Association. 42. 1946. ISSN 0003-9985.
{{cite journal}}
: Text "Archives of Pathology" ignored (օգնություն) - «Dozenten uni bern» [Teachers of the University of Bern] (PDF). biblio.unibe.ch. Bern, Switzerland: University of Bern. 1965 թ․ ապրիլի 25. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 15-ին.
- «Palestine: Death of Professor Sophia Getzowa». JAMA (journal). 132 (4): 237. 1946 թ․ սեպտեմբերի 28. doi:10.1001/jama.1946.02870390053017d.
{{cite journal}}
: Text "Journal of the American Medical Association" ignored (օգնություն) - «סופיה גצובה» [Sophia Getzova] (եբրայերեն). Jerusalem: Mount of Olives Jewish Cemetery. 2016 թ․ հունիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 15-ին.
- «Svisloch». Tel Aviv, Israel: The Museum of the Jewish People at Beit Hatfutsot. 1996. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 17-ին.
- «United in the Great Common Task of Searching for Truth» (PDF). Scopus: The Magazine of the Hebrew University of Jerusalem. Vol. 62. Jerusalem: Hebrew University of Jerusalem. 2016. էջ 7. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 17-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոֆյա Գեցովա» հոդվածին։ |
- Հունվարի 23 ծնունդներ
- 1872 ծնունդներ
- Հոկտեմբերի 8 ծնունդներ
- Վիլնյուս քաղաքում ծնվածներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Հուլիսի 12 մահեր
- 1946 մահեր
- Երուսաղեմ քաղաքում մահացածներ
- Բեռնի համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Բելառուս գիտնականներ
- Իսրայելցի բժիշկներ
- Հրեա կին գիտնականներ