Սոֆի Սագեր
Սոֆի Սագեր | |
---|---|
Ծնվել է | հունիսի 3, 1825[1][2] |
Ծննդավայր | Byarums parish, Շվեդիա[1] |
Մահացել է | փետրվարի 26, 1902 (76 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Մասնագիտություն | գրող |
Sophie Sager Վիքիպահեստում |
Սոֆի Սագեր (շվեդ.՝ Sofie Sager, հունիսի 3, 1825[1][2], Byarums parish, Շվեդիա[1] - փետրվարի 26, 1902, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), շվեդ գրող և ֆեմինիստ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոֆին ծնվել է Սմոլանդի թաղամասերից մեկում, 1825 թվականին։ Սոֆին ուսանել է Յոնչյոպինգի օրիորդաց դպրոցում, որտեղ սովորել է նաև ասեղնագործություն և ֆրանսերեն։ Երիտասարդ տարիներին աղքատացել է և աշխատել է որպես տնային դաստիարակչուհի։
Երազելով բացել իր խանութը, նա Ստոկհոլմում դերձակություն է սովորել։ 1848 թվականին, տուն չունենալով, ընդունել է ոմն Մյոլլեր անունով տղամարդու՝ նրա տանը սենյակ վարձելու առաջարկը։ Սակայն պարզվել է, որ Մյոլլերը մտադրություն ուներ նրան ստիպելով դարձնել իր սիրուհին, բայց մերժումից հետո փորձել է բռնաբարել նրան, ապա ծեծել և փականքի տակ դրել։ Սոֆիին հաջողվել է փախչել և նա ծեծի մասին պատմել է բժիշկ Յուհան Բրիսմանին և նրա առաջարկով դիմել է ոստիկանություն։
Սա բռնաբարության մասին դատարան դիմելու առաջին դեպքն էր, երբ կինն անձամբ է եղել հայցվոր, ինչը գրավել է մամուլի ուշադրությունը, այդ թվում Aftonbladet-ի և Stockholms Dagblad-ի։ Դատարանում փորձել են նրան խելագար համարել և մեղադրել զրպարտության մեջ, բայց դատարանը, հաշվի առնելով բժշկական եզրակազությունը և Բրիսմանի վկայությանը, աջակցել է Սոֆիին և տուգանքի ենթարկել Մյոլլերին։ Այնուամենայնիվ, հասարակությունը Սոֆիի դեմ էր. ծիծաղում էի նրա վրա, ծաղրում մամուլին, և նույնիսկ տասնամյակ անց նրա հանդեպ բացասական էին տրամադրված։
Այս դեպքերից հետո Սոֆին դարձել է ֆեմինիզմի ակտիվ հետևորդ։ Նա հաստատել է, որ կանացի ցածր մտածողությունը կապված է ցածր կրթության հետ, և դրա համար քայլեր է կատարել կանանց կրթության կատարելագործման համար, քանի որ ծնողները իրենք էլ նախընտրում էին առաջին հերթին դաստիարակել և կրթել տղաներին, իսկ աղջիկներին լավագույն դեպքում սովորեցրել են ֆրանսերեն և վարվեցողություն։
1852 թվականին նա իր պատմության հիման վրա գրել է Bilder ur livet. Ett fosterbarns avslöjande genealogi գիրքը, կարդացել է դասախոսություններ, ավելին, դրանցից մեկն անց է կացրել տղամարդու հագուստով։ Ուփսալայում պարահանդեսի ժամանակ պատիվ է ունեցել պարել արքայազն Գուստավի հետ։
1859 թվականին Սոֆին մեկնել է ԱՄՆ, որտեղ մասնակցել է ամերիկացի կանանց շարժմանը։ 1861 թվականին ամուսնացել է ամերիկա-գերմանական ծագմամբ երաժշտության ուսուցիչ Է. Ա. Վիների հետ։ ԱՄՆ-ում հրապարակել է գրքեր՝ A woman’s desire and a Man’s duty (1861 թվական) և A lecture on modern society and the marriage relation (1880 թվական)։ Ասում են, որ Սոֆին այնքան հայտնի էր ԱՄՆ-ում, որ որոշ տղամարդկանց գլխարկի ներքին մասում նրա պատկերն էր։
Սոֆի Սագերը մահացել է 1901 թվականին, Նյու Յորքում։
��անոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «333-334 (Nordisk familjebok / Uggleupplagan. 24. Ryssläder - Sekretär)». runeberg.org (շվեդերեն). 1916. Վերցված է 2020 թ․ մայիսի 10-ին.
- **Förra veckan fick ni **här på bloggen läsa historien om modiga Sophie Sager
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոֆի Սագեր» հոդվածին։ |
|