Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտար��նից
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Նալբանդյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սուրեն Ռուբենի Նալբանդյան (հունիսի 3, 1956(1956-06-03)[1], Գեղարդ, Աբովյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդահայ հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, ԽՍՀՄ-ի հնգակի չեմպիոն (1975,1976,1977, 1979, 1980), Եվրոպայի չեմպիոն (1977), օլիմպիական չեմպիոն (1976), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, «Պատվո նշանի» շքանշանակիր (1976)[3]։
Սուրեն Նալբանդյանը ծնվել է Գեղարդում։ Ընտանիքը 1964 թվականին տեղափոխվում է Աստրախան, որտեղ էլ 1969 թվականին նա սկսել է զբաղվել ըմբշամարտով։ 1972 թվականին եղել է ԽՍՀՄ պատանիների չեմպիոն, իսկ 1974 թվականին՝ երիտասարդների։ 1975 թվականին Սուրեն Նալբանդյանը դարձել է ամառային Սպարտակիադայի և աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող։ 1976 թվականին հաղթող է ճանաչվում ԽՍՀՄ առաջնությունում և ընդգրկվում ԽՍՀՄ-ի հավաքականի կազմում, մասնակցում Լենինգրադի Եվրոպայի առաջնությանը և Մոնրեալի Օլիմպիական խաղերին։ Լենինգրադի Եվրոպայի առաջնությանը Սուրեն Նալբանդյանը նվաճում է բորնզե մեդալ, իսկ Մոնրեալի օլիմպիական խաղերին նվաճում է ոսկե մեդալ և դառնում ամենաերիտասարդ օլիպիական ըմբշամարտի չեմպիոնը[4]։ Հաջորդ տարին նա նորից է դառնում ԽՍՀՄ-ի և Եվրոպայի չեմպիոն։ 1980 թվականին մասնակցում է Մոսկվայի Օլիմպիական խաղերին, սակայն չի կարողանում մեդալ նվաճել։ Դրանից հետո թողնում է իր մարզական կարիերան և սկսում զբաղվել մարզչական աշխատանքներով[5]։
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
|