Սուրբ Հովհաննես եկեղեցի (Մխչյան)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Հովհաննես եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Հովհաննես եկեղեցի (Մխչյան)
| |
Եկեղեցի | |
---|---|
Տեղադրություն | Արարատի մարզ, Մխչյան, Հայաստան |
Աշխարհ | Հայաստան |
Կրոնադավանանք | Հայ Առաքելական եկեղեցի |
Ճարտարապետություն | |
Կարգավիճակ | Կանգուն |
Ճարտարապ. ոճ | Հայկական |
Կառուցման սկիզբ | 1890 |
Սուրբ Հովհաննես եկեղեցի, Հայ Առաքելական եկեղեցի Արարատի մարզ, Մխչյան գյուղում։ Ընդգրկված է Մխչյանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ պահպանված արձանագրության՝ Մխչյան գյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցին կառուցվել է 1890 թվականին, գործել է մինչև 1930-ական թվականները, որից հետո, ինչպես շատ եկեղեցիներ, վերածվել է պահեստի։
1980-ական թվականներին եկեղեցին սկսել է գործել։ 2008 թվականին գյուղի այցելու հովվի՝ Տեր Ղազար Պետրոսյանի և մի քանի հավատացյալների նախաձեռնությամբ կատարվել է դրամահավաք՝ եկեղեցու վերանորոգման համար։ 2010 թվականին եկեղեցու հիմնական վերանորոգման աշխատանքներն ավարտին են հասցվել տեղաբնակ Արգամ Աբրահամյանի կողմից։ Եկեղեցին վերանորոգվել է դրսից և ներսից, տարածքը կանաչապատվել է և ցանկապատվել, կառուցվել է փոքրիկ զանգակատուն և Սուրբ Սեղան։
Եկեղեցու նավակատիքի արարողությունը կատարվել է 2012 թվականի ապրիլի 13-ին Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի կողմից, օծվել են խաչը, դռները, սյուները, մկրտության ավազանը։ Եկեղեցու օծման արարողությունը տեղի է ունեցել 2012 թվականի ապրիլի 14-ին, Սուրբ Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օրը։
Եկեղեցու հոգևոր հովիվն է Տեր Միքայել քահանա Նուրիջանյանը[1]։