Սուրբ Հովհաննես եկեղեցի (Բերդակ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Հովհաննես եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Հովհաննես եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | Միանավ թաղակապ եկեղեցի |
Երկիր | Ադրբեջան |
Տեղագրություն | Որդուարի շրջան |
Տարածաշրջան | Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն |
Հասցե | Բերդակ գյուղ |
Դավանանք | Հայ Առաքելական եկեղեցի |
Հոգևոր կարգավիճակ | Չգործող |
Ներկա վիճակ | Ավերված |
Ժառանգության կարգավիճակ | Ոչ |
Ճարտարապետական ոճ | Հայկական |
Կառուցման սկիզբ | 15-րդ դար |
Կառուցման ավարտ | 17-րդ դար |
Առաջին հիշատակում | 17 դար |
Փակված է | 2000 |
Գմբեթ | 0 |
Շինանյութ | Որձաքար |
Բերդակի Սուրբ Հովհաննես եկեղեցի, Հայ առաքելական եկեղեցի, որը գտնվում էր պատմական Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Գողթն գավառի Բերդակ գյուղում, ներկայիս Ադրբեջանի կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Որդուարի շրջանի ավերված գյուղատեղիի բլրակի վրա։ Եկեղեցին ամբողջությամն ավերվել է 1997-2000թթ․ ընկած ժամանակահատվածում[1]։ Հետագայում, եկեղեցու տեղում կառուցվել է մզկիթ[1]։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]20-րդ դարի սկզբներին գտնվում է կիսավեր վիճակում, քանդված էր եկեղեցու ամբողջ ծածկը, որմերի վերին հատվածները[2]։ Եկեղեցու հետագա ճակատագիրն անհայտ է, հավանաբար այն արդեն ամբողջողվին ոչնչացված է։
Եկեղեցի
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուրբ Հովհաննեսը փոքր ծավալի միանավ, թաղածածկ դահլիճով եկեղեցի էր։ Կազմված էր կիսաշրջանաձև աբսիդից և դահլիճից։ Հարավային ճակատից բացված էր միակ մուտքը։ Կառուցված էր կիսամշակ որձաքարից[3]։ Ունեցել էր բարձր ինտերիեր։ Ծածկը, որը երկթեք էր շինված, նստած էր դահլիճի երկու զույգ որմնամույթերի ամրացված կամարների վրա։ Եկեղեցու որմերում ագուցված էին 1625 թվականի մի քանի խաչքար։ Մուտքի մոտ ագուցված էր արձանագիր քար, ուրում նշված էր, որ եկեղեցին վերանորոգվել էր 1888 թվականին։ Արձանագրություններ ունեցել էր նաև հարավային և արևելյան ճակատներում։
Մատուռ-զանգակատուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկեղեցու հարավային ճակատին կից կառուցված էր մի փոքրիկ սենյակ, որը իրենից ներկայացնում էր արտաքին ավանդատուն կամ զանգակատուն-մատուռ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Khatchadourian, Lori; Smith, Adam T.; Ghulyan, Husik; Lindsay, Ian (2022). Silent Erasure: A Satellite Investigation of the Destruction of Armenian Heritage in Nakhchivan, Azerbaijan (PDF). Ithaca NY: Cornell Institute of Archaeology and Material Studies. էջեր 104–107. Արխիվացված է օրիգինալից 24․09․2022-ին.
- ↑ Արգամ Այվազյան, Նախիջևանի ԻՍՍՀ հայկական հուշարձանները։ Համահավաք ցուցակ (խմբ. խմբ. Բ. Ա. Ուլուբաբյան), Երևան, «Հայաստան», 1986 — 43, էջեր 43 — 224 էջ։
- ↑ Արգամ Այվազյան, «Նախիջևան։ Բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ», Երևան, 1995 թվական, էջ 67-68։