Jump to content

Սուրբ Խաչ եկեղեցի (Միներալնիե Վոդի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Խաչ եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունՄիներալնիե վոդի
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմՀարավային Ռուսաստանի թեմ
Հիմնական ամսաթվերը2020
Ճարտարապետական ոճՀայկական եկեղեցական ճարտարապետություն
Հիմնադրված2020
Քարտեզ
Քարտեզ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Խաչ եկեղեցի (այլ եկեղեցիներ)

Սուրբ Խաչ եկեղեցի, Միներալնիե Վոդի քաղաքում գտնվող կրոնական կառույց (ռուս.՝ Храм Святого Креста)։ Պատկանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հարավային Ռուսաստանի հայոց թեմին, գտնվում է Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասում։ Համակարգում է Միներալնիե Վոդիում բնակվող առաքելական ռուսահայության հոգևոր կյանքը։

Միներալնիե Վոդիում հայեր բնակվել են 20-րդ դարի սկզբից: Հայրենական մեծ պատերազմից հետո հայեր են եկել Վրաստանի շրջաններից, իսկ Սպիտակի երկրաշարժից հետո նաև՝ Հայկական ԽՍՀ հյուսիսային շրջաններից: Ի տարբերություն հարևան բնակավայրերի (Պյատիգորսկ, Ստավրոպոլ, Կիսլովոդսկ, Բուդյոնովսկ և այլն)՝ հայերի թիվը նախքան 1980-ական թվականները եղել է փոքրաքանակ՝ 10-15 ընտանիք։ 21-րդ դարի սկզբին հայերի թիվը ավելի քան 7 հազար էր, որով հայերը զբաղեցնում էին երկրորդ տեղը ռուսներից հետո՝ առաջ անցնելով հույներին և ուկրաինացիներին[1]: Գործում են «Հայք» ընկերությունը և կիրակնօրյա հայկական դպրոցը:

2016 թվականին սկսել են եկեղեցու շինարարական աշխատանքները, իսկ 2017 թվականին օծվում են եկեղեցու հիմքերը, իսկ երեք տարի անց շինարարությունն ավարտվում է[2]։ 2024 թվականին եկեղեցու�� ընթացել են վերանորոգման աշխատանքներ[3]։ Բակում կանգնեցված են խաչքարեր, հուշարձան հայերենի այբուբենին։ Նախքան եկեղեցու կառուցումը տեղացիները կանգնեցրել են լուսավորվող խաչ, որի լամպերն ամրացվում էին ուխտավորների կողմից․ 2023 թվականին լուսավորվող լամպերի թիվը գերազանցում էր հինգ հարյուրը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Всеросийская перепись населения 2010 года на территории Ставропольского края. Том 3 книга 1 «Национальный состав и владение языками, гражданство» Արխիվացված 2016-03-05 Wayback Machine (ռուս.)
  2. «Армянские церкви России/Минеральные Воды/HAYK media». youtube.com (ռուսերեն). Մարտի 12, 2022.
  3. «В Минеральных Водах отремонтировали армянскую церковь». alphanews.am (ռուսերեն). Հունիսի 8, 2024.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։