Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (Օդեսա)
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Ուկրաինա |
Տեղագրություն | Օդեսա |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Ուկրաինայի հայոց թեմ |
Հիմնական ամսաթվերը | 1995 |
Ճարտարապետ | Բաղդասար Արզումանյան |
Ճարտարապետական ոճ | Հայկական եկեղեցական ճարտարապետություն |
Հիմնադրված | 1995 |
St. Gregory the Illuminator, Odesa Վիքիպահեստում |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, Օդեսա քաղաքում գտնվող կրոնական կառույց։ Պատկանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ուկրաինայի հայոց թեմին, գտնվում է Ուկրաինայի Օդեսայի մարզում։ Համակարգում է Օդեսա քաղաքում բնակվող առաքելական ուկրաինահայության հոգևոր կյանքը։
Հանդիսանում է մարզի երկու գործող հայկական եկեղեցիներից է՝ Բելգորոդ-Դնեստրովսկիի սուրբ Աստվածածնի Վերափոխման հետ միասին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օդեսայի առաջին հայ բնակիչները (մոտ 30 ընտանիք) վերաբնակվել են 19-րդ դարի 30-ական թվականներից՝ Օդեսայի ջարդից շուրջ տասը տարի անց։ Նրանք տեղափոխվել էին ռումինա-մոլդովական երկու քաղաքներից՝ Աքքերմանից (այժմ՝ Բելգորոդ-Դնեստրովսկի, Ուկրաինա) և Գրիգորիուպոլսից (այժմ՝ Գրիգորիուպոլ, Մոլդովա): Հայերը Ռումինիայում և մասնավորապես Աքքերմանում հաստատվել էին դեռ զարգացած միջնադարում։
19-րդ դարի վերջին Օդեսայում բնակվել է ավելի քան 1200 հայ: Հիմնականում զբաղվել են առևտրով: Օդեսայի հայերի թիվն ավելացել է Օսմանյան կայսրությունում 1895-1896 թվականների համիդյան ջարդերից և 1915 թվականի Մեծ եղեռնից հետո: 19-րդ դարում կառուցվել է հայկական եկեղեցի, բացվել է հայկական դպրոց (գործել է մինչև 1930-ական թվականներին), լույս են տեսել «Արմյանե ի վոյնա» (1916-1917) ռուսերեն հանդեսը, «Հոսանք» (1918-1919), «Աստղ» (1920) թերթերը:
Եկեղեցի
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայ համայնքի նվիրատվությունների շնորհիվ 1840-1844 թվականին Օդեսա քաղաքի Եկատերինինսկայա և Բազարնայա փողոցների խաչմերուկում կառուցվել է հայկական եկեղեցի, որը ենթարկվում էր 1812 թվականին ստեղծված Բեսարաբիայի և Նոր Նախիջևանի թեմին[1]։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ տաճարի շենքը տուժել է ռմբակոծությունից, և արդեն 1952 թվականին եկեղեցին գրեթե ամբողջությամբ ապամոնտաժվել է, իսկ տեղում բնակելի շենք է կառուցվել։
1991 թվականին համախորհրդային միակ՝ Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմից ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի կոնդակով առանձնանում է Ուկրաինայի հայոց թեմը, որի իրավասության տակ պետք է լինեին ժամանակակից Ուկրաինայի տարածքում գտնվող բոլոր եկեղեցիները՝ կառուցված ինչպես պատմական Ռումինիայի, Լեհաստանի, այնպես էլ Ղրիմի տարածքների վրա, որոնք անցել էին նորաստեղծ Ուկրաինային։ Մինչդեռ պատմական հայկական եկեղեցիները բոլորը շարունակեցին մնալ կորուսյալ՝ ավերված կամ այլ եկեղեցիներին անցած, և վերադարձվեց միայն Լվովի սուրբ Աստվածածինը, իսկ Ղրիմահայ առաքելական եկեղեցիներն անցան Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմին։ Թեմի ստեղծումից երկու տարի անց Արկադիայի Գագարինսկի սարահարթում տեղի ունեցավ նոր աղոթատան օծման և հիմնարկեքի արարողությունը, իսկ 1995 թվականին՝ դրա օծումը[2], որն իրականացրեց արդեն հաջորդ՝ Գարեգին Ա կաթողիկոսը։
Եկեղեցուն կից կառուցվել է նաև հայկական կիրակնօրյա դպրոց և հիմնվել «Գրիգոր Լուսավորչի թոռներ» երիտասարդական կազմակերպությունը: Եկեղեցու տարածքում գործում է նաև երիտասարդական գրական-բանահյուսական ստուդիա, կանգնեցված են խաչքարեր, Մեսրոպ Մաշտոցի արձանը։ Եկեղեցին կառուցված է ավանդական հայկական եկեղեցական ճարտարապետական ոճով, ունի կից զանգակատուն, խորանի պատուհաններն ուղղված են դեպի Սև ծով։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Армянская церковь. Первый оплот христианства на Одесской земле». https://dumskaya.net (ռուսերեն). Հոկտեմբերի 22, 2011.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|website=
- ↑ «Հայ Առաքելական եկեղեցին Օդեսայում». https://alphanews.am. Օգոստոսի 11, 2023.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|website=