Սուրբ Աստվածածին եկեղեցի (Մոսկվա)
Սուրբ Աստվածածին եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Մոսկվա |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Հիմնական ամսաթվերը | 1746 |
Անվանված | Աստվածածնի վերափոխման տոն |
Հիմնադրված | 1746 |
Armenian Church of the Assumption of Mary in Presnya Վիքիպահեստում |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)
Մոսկվայի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցի (ռուս.՝ Церковь Успения Богородицы), հայկական առաքելական եկեղեցի Մոսկվայում, որն ավերվել է 1920-ական թվականներին։ Այն տարածքը, որտեղ տեղակայված է եղել եկեղեցին, ներկայում Մոսկվայի կենդաբանական այգու մաս է կազմում[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1729 թվականին ռուսական իշխանությունները հողատարածք են նվիրել վրաց թագավոր Վախթանգ Լևանովիչին, որը 1731 թվականին Պրեսնյայում այդ տարածքի մի մասը փոխանցել է այնտեղ ապրող բազմաթիվ հայերին, որոնք եղել են նրա շքախմբում։ Այդտեղ 1746 թվականին հայերը կառուցել են Մոսկվայի Սուրբ Աստվածածին եկեղեցին և գերեզմանատուն, իսկ մեծ վրացական փողոցում՝ հայկական եկեղեցու տները։ 1920-ական թվականներին եկեղեցին քանդվել է։ Այն տարածքը, որտեղ կանգնած է եղել եկեղեցին, կառուցապատվել է միայն 1960-ական թվականներին։
Այսպիսով Պրեսնյայի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին եղել է առաջին հայկական եկեղեցին, որը կառուցվել է Մոսկվայում։ Դրանից հետո՝ 1779 թվականին, կառուցվել է Սուրբ Խաչ եկեղեցին, ապա 1815 թվականին՝ Սուրբ Հարություն եկեղեցին Վագանկովյան գերեզմանատանը։ Սուրբ Հարություն եկեղեցի են տեղափոխվել Պրեսնյայի Սուրբ Աստվածածին եկեղեցում թաղված Լազարյանների աճյունները։