Jump to content

Սուլեյմանիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Սուլեյմանիա
ԵրկիրԻրաք Իրաք
ՀամայնքՍուլեյմանիե մարզ, Իրաքյան Քուրդիստան և Sulaymaniyah District?
Հիմնադրված է1784 թ.
ԲԾՄ882 մետր
Բնակչություն878 146 մարդ (2018)
Ժամային գոտիUTC+3
Պաշտոնական կայքsharawani.com
Սուլեյմանիա (Իրաք)##
Սուլեյմանիա (Իրաք)

Սուլեյմանիա (արաբ․՝ السليمانية‎‎), նաև հայտնի է որպես Սուլմանի կամ Սլեմանի, քաղաք արևելյան Իրաքում, որը գտնվում է Քուրդիստանի ինքնավար մարզում։

Սուլեյմանիա նահանգի կենտրոնն է։ Հյուսիս-արևելքում շրջապատված է Ազմեր, Գոյջա և Կայվան լեռնաշղթաներով, հարավում՝ Վարանան լեռներով, իսկ արևմուտքում՝ Թասլուջա բլուրներով։

1784-1850 թվականներին եղել է Բաբան քրդական իշխանության մայրաքաղաքը։ Ժամանակակից Սուլեյմանիա քաղաքը հիմնադրվել է 1784 թվականի նոյեմբերի 14-ին քուրդ իշխան Իբրահիմ փաշա Բաբանի կողմից, որը այն անվանել է իր հոր՝ Սուլեյման փաշայի[1] անունով։ Քանի որ քաղաքը հիմնադրվել է որպես հզոր քրդական իշխանության մայրաքաղաք, Սուլեյմանիան արագ վերածվել է մեծ քաղաքի՝ ավելի քան 1,500,000 բնակչությամբ: 1991 թվականից՝ Իրաքյան Քուրդստանի մաս է կազմում։ Ղեկավարվում է Քուրդստանի հայրենասիրական միության վարչակազմի կողմից: Այսօր այն կարևոր տնտեսական կենտրոն է Հյուսիսային Իրաքում և մշակութային կենտրոն սորանիախոս քրդերի համար[2][3]։

1784 թվականին՝ մինչև ժամանակակից քաղաքի հիմնադրումը, ներկայիս Սուլեյմանիայի շրջակայքը հայտնի է եղել որպես Զամվա՝ որպես քրդական Բաբան իշխանության (1649-1850) մայրաքաղաք։ Այդ ժամանակաշրջանում տարածքը կոչվել է Քելաջիվալան։ Բաբան իշխանների օրոք մելիքության տարածքը ներգրավված է եղել Սեֆյանների դինաստիայի և Օսմանյան կայսրության միջև խոշոր հակամարտությունների մեջ: Քելաջիվալանը դարձել է երկու մրցակիցների մարտադաշտ[4][5]:

Սեֆյանների համար Քելաջիվալանը ռազմավարական նշանակություն է ունեցել, և ոչ միայն Նադիր շահը, այլև սուլթան Մահմուդ II-ը մրցել են տեղի իշխանների համակրանքի համար։ 1781 թվականին, Մահմուդ փաշա Բաբանին սահմանների վրա անկայունությունը ստիպել է մտածել իր էմիրության կենտրոնն ապահով վայր տեղափոխելու մասին: Ընտրել է Մելքենդին գյուղը, որը դարձել է ներկայիս Սուլեյմանիայի կենտրոնը։

1783 թվականին Իբրահիմ փաշա Բաբանը դարձել է էմիրության տիրակալը և սկսել է նոր քաղաքի կառուցումը, որը կդառնար Բաբան Էմիրության մայրաքաղաքը։ 1784 թվականին նա ավարտել է մի շարք առևտրային պալատների կառուցումը, որոնք կոչվում էին Keyseris և bazaars, որոնք օգտագործվում էին նաև որպես բաղնիք, և սկսել է քաղաք հրավիրել շրջակա գյուղերի և էմիրությունների բնակիչներին[4]։

Մահմուդ Բարզանջի, Քուրդստանի Թագավորության ինքնահռչակ կառավարիչ 1922-1924 թվականներին

Սուլեյմանիան իր հիմնադրման օրվանից դարձել է քրդական ազգայնականության կենտրոն, և այստեղ Մահմուդ Բարզանջին 1919 թվականի մայիսի 22-ին սկսել է առաջին ապստամբությունը բրիտանական օկուպացիայի դեմ՝ Սուլեյմանիայում ձերբակալելով բրիտանացի պաշտոնյաներին: 1921 թվականի հոկտեմբերի 10-ին փորձել է հռչակել Քուրդստանի անկախ թագավորություն՝ մայրաքաղաք Սուլեյմանիայով[4]։ Շեյխ Մահմուդ Բարզանջին շուտով հաշտություն է կնքել բրիտանացիների հետ, բայց ոչ երկար։ Մահմուդը փորձել է իշխել բրիտանացիներից անկախ և արդյունքում 1922 թվականին աքսորվել է Անդամանյան կղզիներ։ 1922 թվականի սեպտեմբերին Մահմուդը վերադարձել է Սուլեյմանիա։ Նրան անգլիացիները հռչակել են մարզային ինքնակառավարման խորհրդի նախագահ, բայց անմիջապես իրեն հռչակել է Քուրդստանի թագավոր, ինչը անգլիացիները ճանաչեցին և նույնիսկ թագավորի անունից նրան շնորհավորական հեռագիր ուղարկեցին։ Բարզանջին ձևավորել է կառավարություն (նշանակելով իր եղբորը՝ Քադերին որպես վարչապետ), թողարկել է իր սեփական նամականիշերն ու թղթադրամները և այլն։ 1923 թվականի փետրվարին բրիտանացիները նրան վերջնագիր են ներկայացրել Սուլեյմանիան լքելու մասին, որից հետո նրանք քաղաքը ենթարկեցին օդային ռմբակոծության։ Բարզանջին գնացել է լեռներ և հինգ տարի պարտիզանական կռիվ վարել՝ մի քանի անգամ գրավելով Սուլեյմանիան: Որից հետո քաղաքն անցել է անգլիացիների ձեռքը։

1926 թվականի հունվարին Ազգերի լիգան հաստատել է բրիտանական մանդատը Իրաքի տարածքում՝ հատուկ իրավունքներ շնորհելով քրդերին։ 1930-1931 թվականներին Շեյխ Մահմուդ Բարզանջին Քուրդստանն ազատագրելու իր վերջին անհաջող փորձն է արել։ 1932 թվականին նահանջել է դեպի լեռները, ապա խաղաղության պայմանագիր կնքել Իրաքի կառավարության հետ և հաստատվել նոր Իրաքում:

Քաղաքի առաջին և ամենահին թաղամասը կոչվում է «Գոյջա» (քրդ.՝ Goyija), որն անվանվել է քաղաքին նայող սարի անունով։ Թաղամասի անունը՝ Սաբունկարան, թարգմանվում է որպես «օճառ պատրաստողներ», որի բնակիչները հիմնականում զբաղվում էին օճառի արդյունաբերությամբ։ Չուլեկան եղել է հրեական տարածք, բնակեցված է եղել հիմնականում քուրդ հրեաներով։ 1950 թվականին, Իսրայել պետության ստեղծումից հետո, նրա բնակիչների մեծ մասը գաղթել է նորաստեղծ պետություն։

1982 թվականի ապրիլի 23-ին Իրան-իրաքյան պատերազմի ժամանակ քաղաքում ցույց է սկսվել քաղաքի երիտասարդների ձերբակալության և խոշտանգումների դեմ, որոնք մեղադրվում էին իշխող Բաաս կուսակցության դեմ ապստամբություն ծրագրելու մեջ։

Իրաք-քուվեյթյան պատերազմից հետո Իրաքում բռնկվել են մի շարք համազգային ապստամբություններ ընդդեմ Բաասի իշխանության, ներառյալ 1991 թվականին Սուլեյմանիայի ապստամբությունը, որը գլխավորել են Քուրդիստանի ժողովրդավարական կուսակցությունը և Քուրդստանի հայրենասիրական միություն կուսակցությունների քուրդ անջատականները: 1991 թվականից Սուլեյմանիան գտնվում է Քուրդստանի տարածաշրջանային կառավարության վերահսկողության տակ։

2011 թվականի փետրվարին Սուլեյմանիայում մի քանի ցույցեր են տեղի ունեցել՝ ընդդեմ կառավարության կոռուպցիայի և անարդյունավետության։ Բողոքի ցույցը հանգեցրել է 40 օր շարունակվող բախումների՝ անվտանգության ուժերի և ցուցարարների միջև։ Անկարգությունները ճնշելու ընթացքում զոհվել է 10 ցուցարար, մի քանի հարյուրը վիրավորվել են։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1820 թվականին՝ քաղաքի կազմավորումից ընդամենը 26 տարի անց, Ռեչ անունով բրիտանացին այցելել է քաղաք և գնահատել նրա բնակչությունն ավելի քան տասը հազար, 2144 ընտանիքներից 2000-ը եղել են մուսուլմաններ, 130-ը՝ հրեա, իսկ 14-ը՝ քրիստոնյա քրդեր: 1907 թվականի օսմանյան փաստաթղթերը ցույց են տալիս, որ քաղաքն ունեցել է 8702 մուսուլման և 360 ոչ մուսուլման բնակիչ։ 1920 թվականին Սուլեյմանիայում լույս տեսած «Պեշկաուտին» թերթը քաղաքի բնակչությունը գնահատել է մոտ տասը հազար։ Ըստ Իրաքի կառավարության փաստաթղթերի, 1947 թվականին բնակիչների թիվը հասել է 23475-ի, մինչև 1998 թվականը՝ 548 747 հազար, իսկ 2009 թվականին (արվարձանների հետ միասին) մինչև 2.000.000 միլիոն։

Սուլեյմանիայի համայնապատկերը, 2015 թվական
Մարդահամար
1965 83 612
1987 364 096
2013 943 341
Սուլեյմանիան ձմռանը

Քաղաքը գտնվում է Իրաքի հյուսիսային մասում։ Կլիման բնութագրվում է ամառային զով ջերմաստիճաններով և անձրևոտ ձմեռներով։ Օդի միջին ջերմաստիճանը տատանվում է 0-39 °C: Ձմռանը կարող է զգալի ձյուն տեղալ: Սուլեյմանիան հայտնի է որպես «քամոտ քաղաք» այն լեռների պատճառով, որոնք շրջապատում են քաղաքը, հյուսիսից և հարավում գտնվող լեռները հանգեցնում են օդի խտացման, թանձրացման և հաճախ անձրևի:

Սուլեյմանիաի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 8.6
(47.5)
10.7
(51.3)
15.5
(59.9)
20.8
(69.4)
27.3
(81.1)
34.3
(93.7)
38.5
(101.3)
38.7
(101.7)
33.7
(92.7)
26.4
(79.5)
16.5
(61.7)
11.0
(51.8)
23.5
(74.3)
Միջին օրական °C (°F) 3.4
(38.1)
5.3
(41.5)
9.8
(49.6)
14.8
(58.6)
20.8
(69.4)
27.3
(81.1)
31.4
(88.5)
31.4
(88.5)
26.5
(79.7)
19.6
(67.3)
10.4
(50.7)
5.4
(41.7)
17.18
(62.89)
Միջին ցածր °C (°F) −1.5
(29.3)
−0.5
(31.1)
3.1
(37.6)
7.4
(45.3)
12.4
(54.3)
17.9
(64.2)
22.0
(71.6)
22.0
(71.6)
17.5
(63.5)
12.3
(54.1)
4.4
(39.9)
0.3
(32.5)
9.78
(49.58)
Տեղումներ մմ (դյույմ) 136
(5.35)
133
(5.24)
122
(4.8)
91
(3.58)
30
(1.18)
1
(0.04)
0
(0)
0
(0)
1
(0.04)
40
(1.57)
81
(3.19)
112
(4.41)
747
(29.4)
Միջ. անձրևոտ օրեր 10 10 13 8 4 1 1 0 0 4 5 11 67
Միջ. ձնառատ օրեր 4 2 1 0 0 0 0 0 0 0 0 0 7
% խոնավություն 70 69 61 56 41 24 20 18 22 33 56 67 44.8
Միջին ամսական արևային ժամ 164.3 175.2 213.9 237 316.2 408 418.5 396.8 351 272.8 207 167.4 3328,1
Միջին օրական արևային ժամ 5.3 6.2 6.9 7.9 10.2 13.6 13.5 12.8 11.7 8.8 6.9 5.4 9.1
աղբյուր: Climate-Data.org (altitude: 849m),[6] Weatherbase(daylight-dew point-rain and snow days),[7] Weather2visit(sun)[8]

Ձյունը հաճախակի չէ ձմռանը, սակայն վերջին տարիներին այն պարբերաբար տեղացել է՝ 2008 թվականի հունվարին, 2010 թվականի հունվարին և փետրվարին, 2011 թվականի փետրվարին, 2012 թվականի մարտին, 2013 թվականի հունվարին և 2015 թվականի հունվարին[9][10][11][12][13]:

Սուլեյմանիայի համալսարանի մուտքը

Իրաքում աղջիկների առաջին դպրոցը հիմնադրվել է Սուլեյմանիայում Հապսա խանի կողմից[14]:

Տարածաշրջանում հանրակրթական կրթությունը տարրական դպրոցից մինչև համալսարանի ավարտն անվճար է: Սուլեյմանիայի համալսարանը բացվել է 1968 թվականին, առարկաները դասավանդվում են քրդերենով, արաբերենով և անգլերենով։ Համալսարանը պատրաստում է տեխնոլոգիայի, գյուղատնտեսության, արվեստի, գիտության և բժշկության մասնագետներ: Այն Հարավային Քուրդստանի ամենամեծ համալսարանն է։

Սուլեյմանիայի պոլիտեխնիկական համալսարանը[15] հիմնադրվել է 2012 թվականին, ուսուցումն իրականացվում է երեք լեզվով։

2007 թվականին քաղաքում բացվել է Իրաք-Սուլեյմանիայի ամերիկյան համալսարանը[16] (AUI-S), որտեղ կրթությունն իրականացվում է միայն անգլերենով։

Գիտության և տեխնիկայի համալսարանը (KUST)[17] հիմնադրվել և լիցենզավորվել է Քուրդստանի տարածաշրջանի կառավարության բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարարության կողմից 2009 թվականի հոկտեմբերի 18-ին։ Այն մասնավոր համալսարան է, և նրա մայր բուհը գտնվում է Սուլեյմանիայում:

Քուրդ երգիչ Ադնան Քարիմը կատարում է ժամանակակից քուրդ կոմպոզիտորների ստեղծագործությունները

Սուլեյմանիան համարվում է Քուրդստանում սորանիախոս քրդական մշակույթի կենտրոնը: Այն պաշտոնապես ճանաչվել է Հարավային Քուրդստանի մշակութային մայրաքաղաք։ Սորանիի՝ որպես ժամանակակից գրական լեզվի զարգացումը սկսվել է քաղաքում 19-րդ դարի սկզբին, երբ շատ քուրդ բանաստեղծներ, ինչպիսիք են Նալին, Փիրամերդը, Մուհամեդ Ամին Զաքին, Աբդուլլահ Սուլեյման Գորանը, Մուհամադ Սալիհ Դիլանը, Ահմադ Հարդին, Իբրահիմ Ահմադը, Նուրի Շեյխ Սալիհ Շեյխը, Ղանի Բարզինջին, Շերկո Բեկասը և Բախտիյար Ալին հրատարակել են իրենց ստեղծագործությունները։

Քաղաքը հայտնի է իր բաց, համեմատաբար ազատական ​​և հանդուրժող հասարակությունով՝ համեմատած Քուրդստանի այլ քաղաքների հետ: Ըստ Al Jazeera-ի՝ քաղաքը նույնիսկ ունի չինական թաղամաս, որը ստեղծվել է օտարերկրյա ներդրումների ներգրավման արդյունքում։ Քաղաքում ապրում է մոտ 500 չինացի[18]։

2006 թվականին Սուլեյմանիայում ստեղծվել է հասարակական շարժում՝ ընդդեմ քրդական կառավարության կոռուպցիայի ու նեպոտիզմի։ Քաղաքում շարժումը լուրջ աջակցություն է ստացել։

Սուլեյմանիան ներկայացված է երաժշտության հատուկ ոճով, որը փոխառված է քաղաքի ավանդույթներից։ Մուհամադ Սալիհ Դիլանը համարվում է քաղաքի ամենամեծ երգիչը։ Քաղաքը համարվում է նաև ժամանակակից քրդական երաժշտության ծննդավայրը։ Սուլեյմանիան Հարավային Քուրդստանի միակ քաղաքն է, որը պարբերաբար նշում է Երաժշտության համաշխարհային օրը։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուլեյմանիայի նահանգն ունի շատ բերրի հողեր, ինչպիսիք են Շարազուրի և Բիթվենի հարթավայրերը, որոնք համարվում են Մերձավոր Արևելքի ամենաբերրի հարթավայրերից մեկը: Պատմականորեն Սուլեյմանիան հիմնականում գյուղատնտեսական շրջան է և՛ ցորենի, և՛ այլ մշակաբույսերի ամենամեծ մատակարարներից մեկը: Նրա դերը անկում է ապրել՝ կապված Սադամ Հուսեյնի քաղաքականության՝ քաղաքի տնտեսական ներուժը նվազեցնելու, երբ այն եղել է քրդական հեղափոխության կենտրոնը:

Grand Millennium հյունարոցը

2003 թվականից Իրաքը տնտեսական վերելք է ապրել։ Այսօր քաղաքի տնտեսությունը հիմնված է զբոսաշրջության, գյուղատնտեսության[19] և մի շարք փոքր գործարանների վրա, որոնց մեծ մասը ներգրավված է շինարարության ոլորտում։

Զբոսաշրջություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին քաղաք է այցելել ավելի քան 60.000 զբոսաշրջիկ[20]։ 2010 թվականի առաջին եռամսյակում Սուլեյմանիան գրավել է ավելի քան 15000 իրանցի զբոսաշրջիկների, որոնցից շատերը նախընտրել են Նոռուզը նշել տարածաշրջանում[21]:

Սուլեյմանիան ունի մի քանի խոշոր բիզնես կենտրոններ և զբոսաշրջային վայրեր, որոնք գրավում են գործարարներին և զբոսաշրջիկներին: Քաղաքն ունի երեք 5 աստղանի հյուրանոցներ՝ Grand Millennium Sulaimani, Millennium Kurdistan Hotel և Spa [22], և 4 աստղանի մեկ հյուրանոց՝ Copthorne Hotel Baranan:

Սուլեյմանիայի թանգարանը երկրորդ ամենամեծ թանգարանն է Բաղդադի Ազգային թանգարանից հետո, որտեղ պահվում են բազմաթիվ քրդական և պարսկական արտեֆակտներ, որոնք թվագրվում են մ.թ.ա. 1792ճ1750 թվականներին[23]:

Ամն Սուրակի թանգարան

Ամնա Սուրաք թանգարանը, որը գտնվում է Բաաս կուսակցության նախկին հետախուզության շտաբում և բանտում, առանձնահատուկ ուշադրություն է դարձնում Բաասի ռեժիմի դաժան վերաբերմունքին տեղի քրդերի նկատմամբ: Այցելուները կարող են շրջել բանտախցերում և հարցաքննության սենյակներում: Թանգարանում կան խորհրդային ժամանակների զրահատեխնիկայի բազմաթիվ նմուշներ։

Քաղաքը սպասարկում է ավտոմոբիլային տրանսպորտը։ 2005 թվականի հուլիսի 20-ին բացվել է Սուլեյմանիայի միջազգային օդանավակայանը, որն ապահովում էր կանոնավոր թռիչքներ դեպի եվրոպական տարբեր քաղաքներ, ինչպիսիք են Մայնի Ֆրանկֆուրտը, Ստոկհոլմը, Մալմյոն, Մյունխենը, Էյնդհովենը և Դյուսելդորֆը, ինչպես նաև Մերձավոր Արևելքի քաղաքներ Դուբայը, Ամմանը, Դոհան, Բեյրութը, Դամասկոսը, Ստամբուլը և Անկարան:

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ali, Meer Ako. «Sulaimany: 227 years of glory». kurdistantribune.com. Արխիվացված է օրիգինալից 2016-08-02-ին. Վերցված է 2014-01-02-ին.
  2. Salih Rasha, Akram Sulaymaniyah 200 Years. — Sulaymaniyah, Kurdistan. — С. 503—504.
  3. slimany
  4. 4,0 4,1 4,2 «The Leading Suly Government Site on the Net». sulygov.com. Արխիվացված է օրիգինալից 2007-06-08-ին. Վերցված է 2012-08-09-ին.
  5. «The Leading Suly Government Site on the Net». sulygov.com. Արխիվացված է օրիգինալից 2007-06-08-ին. Վերցված է 2012-08-09-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Climate-Data%org» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  7. «MONTHLY - ALL WEATHER AVERAGES: As-Sulaymaniyah». Weatherbase. Cantymedia. Վերցված է 17 July 2024-ին.
  8. «As-Sulaymaniyah Weather Averages». Weather2visit. Վերցված է 17 July 2024-ին.
  9. «Iraq under cold front bringing snow with below zero temperatures». Indian Muslims. Kuwait News Agency (KUNA). 2008-01-12. Արխիվացված է օրիգինալից 2013-09-28-ին. Վերցված է 2013-03-03-ին. «BAGHDAD, Jan 11 (KUNA) -- snow fell on large areas of Iraq following two days of low temperatures.»
  10. «Snow covers Sulaimaniya». National Iraqi News Agency (NINA). 2010-01-26. Արխիվացված է օրիգինալից 2014-02-26-ին. Վերցված է 2013-03-03-ին. «Sulaimaniya (NINA) –The city of Sulaimaniya witnessed a heavy fall of snow that covered the entire city since Monday midnight. Reporter of the National Iraqi News Agency said "The citizens of Sulaimaniya woke up on Tuesday morning to see their city covered with snow and the street painted in white color."»
  11. «Heavy Snow Blankets Sulaimaniya». Iraq Updates. 2012-03-03. Արխիվացված է օրիգինալից 2015-01-09-ին. Վերցված է 2013-03-03-ին.
  12. «Unusually heavy snow hits Iraq's Sulaimaniya». Al Arabiya. Reuters. 2013-01-14. Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2013-03-03-ին. «An unusually heavy snowstorm blanketed Sulaimaniya city, in northern Iraq's autonomous Kurdish region, on Saturday (January 12) as severe weather conditions continue to sweep through the region.»
  13. «11 Refugee Children Freeze to Death in Kurdistan Camps». 2015-01-12. Արխիվացված է օրիգինալից 2015-02-03-ին. Վերցված է 2015-02-03-ին.
  14. «Hapsa Khan». kurdistanwomen.blogspot.co.uk. Արխիվացված օրիգինալից 2023-02-07-ին. Վերցված է 2017-09-06-ին.
  15. «Sulaimani Polytechnic University». spu.edu.iq. Արխիվացված է օրիգինալից 2014-10-24-ին. Վերցված է 2015-12-27-ին.
  16. «auis». Արխիվացված է auis.org օրիգինալից 2010-11-23-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  17. «KUST». Արխիվացված է օրիգինալից 2012-07-28-ին. Վերցված է 2015-12-27-ին.
  18. «Iraqi Kurdistan sees 1st emerging China town». alarabiya. Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2015-12-27-ին.
  19. «Slemani». Investpromo.gov.iq. Արխիվացված է օրիգինալից 2011-10-10-ին. Վերցված է 2015-12-27-ին.
  20. «Rudaw.NL, dé Opinieblog…». Rudaw.nl. Արխիվացված է օրիգինալից 2015-06-04-ին. Վերցված է 2015-12-27-ին.
  21. «Rudaw.NL, dé Opinieblog…». Rudaw.nl. Արխիվացված է օրիգինալից 2015-06-04-ին. Վերցված է 2015-12-27-ին.
  22. «24 hours in Iraq». Jackson Fu. Արխիվացված է օրիգինալից 2015-07-21-ին. Վերցված է 2015-12-27-ին.
  23. «Suleimaniya Museum: a small place for a great civilization». KurdishGlobe. 2008-02-13. Արխիվացված է օրիգինալից 2012-03-08-ին.
  24. «Tucson Sister Cities». Interactive City Directory. Sister Cities International. Արխիվացված է օրիգինալից 2013-10-04-ին. Վերցված է 2013-09-04-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  25. «اعلام خواهرخواندگی سلیمانیه عراق و ناپل ایتالیا». Արխիվացված է օրիգինալից 2013-10-05-ին., Kurdpress (Persian), 30 April 2013.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Густерин П. В. Города Арабского Востока. — М.: Восток—Запад, 2007. — 352 с. — (Энциклопедический справочник). — 2000 экз. — ISBN 978-5-478-00729-4