Սոնյա Կիրխբերգեր
Սոնյա Կիրխբերգեր | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 9, 1964[1][2] (60 տարեկան) |
Ծննդավայր | Վիեննա, Ավստրիա[3] |
Քաղաքացիություն | Ավստրիա |
Մասնագիտություն | ձայնային դերասանուհի և կինոդերասանուհի |
Համատեղ ապրող(ներ) | Jochen Nickel? |
Պարգևներ և մրցանակներ | |
Սոնյա Կիրխբերգեր (գերմաներեն՝ Sonja Kirchberger, նոյեմբերի 9, 1964[1][2], Վիեննա, Ավստրիա[3][5]), ժամանակակից ավստրիացի դերասանուհի։
1974 թվականից մինչև 1978 թվականը Սոնյան հանդես է եկել Վիեննայի օպերայի և բալետի թատրոնում՝ որպես բալետի պարուհի[6]։ Նա միջազգային լայն համբավի է արժանացել 1988 թվականի գերմանական արտադրության «Վեներայի ծուղակը» Die Venusfalle (The Venus Trap) բլոքբասթերում հմայիչ, բայց և խիստ վտանգավոր գայթակղող կնոջ՝ Կոկոյի դերի տպավորիչ կատարման շնորհիվ։ Դերասանուհին արդեն հասցրել է նկարահանվել շուրջ չորս տասնյակ ֆիլմերում, որոնց շարքում կան նաև իտալալեզու, անգլիալեզու, ֆրանսալեզու կինոնկարներ (հիշատակման է արժանի 1996 թվականին կինոռեժիսոր Դարիուշ Շոկոֆի նկարահանած «Յոթ սպասավոր» («Seven Servants») անգլիալեզու ֆիլմը, որտեղ նրա խաղընկերը մեծահամբավ դերասան Էնթոնի Քուինն է)։ Սակայն մեծ մասամբ նա դերակատարումներով հանդես է եկել գերմանական կինո և հեռուստատեսային ֆիլմերում։ Ընդ որում՝ հատկանշական է, որ դերասանուհին հաճախ է նկարահանվում ցանկահարույց (էրոտիկ) տեսարաններում։ Թատերական աշխատանքներից հիշարժան է 2005 թվականին Վիեննայում նրա ներկայացրած «Հեշտոցի մենախոսությունը»։
Սոնյա Կիրխբերգերը ունի մեկական դուստր և որդի[5][6]։ Ֆուտբոլիստուհի Վիրգինյա Կիրխբերգերը նրա զարմուհին է[7]։
Մասնակի ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Die Venusfalle (1988), Կոկո
- Peter Strohm: Einsteins Tod (1991, TV), Անիտա Կլասեն
- Sissi la valse des cœurs Sisi und der Kaiserkuss, 1991), Նենե
- L'Alerte rouge (1991, TV film), Ինգե Բաուեր
- Die wahre Geschichte von Männern und Frauen (1992), Եվա
- Amok (1993), Մյունխենում ապրող տիկին
- Der blaue Diamant (1993), Բարբարա Լատուշ
- Anwalt Abel: Rufmord (1994, TV), Ստելլա
- Padre papà (1996, TV film), Այրիս
- Peanuts – Die Bank zahlt alles (1996), Մադլեն
- Յոթ սպասավոր (1996), նաժիշտ
- Tanz auf dem Vulkan (1996, մինի հեռուստասերիաներ), Օլգա
- Un prete tra noi: La sindrome di Stoccolma (1997, TV), Կլաուդիա Գրուբեր
- Der König von St. Pauli (1998, մինի հեռուստասերիաներ), Լայանա
- Gigolo – Bei Anruf Liebe (1998, հեռուստաֆիլմ), Լիզա
- In fondo al cuore (1998, հեռուստաֆիլմ), Կառլա
- Benzin im Blut (1999, մինի հեռուստասերիաներ, 14 դրվագ), Յանինա Ժուրդան
- Ինձ քնքշորեն սպանիր – Frauenmord in Frankfurt (2000, հեռուստաֆիլմ), ոստիկանական տեսուչ Աննա Գյոլներ
- Die Liebende Blutsbande, 2000, հեռուստաֆիլմ), Մոնա
- Der Runner (2000, հեռուստաֆիլմ), Դանիելա Ռոյտեր
- Utta Danella – Der schwarze Spiegel (2000, հեռուստաֆիլմ), Կոռա Տելհայմ
- Lenya – Die größte Kriegerin aller Zeiten (2001, հեռուստաֆիլմ), Կունդրիա
- Umwege des Herzens (2001, հեռուստաֆիլմ), Սառա ֆոն Վիտերսհայմ
- Sommernachtstod (2003, հեռուստաֆիլմ), ոստիկանական տեսուչ Աննա Գյոլներ
- Das böse Mädchen (2003, հեռուստաֆիլմ), ոստիկանական տեսուչ Աննա Գյոլներ
- Die Bienen – Tödliche Bedrohung (2008, հեռուստաֆիլմ), Սյուզաննա Բերգման
- Ձյունաճերմակը (2009, հեռուստաֆիլմ), Չար թագուհի
- Կենաց աղբյուր (2013), Մարիա Ֆրայտագ
- Թոմ Սոյեր և Հեքլբերի Ֆին (2014), այրի Դուգլաս
- Gut zu Vögeln (2016), Սոնյա
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #129743437 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://web.archive.org/web/20180814043914/http://www.pfeiferauchen.de/pfeifenraucher-des-jahres
- ↑ 5,0 5,1 «Fragebogen - Sonja Kirchberger». Focus. 2007 թ․ հունվարի 29.
- ↑ 6,0 6,1 «Star Portrait - Sonja Kirchberger». www.gq-magazin.de. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ Heiß auf das Märchen vom Aufstieg. Artikel vom 22. Juli 2017, abgerufen am 22. Juli 2017.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոնյա Կիրխբերգեր» հոդվածին։ |
|