Jump to content

Սողդերեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սողդերեն
Տեսակլեզու, հին լեզու և մեռած լեզու
Ենթադասարևելաիրանական լեզուներ
Մասն էմիջին իրանական լեզուներ
ԵրկրներՍոգդիանա,  Չինաստան,  Ուզբեկական ԽՍՀ և  Տաջիկական ԽՍՀ
Խոսողների քանակ0 մարդ
Գրերի համակարգSogdian?, Syriac? և Manichaean?
IETFsog
ԳՕՍՏ 7.75–97сог 613
ISO 639-2sog
ISO 639-3sog
 Sogdian language Վիքիպահեստում

Սողդերեն, սողդերի լեզուն։ Պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի հնդիրանական խմբի արևելքա-իրանական ենթախմբին։ Սողդերենը վկայված է մ․թ․ա․ 1-ին դարից-մ․ թ․ 19-րդ դար գլխավորապես կրոնական բովանդակությամբ հուշարձաններով, որոնք գտնվել են Միջին Ասիայի տարբեր վայրերում։ Կան բուդդայական, մանիքեական և քրիստոնեական տեքստերը։ Սողդերեը, միջին իրանական այլ լեզուների պես, բնորոշվում է հին իրանական թեքման նկատելի վերացումով և քերականական հարաբերությունների արտահայտման համադրական ձևերից վերլուծական ձևերի անցնելով։ Հնչյունաբանության մեջ նկատվում է ձայնեղ շփականների հետևողական շնչեղացում։ Սողդերենից սերել է յաղնոբերենը։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սողդերեն» հոդվածին։