Սյուզան Քոլինզ
Սյուզան Քոլինզ անգլ.՝ Susan Collins | |
Կուսակցություն՝ | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Սենտ Լորենս համալսարան (1975)[1] |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, congressional staff և տնօրեն |
Դավանանք | կա��ոլիկություն[2] և ռոմանական կաթոլիկ |
Ծննդյան օր | դեկտեմբերի 7, 1952[3] (72 տարեկան) |
Ծննդավայր | Caribou, Արուստուկ շրջան, Մեն, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ի ծնե անուն | անգլ.՝ Susan Margaret Collins |
Հայր | Donald Collins? |
Մայր | Patricia M. Collins? |
Կայք՝ | collins.senate.gov |
Պարգևներ | |
Սյուզան Քոլինզ (անգլ.՝ Susan Margaret Collins, դեկտեմբերի 7, 1952[3], Caribou, Արուստուկ շրջան, Մեն, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ, Մեն նահանգից ԱՄՆ սենատոր, Հանրապետական կուսակցության անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Սենտ Լոուրենս համալսարանը և մինչև 1987 թվականը սկսել է աշխատել սենատոր Ուիլյամ Քոենի համար։ 1994 թվականին նա կորցրել է Մենի նահանգապետի ընտրարշավը։ 1996 թվականին սենատոր Քոենը հրաժարական է տվել՝ հետագայում ստանալով ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնը, և Քոլինզը ընտրվել է ԱՄՆ Սենատ։ Վերընտրվել է 2002 և 2008 թվականներին։
2016 թվականին ԱՄՆ փոխնախագահի ընտրություններում ստացել է մեկ ձայն անհուսալի ընտրիչից։
Նշվել է «Support of Science Award»-ից CSSP (2019 թվական)։
Աշխատանք ԱՄՆ Սենատում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սյուզան Քոլինզը պաշտոնը ստանձնելուց հետո ոչ մի անգամ բաց չի թողել Սենատի քվեարկությունը[6]։ 2015 թվականին նա մասնակցել է 6000-րդ անընդմեջ Սենատի քվեարկությանը[7], իսկ 2019 թվականին՝ 7000-րդ անընդմեջ քվեարկությանը[8]։
Քոլինզը չափավոր հանրապետական լինելու համբավ է ունեցել[9][10]։ 2013 թվականին նա Սենատում իր հանրապետական գործընկերներից բոլորից հաճախ քվեարկել է նախագահ Բարաք Օբամայի քաղաքականությանը համապատասխան[11]։ 2016 թվականին Քոլինզը հրապարակավ հայտարարել է 2016 թվականի ընտրություններում Դոնալդ Թրամփին սատարելուց հրաժարվելու մասին[12], իսկ քվեաթերթիկում գրել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանի անունը[13]։ 2017 թվականին Լուգարի կենտրոնը Քոլինզին բնութագրել է որպես ԱՄՆ 115-րդ Կոնգրեսում միջկուսակցական համագործակցության առավել հակված սենատոր[14][15]։ Նա դարձել է հանրապետական սենատորներից միակը, որը դեմ է քվեարկել նախագահ Թրամփի կողմից առաջադրված Սքոթ Պրուիտի[16], Էնդրյու Ուիլերի[17] (երկուսն էլ առաջադրվել են շրջակա միջավայրի պահպանության գործակալության Ադմինիստրատորի պաշտոնում) և Էմի Քոնի Բարեթի (առաջադրվել է ԱՄՆ Գերագույն դատարանում)[18]։ Քոլինզը չի աջակցել Թրամփի առաջին իմպիչմենտին[19], բայց քվեարկել է նրան պաշտոնանկ անելու օգտին՝ երկրորդ իմպիչմենտի կայացումից հետո[20]։
2021 թվականի մարտին Քոլինզը դարձել է միակ հանրապետական սենատորը, որը կողմ է քվեարկել Խավիեր Բեսերայի թեկնածությանը (առաջադրվել է նախագահ Ջո Բայդենի կողմից ԱՄՆ առողջապահության նախարարի պաշտոնում)[21]։ Մի քանի շաբաթ առաջ Բայդենը հետ էր կանչել Նիրա Տանդենի առաջադրումը վարչական-բյուջետային վարչության տնօրենի պաշտոնում նրա խնդրանքով այն բանից հետո, երբ Քոլինզը, Միթ Ռոմնին և պահպանողական դեմոկրատ Ջո Մենչինը հայտարարել են, որ իրենք դեմ կքվեարկեն նրա հաստատմանը Թանդենի նախորդ հայտարարությունների պատճառով[22]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://bioguide.congress.gov/scripts/biodisplay.pl?index=C001035
- ↑ GitHub — 2007.
- ↑ 3,0 3,1 McNamee G. L. Encyclopædia Britannica
- ↑ https://www.uma.edu/about/community/mwhof/
- ↑ https://www.bbc.co.uk/news/resources/idt-4f79d09b-655a-42f8-82b4-9b2ecebab611
- ↑ «Sen. Susan Collins». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 7-ին.
- ↑ Barrett, Ted (2015 թ․ սեպտեմբերի 17). «The Senate's Iron Lady: Susan Collins casts 6,000th consecutive vote». CNN (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 6-ին.
- ↑ Lesniewski, Niels (2019 թ․ հունիսի 18). «Susan Collins casts her 7,000th consecutive Senate vote». Roll Call (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 7-ին.
- ↑ Woodard, Colin (2017 թ․ փետրվարի 5). «Sen. Susan Collins develops pivotal, but uncomfortable, role as check on Trump». Press Herald (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 23-ին.
- ↑ Kiefer, Francine (2018 թ․ հուլիսի 23). «Can the center hold? Susan Collins and the high wire act of being a moderate». Christian Science Monitor (անգլերեն). ISSN 0882-7729. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 23-ին.
- ↑ Lesniewski, Niels; Lesniewski, Niels (2014 թ․ փետրվարի 4). «Collins, Murkowski Most Likely Republicans to Back Obama». Roll Call (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 24-ին.
- ↑ Diaz, Daniella (2016 թ․ օգոստոսի 9). «GOP senator: 'I will not be voting for Donald Trump'» (անգլերեն). CNN. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ Carney, Jordain (2016 թ․ նոյեմբերի 9). «GOP senator wrote in Paul Ryan for president». The Hill (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 7-ին.
- ↑ «The Lugar Center - McCourt School Bipartisan Index» (PDF) (անգլերեն). Washington, D.C.: The Lugar Center. 2018 թ․ ապրիլի 24. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 2-ին.
- ↑ «Collins ranked most bipartisan U.S. Senator» (անգլերեն). Presque Isle, Maine: WAGM-TV. 2018 թ․ ապրիլի 24. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 2-ին.
- ↑ «Senate votes for confirmation of Scott Pruitt as EPA administrator» (անգլերեն). CBS News. 2017 թ․ փետրվարի 17. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 8-ին.
- ↑ Green, Miranda (2019 թ․ փետրվարի 28). «Senate confirms Wheeler to lead EPA». The Hill (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 7-ին.
- ↑ Fausset, Richard (2020 թ․ հոկտեմբերի 27). «Amy Coney Barrett Sworn In as Supreme Court Justice, Cementing Conservative Majority». The New York Times (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ «How senators voted on Trump's impeachment». Politico (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ «Donald Trump acquitted in impeachment trial». The Guardian (անգլերեն). 2021 թ․ փետրվարի 13. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 13-ին.
- ↑ Sprunt, Barbara (2021 թ․ մարտի 18). «Senate Confirms Xavier Becerra To Head Health And Human Services». NPR (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 18-ին.
- ↑ Mangan, Dan (2021 թ․ մարտի 2). «Neera Tanden withdraws from nomination as Biden budget chief» (անգլերեն). CNBC. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 3-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Официальный сайт сенатора США Сьюзан Коллинз(անգլ.)
- Официальная биография
- Appearances on C-SPAN
- ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության անդամներ
- Դեկտեմբերի 7 ծնունդներ
- 1952 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի քաղաքական գործիչներ
- 20-րդ դարի կին քաղաքական գործիչներ
- 21-րդ դարի ամերիկացի քաղաքական գործիչներ
- 21-րդ դարի կին քաղաքական գործիչներ
- ԱՄՆ-ի կին քաղաքական գործիչներ
- ԱՄՆ-ի քաղաքական գործիչներ
- Ամերիկացիներ եվրոպական սերմամբ
- Ամերիկացիներ իռլանդական սերմամբ
- Մեն
- Քրիստոնյաներ