Jump to content

Սմիթի օրենք 1940

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Արտասահմանցիներին գրանցելու մասին օրենք» (անգլ.՝ Alien Registration Act) առավել հայտնի Սմիթի օրենք (Smith Act), ընդունել է ԱՄՆ կոնգրեսը 1940 թվականին, որով հանցագործություն է համարվել «ուժով կամ բռնությամբ կառավարությունը տապալելու» վերաբերյալ գաղափարների պաշտպանությունը կամ տարածումը։

Սմիթի օրենք է կոչվել դրա հեղինակի՝ ներկայացուցիչների պալատի անդամ՝ Հովարդ Ուորթ Սմիթի անունով։ 1948-1955 թվականներին Սմիթի оրենքի կիրառմամբ ձերբակալվել է մոտ 215 մարդ, այդ թվում` ենթադրյալ կոմունիստներ, անարխիստներ և ֆաշիստներ։ 1957 թվականին ԱՄՆ-ի Գերագույն դատարանը սահմանափակել է Սմիթի օրենքի կիրառումը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 458