Սմբատ Բունիաթյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բունիաթյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Սմբատ Բունիաթյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 28, 1965 |
Մասնագիտություն | արձակագիր |
Լեզու | հայերեն |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ → Հայկական ԽՍՀ → Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Անդամակցություն | ՀԳՄ |
Պարգևներ | 1998 թվականին Վսևոլդ Գարշինի «Չորս օր» պատմվածքի թարգմանության համար արժանացել է «Համազգային» հայ կրթական և մշակութային միության «Տարվա լավագույն թարգմանություն» մրցանակի |
Ներշնչվել է
| |
Ներշնչել է
|
Սմբատ Բունիաթյան (օգոստոսի 28, 1965, Երևան), արձակագիր, թարգմանիչ, խմբագիր։ 1997 թվականից Հայաստանի գրողների միության անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1965 թվականի օգոստոսի 28-ին, Երևանում։
1982 թ.-ին ավարտել է Եղ. Չարենցի անվան անգլիական թեքումով միջնակարգ դպրոցը։
1982-1991 թ.թ. կրթվել է Երևանի Պետհամալսարանի բանասիրական ֆակուլտետում։
1983-1985 թ.թ. ծառայել է ԽՍՀՄ բանակում։
1989-1991 թ.թ.աշխատել է «Գարուն» ամսագրում՝ որպես արձակի բաժնի վարիչ։
1991թ.՝ «Անդրադարձ» շաբաթաթերթ՝ վերլուծաբան-լրագրող։
1994-1995 թ.թ.՝ «02 Ոստիկանական տեղեկատու» շաբաթաթերթ՝ հատուկ թղթակից։
1994 թ.-ին ծառայել է Արցախում՝ մասնակցելով ռազմական գործողություններին։
1995-1997 թ.թ. Հիմնադրել, խմբագրել ու տպագրել է «Թռուցիկ» շաբաթաթերթը։
1997-1999 թ.թ.՝ «Երկրապահ» շաբաթաթերթ՝ պատասխանատու քարտուղար։
1998 թ.-ի Հայաստանի նախագահական ընտրությունների ժամանակահատվածում՝ համագործակցելով «Ընտրությունը քոնն է»
հայ-ամերիկյան դիտորդական կազմակերպության հետ, իրականացրել է լրատվական մոնիտորինգ։
2004 թ.-ին, համագործակցելով Եվրամիության Հանձնաժողովի կազմում ECHO՝ Հայաստանում մարդասիրական ծրագրեր իրականացնող գրասենյակի հետ, խմբագրել է «Խորհուրդների շտեմարան» գիրքը։
1997 թ.-ից Հայաստանի գրողների միության անդամ է։
Հեղինակ է բազմաթիվ հոդվածների, որոնք լույս են տեսել Հանրապետության թերթերում և ամսագրերում։
Արձակագիր Սմբատ Բունիաթյանն այսօր լրացնում է հայ գրականության այն բացը, որտեղ բացակայում են աբսուրդ ժանրի ստեղծագործություններ։ Ըստ էության, նա աբսուրդ ժանրում ստեղծագործող միակ հայ հեղինակն է։ Նրա նովելները, սկսած 2019 թվականի հունվարից, հրատարակվում են «Առավոտ» օրաթերթում՝ կանոնավոր հաճախականությամբ։ Նովելների շարունակական շարքն ունի մեկ՝ ուշագրավ խորագիր. «Աբորիգենի աբսուրդ հուշերից»։ Հետևելով Աբսուրդ ժանրի լավագույն ավանդույթներին, հեղինակն անդրադառնում է հայ մարդու կենցաղին և նրա պետության շարունակ խորտակվող պետականությանը՝ երևակելով ճշմարտություններ, որոնք ճշմարիտ չեն կարող լինել, քանզի հղի են անհեթեթությամբ և ծնում են համարժեք օրենքներ, կենցաղ ու գոյաձև։ Հեղինակը խոսում է՝ օգտագործելով նուրբ-չափավոր երգիծանք։
Տե՛ս նմուշներ հետևյալ հասցեներով . (https://www.aravot.am/2019/03/09/1027485/), https://www.aravot.am/2019/06/01/1047371/), (https://www.aravot.am/2019/02/23/1022625/):
2019 թվականի հունվարից կյանքի է կոչել «Մեկ պատմվածք[1]» մատենաշարը՝ իբրև հրատարակիչ, թարգմանիչ և գլխավոր խմբագիր։
Գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Արևաշապիկ[2]» (պատմվածքներ), Երևան, 1997
- «Բառեր» (թանկաներ), Երևան, 2008
- «Ով է Աստծո նման[3]» (վիպակ) Երևան 2018
- «Նկուղ իջնելու հրավեր» (վիպակ, պատմվածքներ, թարգմանություններ) Երևան 2020
«Մեկ պատմվածք[1]» մատենաշար
[խմբագրել | խմբագրել կոդը]2021 թ.-ի փետրվար ամսվա դրությամբ տպագրված է տասնհինգ հատորյակ։
Պիես
[խմբագրել | խմբագրել կոդը]«Երջանկության երկու ժամը»[4] (Դրամա երկու գործողությամբ, յոթ տեսարանով)։ Տպագրված է՝ «Դրամատուրգիա»
գրական-գեղարվեստական հանդես, 52/53, 2018
«Միրաժները մահանում են երիտասարդների հետ»[5] (Լիրիկական դրամա մարդկանց և ձայների մասին։ Երկու գործողություն, չորս տեսարան)։ Տպագրված է՝ «Դրամատուրգիա» գրական-գեղարվեստական հանդես,60/61, 2020
Թարգմանություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ժողովող» (գիրք մատյան Աստվածաշնչի), Երևան, 2013
- Իվան ԲՈՒՆԻՆ - «Մատուռ»
- Հայնրիխ ԲՅՈԼ - «Լուրեր Բեթղեհեմից»
- Վսեվոլոդ ԳԱՐՇԻՆ - «Չորս օր»
- Ֆրանց ԿԱՖԿԱ - «Կամուրջ», «Գիշերով», «Տունդարձ», «Երկաթուղով ճանապարհորդողներ», «Ուրուր», «Ողջ ճշմարտությունը Սանչո Պանսայի մասին» (նովելներ)
- Դանիիլ ԽԱՐՄՍ - «Անկում», «Ծեր մարդու մահը», «Լինչի դատաստան», «Տետր» (նովելներ)
- Վիրջինիա Վուլֆ - «Թագավորական այգի», «Ուրվականներով տունը»
- Միխայիլ Բուլգակով - «Պողպատե կոկորդ»
- Գաբրիել Գարսիա Մարկես- «Երեք լուսնոտ և դառնությունը նրանց», «Երկնագույն շան աչքերը»
- Հանս Քրիստիան Անդերսեն «Նկարազարդ գիրք՝ առանց նկարների»
- Ռիչարդ Բախ «Ամուսնություն տարաշխարհիկ անձնավորության հետ», «Հարցեր՝ հրեշտակին»
- Ակուտագավա Ռյունոսկե «Թե ինչպես էր հավատում Բիսեյը», իմաստախոսության ընտրանի
- Կոբո Աբե «Զինվորը՝ երազից»
Պարգևներ և մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1998 թվականին Վսևոլդ Գարշինի «Չորս օր» պատմվածքի թարգմանության համար արժանացել է «Համազգային» հայ կրթական և մշակութային միության «Տարվա լավագույն թարգմանություն» մրցանակի։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Սմբատ Բունիաթյանի բլոգ։ «Մեկ պատմվածք» մատենաշար». Սմբատ Բունիաթյանի բլոգ. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 16-ին.
- ↑ «Սմբատ Բունիաթյանի բլոգ։ «Արևաշապիկ» պատմվածքներ». Սմբատ Բունիաթյանի բլոգ. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 16-ին.
- ↑ «Սմբատ Բունիաթյանի բլոգ։ «Ով է Աստծո նման» վեպ». Սմբատ Բունիաթյանի բլոգ. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 16-ին.
- ↑ Սմբատ, Բունիաթյան (14.08.2018). «Երջանկության երկու ժամը». Գրքամոլ. Համլետ Մուրադյան. Վերցված է 14.08.2018-ին.
- ↑ «Սմբատ ԲՈՒՆԻԱԹՅԱՆ / ՄԻՐԱԺՆԵՐԸ ՄԱՀԱՆՈՒՄ ԵՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԵՏ». Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 6-ին.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող».