Սիչուանի երկրաշարժ (2008)
Սիչուանի երկրաշարժ | |
---|---|
![]() ![]() Երկրաշարժի էպիկենտրոնը ցույց տվող քարտեզ | |
![]() | |
Տեսակ | երկրաշարժ |
Երկիր | ![]() |
Տարեթիվ | մայիսի 12, 2008 |
Մագնիտուդ ռիխտերի սանդղակով | 7.9—8.0 |
Հիպոկենտրոնի խորություն | 19 կմ |
Էպիկենտրոնի տեղագրություն | 30°59′20″ հս․ լ. 103°19′44″ ավ. ե.HGЯO |
Տուժած երկրներ (տարածաշրջաններ) | ![]() |
Ցունամի | ոչ |
Տուժածներ | 69․197 զոհված, 18․000-ը անհետ կորած |
Զոհվածներ | 69 195 մարդ |
Վիրավորներ | 375 000[1] |
Տնտեսական վնաս | 146.5 մլրդ USD |
![]() |
Սիչուանի երկրաշարժ (չինարեն՝ 四川大地震), 2008 թվականի մայիսի 12-ին Պեկինի ժամանակով 14:28:01.42-ին Չինաստանի Սիչուան նահանգում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժ։ Երկրաշարժի հզորությունը համաձայն Չինաստանի սեյսմիկ ծառայության 7, 9 Mw էր։ Համաձայն ԱՄՆ երկրագիտական ծառայության տվյալների երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սիչուան նահանգի մայրաքաղաք Չենդուից 75 կմ հեռավորության և 19 կմ խորության վրա[2]։ Այս երկրաշարժը հայտնի է նաև Վենչուանի երկրաշարժ անունով (չինարեն՝ 汶川大地震), քանի որ նրա էպիկենտրոնը գտնվում է Վենչուանում։ Երկրաշարժը զգացվել է Պեկինում (հեռավորություն 1, 500 կմ) և Շանհայում (հեռավորությունը 1, 700 կմ), որտեղ ցնցվել են բարձրահարկերը և սկսել է տարհանում[3]։ Երկրաշարժը զգացլ են նաև Հնդկաստանում, Պակիստանում, Թայլանդում, Վիետնամում, Բանգլադեշում, Նեպալում, Մոնղոլիայում և Ռուսաստանում։
Պաշտոնական աղբյուրները հայտնել են, որ 2008 թվականի օգոստոսի 4-ին զոհվել է 69197 մարդ, անհայտ կորել է մոտ 18 հազարը և 288431 մարդ այս կամ այն կերպ տուժել են երկրաշարժից[4]։
Երկրաշարժը տեղի է ունեցել Լունմենշան երկրաբանական կոտրվածքի տարածքում, որը անցնում է Սիչուանի գոգավորության արևմտյան եզրով ու առանձնացնում է նրան Սինո Տիբեթական լեռներից։
Նկարիչ Այ Վեյվեյը բանտարկության է դատապարտվել զոհերի քանակի մասին պաշտոնական տեղեկատվությունից այլ թվեր հայտարարելու համար։ Նա նաև հայտարարել էր, որ տեղական իշխանությունների կաշառակերության մասին, որի պատճառով շենքերի սեյսմակայությունը խախտվել էր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://news.sina.com.cn/pc/2008-05-13/326/651.html
- ↑ «Magnitude 7.9 - Eastern Sichuan, China». United States Geological Survey. 2008 թ․ մայիսի 22. Վերցված է 2008 թ․ մայիսի 22-ին.(անգլ.)
- ↑ «'Hundreds buried' by China quake». BBC. 2008 թ․ մայիսի 22. Վերցված է 2008 թ․ մայիսի 20-ին. (անգլ.)
- ↑ «Casualties of the Wenchuan Earthquake». Sina.com. 2008 թ․ մայիսի 22. Վերցված է 2008 թ․ մայիսի 22-ին.(չին.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիչուանի երկրաշարժ (2008)» հոդվածին։ |
|