Սիգրիդ Ֆրիդման
Սիգրիդ Ֆրիդման շվեդ.՝ Sigrid Karolina Sofia Fridman | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 23, 1879[1][2][3] |
Ծննդավայր | Nedertorneå-Haparanda church parish, Շվեդիա[1][3] |
Մահացել է | հունվարի 8, 1963[1][2] (83 տարեկան) |
Վախճանի վայրը | Կունգսհոլմ, Շվեդիա[1] |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Կրթություն | Arvedson's Gymnastics Institute?[1] և Գրան–Շոմիե ակադեմիա (1914)[1][2] |
Ուսուցիչ | Էմիլ Անտուան Բուրդել[1][4] |
Ստեղծագործություն(ներ) | Kentauren?[4][5], Ellen Key statue?[4][5], statue of Fredrika Bremer?[4][5] և Q87020500? |
Մասնագիտություն | քանդակագործ և ֆիզիոթերապևտ |
Sigrid Fridman Վիքիպահեստում |
Սիգրիդ Ֆրիդման (շվեդ.՝ Sigrid Fridman, նոյեմբերի 23, 1879[1][2][3], Nedertorneå-Haparanda church parish, Շվեդիա[1][3] - հունվարի 8, 1963[1][2], Կունգսհոլմ, Շվեդիա[1]), շվեդ քանդակագործ։ Հայտնի է կանանց վերաբերող ստեղծագործություններով և Կենտավրոս քանդակով, որը գտնվում է Ստոկհոլմի Observatorielunden այգում։ Ֆրիդմանի բազմաթիվ քանդակներ գտնվում են Շվեդիայի զբոսայգիներում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիգրիդ Կարոլինա Սոֆյա Ֆրիդմանը ծնվել է 1879 թվականի նոյեմբերի 23-ին Շվեդիայի Նորրբոտտեն շրջանի Հապարանդա համայնքում, Մաթիլդա Քրիստինայի (ծննդյան անունը՝ Bruhn) և Կառլ Գուստավ Ֆրիդմանի ընտանիքում։ Սովորել է կանանց ֆիզիոթերապևտիկ հմտություններ ուսուցանող 1902 թվականին հիմնված Ստոկհոլմի Արվեդսոն մարմնամարզության ինստիտուտում[6][7]։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտելուց հետո Ֆրիդմանը տեղափոխվել է Լոնդոն, որտեղ աշխատել է որպես ֆիզիոթերապևտ[6]։ 1911 թվականին, որպես զբաղմունք, սկսել է քանդակագործություն ուսումնասիրել[8][9]։ 1912 թվականին տեղափոխվել է Փարիզ, ընդունվել Գրանդ Շոմերի ակադեմիա, սովորել Էմիլ Անտուան Բուրդելի մոտ։ Չորս տարի Փարիզում սովորելուց հետո 1916 թվականին ցուցադրվել է Լոնդոնի Գրոսվենոր ցուցասրահի գարնանային ցուցահանդեսում[9]։ 1914 թվականից կապի մեջ է եղել արվեստագետ Ռագնհիլդ Բարկմանի հետ[10][11]։
Ֆրիդմանը վերադարձել է Շվեդիա և բնակություն հաստատել Գյոթեբորգում` ստեղծելով մի շարք դեկորատիվ աշխատանքներ։ 1921 թվականին Շվեդիայի ծովագնացության «Atlantica» ընկերության նոր շենքի համար ստեղծել է գրանիտե երկու արձան՝ Sea Horse (շվեդ.՝ Havshästen) և Walrus (շվեդ.՝ Valrossen): Նույն ժամանակահատվածում սև գրանիտից ստեղծել է Պինգվինի ջրհոր (շվեդ.՝ Pingvinbrunnen) քանդակը, որն այժմ գտնվում է Շվեդիայի բնական պատմության թանգարանում։ Գյոթեբորգում են գտնվում նաև Այծամարդ (շվեդ.՝ Faunerna), Խույս տվող երիտասարդություն (շվեդ.՝ Hukande yngling) քանդակները և Տորգնի Սեգերստեդտի կիսանդրին[6]։
1924 թվականին Ֆրիդմանն ու Բարկմանը տեղափոխվեցին Ստոկհոլմ և ընկերացան մեկ այլ լեսբուհի զույգի՝ Քլարա Յոհանսոնի և Էլեն Քլեմանի հետ[10][11]։ Նրանք միասին էին ժամանակ անցկացնում՝ ամառային ուղևորությունների մեկնելով Ռետտվիկ և Մեսեսգարդեն մինչև 1948 թվականը՝ Յոհանսոնի մահը[12]։ Հունաստան կատարած ուսումնական այցի ընթացքում Ֆրիդմանն ու Յոհանսոնը մտերմացան, սակայն չթողեցին իրենց երկարամյա զուգընկերոջը[11]։ 1927 թվականին Ֆրիդմանը ստեղծեց Ֆրեդրիկա Բրեմերի քանդակը[13], որը բանավեճերի առիթ դարձավ, թե արդյոք կինը պետք է լրջորեն զբաղվի քանդակագործությամբ։ Այս բանավեճը շարունակվում էր, և մինչ տղամարդ քանդակագործները կարծում էին, թե կանայք պետք է միայն քանդակեն մանկական դիմաքանդակներ կամ փոքր կտորներ, 1928 թվականին Ֆրիդմանը ստեղծեց «Կենտավրոս» արձանը[8]։
Ֆրիդմանի «Կենտավրոսը» դարձավ նրա ամենանշանավոր գործը։ 1939 թվականին ստեղծված քանդակը դարձավ բուռն բանավեճերի առիթ. շատերը դժգոհում էին, որ կերպարը գեղարվեստորեն զգայուն չէ, քանի որ կենտավրոսներն ազգային ժողովրդական բանահյուսության մաս չէին[8]։ Բրոնզե հուշարձանն իր ամուր կազմվածքով[6] արտացոլում է ստեղծագործության ուժը։ Թեև սկզբում Ֆրիդմանը նախատեսում էր քանդակը ցուցադրել Լիբրարի փողոցի սկզբում, այն տեղադրվեց Ստոկհոլմի Observatorielunden աստղադիտարանի մոտ գտնվող բլրի վրա։ 1948 թվականին ի պաշտպանություն Ֆրիդմանի և այլ կին արվեստագետների՝ Յոհանսոնը հրատարակեց Sigrid Fridman—och andra konstnärer: en krigskrönika (Սիգրիդ_Ֆրիդմանը և այլ արվեստագետներ. պատերազմական քրոնիկոն) գիրքը[8]։
Ֆրիդմանի Էլեն Քեյի արձանը (1953) նույնպես կատաղի բանավեճի թեմա դարձավ, և տարիքին զուգընթաց արվեստագետն ավելի ինտրովերտ դարձավ, թեև շարունակում էր աշխատել։ Ֆրիդմանի քանդակները գտնվում են Շվեդիայի տարբեր հանրային տարածքներում։ Ֆրիդմանի վերջին աշխատանքը՝ Det droppande trädet-ը (Կաթացող ծառ) տեղակայված է Օդենգատան քաղաքի գրադարանի մոտ և տեղադրվել է քանդակագործի մահից մեկ տարի անց[8]։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրիդմանը մահացել է Շվեդիայի Ստոկհոլմ համայնքում 1963 թվականին[6]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Örebro կենտավրոս
-
Մուրամարիի շատրվան
-
Ֆրեդրիկա Բրեմեր
-
Էլեն Քեյ
-
Կաթացող ծառ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Sigrid C S Fridman (շվեդերեն) — 1917.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Mapping the Practice and Profession of Sculpture in Britain and Ireland 1851–1951
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Nedertorneå kyrkoarkiv, Födelse- och dopböcker, SE/HLA/1010133/C/5 (1870-1890), bildid: H0006515_00149, sida 146
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Sigrid Karolina Sofia Fridman
- ↑ 5,0 5,1 5,2 Johanson K. Սիգրիդ Ֆրիդման և այլ արվեստագետներ (շվեդերեն)
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 Karlsson, 1966, էջ 512
- ↑ Yttergren, Bolling, էջ 197
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 Sällskapet Nya Idun, 2016
- ↑ 9,0 9,1 University of Glasgow, 2011
- ↑ 10,0 10,1 Burman, 2015, էջ 285
- ↑ 11,0 11,1 11,2 Larsson, 2007
- ↑ Burman, 2015, է��եր 342-343
- ↑ Burman, 2015, էջ 296
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Burman, Carina (2015). K.J.: En biografi över Klara Johanson (Swedish). Stockholm, Sweden: Albert Bonniers Förlag. ISBN 978-91-0-014970-3.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Karlsson, Gunilla (1966). «Sigrid CS Fridman». Riksarkivets (Swedish). Svenskt biografiskt lexikon. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Larsson, Maria Bergom (2007 թ․ հունիսի 3). «Klara och passionen» [Klara and passion] (Swedish). Stockholm, Sweden: Aftonbladet. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Yttergren, Leif; Bolling, Hans (2016). «Kvinnor, karriär och familj: En studie av svenska kvinnliga gymnastikdirektörers yrkeskarriärer och livsöden kring sekelskiftet 1900» [Women, Career and Family: A Study of Swedish Women's Gymnastics Professional Careers and life death around the turn of the century, 1900]. Historisk Tidskrift (Swedish). Stockholm, Sweden: Svenska Historiska Foreningen. 136 (2): 185–219. ISSN 0345-469X. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - «Sigrid Fridman». Sällskapet Nya Idun (Swedish). Stockholm, Sweden: The New Idun Society. 2016. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - «Sigrid Fridman». University of Glasgow (English). Glasgow, Scotland: Mapping the Practice and Profession of Sculpture in Britain and Ireland 1851-1951. 2011. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիգրիդ Ֆրիդման» հոդվածին։ |
|