Jump to content

Սիգնե Բաումանե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիգնե Բաումանե
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 7, 1964(1964-08-07)[1] (60 տարեկան)
ԾննդավայրԱուցե, Լատվիա
Քաղաքացիություն Լատվիա և  ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետ և Մոսկվայի պետական համալսարան
ԵրկերRocks in My Pockets? և Woman?
Մասնագիտությունգրող, նկարչուհի, մուլտիպլիկատոր և կինոռեժիսոր
ԱշխատավայրՊրատտի ինստիտուտ
Պարգևներ և
մրցանակներ
 Signe Baumane Վիքիպահեստում

Սիգնե Բաումանե (լատիշ․՝ Signe Baumane, օգոստոսի 7, 1964(1964-08-07)[1], Աուցե, Լատվիա), լատվիացի մուլտիպլիկատոր, գեղանկարիչ, իլյուստրատոր, գրող։ Կինոարվեստի և գիտության ակադեմիայի անդամ է, Նյու Յորքի կինոարվեստի հիմնադրամի խորհրդի անդամ (2005)։ Սիգնե Բաումանեն նաև մանկավարժ է, 2000-2002 թվականներին դասավանդել է Փրաթ ինստիտուտում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիգնե Բաումանեն ծնվել է Լատվիայի Աուցե քաղաքում, մեծացել է Տուկումսում և Սախալինի կղզում։ Ամուսնացած է եղել նկարիչ, իմպրեսարիո Յուրի Գավրիլենկոյի և շվեդ մուլտիպլիկատոր Լաս Փերսոնի հետ։ 14 տարեկանում տպագրության համար նյութեր է գրել։ 1989 թվականին ավարտել է Մոսկվայի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես մուլտիպլիկատոր աշխատել է 1989 թվականից, եղել Dauka Animation Studio-ի մուլտիպլիկատորը։ Հաջորդ մի քանի տարիների ընթացքում տեղական հեռուստատեսությունը հեռարձակել է Բաումանեի նախագծած մի քանի անիմացիոն գովազդներ։ 1991 թվականին Բաումանեն նկարահանել է իր առաջին անիմացիոն ֆիլմը՝ «The Witch and the Cow». եղել է ֆիլմի սցենարիստը, ռեժիսորը, դիզայնեը և մուլտիպլիկատորը։

Երկու տարի Մոսկվայում զբաղվել է մանկական գրքերի նկարազարդմամբ, ապա 1993 թվականին Ռիգայում կրկին զբաղվել մուլտիպլիկացիայով, նկարազարդությամբ և բեմական դիզայնով։ 1995 թվականի սեպտեմբերին տեղափոխվել է Նյու-Յորք, Բիլ Փլիմփթոնի հետ աշխատել որպես արտադրության մենեջեր, ստիլիստ։

1998 թվականին վերսկսել է աշխատանքը որպես անկախ անիմատոր, նկարահանել մի քանի ֆիլմեր։ Դրանցից երկուսը, Woman and Veterinarian («Կանայք և անասնաբույժները») նկարահանվել է Լատվիա կատարած այցերի ժամանակ, մնացածը նկարահանվել են Նյու Յորքում[3][4]։

Սիգնե Բաումանը նախաձեռնել և ղեկավարել է մի շարք անկախ անիմացիոն ծրագրեր։ Պատրիկ Սմիթի և Բիլ Փլիմփթոնի հետ միասին կազմում են Square Footage Films նյույորքյան անկախ անիմատորներից բաղկացած խմբի առանցքը, որն ինքնակամ հրապարակում և տարածում, բաշխում է իրենց սեփական DVD-ները[5]։

Մուլտիպլիկացիայից բացի, Բոմանեն գեղանկարիչ է և ստեղծել է բազմաթիվ նկարներ ու քանդակներ[6], պատկերազարդել է մանկական գրքեր։

  • Գուգենհայմ կրթաթոշակ արվեստի բնագավառում բացառիկ ստեղծագործական ունակությունների համար, 2017[7]

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անիմացիոն կարճամետրաժ ֆիլմեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • The Witch And The Cow (1991)
  • Tiny Shoes (1993)
  • The Gold Of The Tigers (1995)
  • Love Story (1998)
  • The Threatened One (1999)
  • Natasha (2001)
  • Five Fucking Fables (2002)
  • Woman (2002)
  • Dentist (2005)
  • Five Infomercials For Dentists (2005)
  • Teat Beat Of Sex (2007)
  • Veterinarian (2007)
  • The Very First Desire Now and Forever (2007)
  • Teat Beat Of Sex: Episodes 8,9,19,11 (2007)
  • Birth (2009)[8]

Անիմացիոն գործեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Rocks in My Pockets (2014)

Ժողովածու (DVD)

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Avoid Eye Contact Vol. 1
  • Avoid Eye Contact Vol. 2
  • Ten Animated Films by Signe Baumane
  • Teat Beat of Sex

Երաժշտական տեսահոլովակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Cousin Joe Twoshacks - "Tarzan" (2014)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  2. https://www.gf.org/fellows/all-fellows/signe-baumane/
  3. «Signe Baumane web site, biography». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.
  4. Chris Robinson: Unsung Heroes of Animation, pp. 200-206
  5. «Square Footage Films web site accessed on February 5, 2010». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.
  6. Signe Baumane, section of online art gallery accessed February 2, 2010
  7. «John Simon Guggenheim Memorial Foundation».
  8. «Birth». Vimeo. Վերցված է 2016 թ․ մարտի 5-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]