Սթիվեն Ջերարդ
Սթիվեն Ջերարդ անգլ.՝ Steven Gerrard | |||
---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Steven George Gerrard | ||
Քաղաքացիությունը | Միացյալ Թագավորություն | ||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 30, 1980 (44 տարեկան) | ||
Ծննդավայր | Ուիսթոն, | ||
Հասակ | 183 մ. | ||
Քաշ | 83 կիլոգրամ | ||
Դիրք | կիսապաշտպան Ներկա Պահին մարզիչ | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Ռեյնջերս | ||
Պատանեկան կարիերա | |||
1989-1997 | Լիվերպուլ | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
1997-2015 | Լիվերպուլ | 387 (84) | |
Ազգային հավաքական | |||
2000 - 2014 | Անգլիա | 114 (21) | |
Մարզչական կարիերա | |||
Ռեյնջերս ՖԱ
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Սթիվեն Ջորջ Ջերարդ (անգլ.՝ Steven George Gerrard, մայիսի 30, 1980[1][2][3][…], Whiston, Նոուսլի, Մերսիսայդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլիստ «Լիվերպուլ» ակումբի ավագ։ Ջերարդը համարվում է ժամանակակից ֆուտբոլի լավագույն կիսապաշտպաններից մեկը։ Հիմնականում հանդես է գալիս կիսապաշտպանության կենտրոնում, ինչպես նաև ձախ կիսապաշտպանի դիրքում։
8 տարեկանից հաճախել է Լիվերպուլի մարզադպրոց։ 1998 թվականին իր նորամուտն է նշել ակումբի հիմնական կազմում, իսկ 2000 թվականին դարձել է ակումբի հիմնական կազմի անդամ։ 2003 թվականին Սամի Հյույուպիդայից ստացել է ավագի թևկապը։ Էնֆիլդում իր ողջ կարիերայի ընթացքում 2 անգամ հաղթել է Անգլիայի գավաթը, 3 անգամ Ֆուտբոլային լիգայի գավաթը, 2 անգամ Անգլիայի սուպերգավաթը, 2 անգամ Եվրոպայի սուպերգավաթը և 1-ական անգամ հաղթել է Չեմպիոնների Լիգան և ՈւԵՖԱ-ի գավաթը։
Ջերարդը, ով իր ամբողջ կարիերան անց է կացրել «Էնֆիլդում», առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել 1998 թվականին և ամրապնդվել է թիմի հիմնական կազմում 2000-01 մրցաշրջանում։ 2003-ին նա դարձել է թիմի ավագը՝ փոխարինելով Սաամի Հյուպիային։ Ջերարդի նվաճած մրցանակների թվոմ են երկու Անգլիայի գավաթները, երկու Ֆուտբոլային լիգայի գավաթները և հաղթանակը Չեմպիոնների Լիգայում 2005-ին։ 2005 թվականին Ջերարդը երրորդն էր «Ոսկե գնդակ» մրցանակի համար քվեարկությունում։
Ջերարդը հավաքականի կազմում դեբյուտը նշել է 2000 թվականին։ 4 նագամ մասնակցել է Եվրոպայի առաջնությանը և 3 անգամ աշխարհի առաջնությանը։ 2006 թվականի ԱԱ-ին Սթիվենը 2 գոլով դարձավ թիմի ռմբարկուն։ 2010 թվականի ԱԱ-ի ժամանակ, երբ Ռիո Ֆրեդինանդը վնասվածք էր ստացել առաջին անգամ ստացավ հավաքականի ավագի թևկապը[4]։ 2012 թվականի Եվրոպայի առաջնության սկսելուց որոշ ժամանակ անց, Ջերարդը դարձավ հավաքականի ավագը[5], իսկ առաջնության ավարտից հետո դարձավ խորհրդանշական հավաքականի անդամ[6]։
Վերջին՝ «100 խաղացողներ, ովքեր ցնցել են ոստիկաններին» ցուցակում Սթիվենը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը՝ զիջելով միայն Կեննի Դալգլիշին[7], համաձայն Լիվերպուլի բոլոր երկրպագուների կարծիքի։ Զինեդին Զիդանը 2009 թվականին նրան անվանել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ[8]։ 2005 թվականին Սթիվենը ՈւԵՖԱ-ի կողմից ճանաչվել է տարվա լավագույն ֆուտբոլիստ և Ոսկե Գնդակի համար պայքարում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը։ Նաև Ջերարդը 7 անգամ ՊՖԱ-ի վարկածով մտել է տարվա խորհրդանշական հավաքականի մեջ, 3 անգամ ՈւԵՖԱ-ի խորհրդանշական հավաքականի և 1 անգամ FIFPro-ի խորհրդանշական կազմի մեջ։ 2010 թվականին, The Guardian ամսագիրը նրան ներառել է աշխարհի բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականի մեջ[9]։
Սթիվեն Ջերարդը 2015 թվականի փետրվարի 17-ի տվյալներով համարվում է աշխարհում միակ ֆուտբոլիստը, ով 4 առաջնությունների եզրափակիչներում գոլ է խփել. Չեմպիոնների Լիգայում՝ 2005-ին, ՈւԵՖԱ-ի գավաթում՝ 2001-ին, Անգլիայի գավաթում 2006-ին և Ֆուտբոլային լիգայի գավաթում՝ 2003 թվականին։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջերարդը սկսել է ֆուտբոլ խաղալ հարազատ քաղաքի երիտասարդական ակումբում՝ Ուիսթոն Ջունիորսում։ 1989 թվականին ութամյա Ջերարդը միացել է անգլիական Լիվերպուլի մանկական թիմին և եղել է պահեստայինների նստարանին[10]։ Հարցազրույցի ժամանակ նա ասել է. «Դպրոցում վերջին օրերս անցկացնելուց հետո ես ուրախությունից վազում էի տուն, քանի որ պետք է պրոֆեսիոնալ պայմանագիր կնքեի»։ Լավ խաղ չցուցադրելու պատճառով նա 14-16 տարեկան հասակում անցկացրել է 20 խաղ։ Ջերրադն այդ ժամանակ չմասնակցեց Անգլիայի մանկական հավաքականին։ 14 տարեկանում Ջերարդն իր համար սկսեց նոր ակումբ փնտրել՝ ի նկատի ունենալով նաև Մանչեսթեր Յունայթեդը։ Ինքնակենսագրություն գրելու ժամանակ նա նշել է, որ դա արել է, որպեսզի Լիվերպուլը նրան պայմանագիր առաջարկի։ Ջերարդը իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքել է Լիվերպուլի հետ՝ 1997 թվականի նոյեմբերի 5-ին։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]«Լիվերպուլ»
[խմբագրել | խմբագրել կոդը]Նա առաջին թիմում իր դեբյուտը նշել է 1998 թվականի նոյեմբերի 29-ին՝ Բլեկբերն Ռովերսի դեմ խաղում փոխարինելով Վեգարդա Հեգգամմային։ Այդ մրցաշրջանում Ջերարդը առաջին անգամ հայտնվեց ՈւԵՖԱ-ի գավաթում՝ Սելտայի դեմ, որտեղ կարմիրները պարտվեցին, բայց երիտասարդ ֆուտբոլիստը հրաշալի խաղ ցուցադրեց։ Ընդհանուր Սիթվենը խաղաց 13 խաղ, փոխարինելով հիմնական կազմի խաղացող Ջեյմի Ռեդնապպային, որը վնասվածք ուներ։
1999-00 մրցաշրջանում Ժերար Ուլեն Ջերարդին սկսեց խաղացնել կենտրոնական կիսապաշտպանի դիրքում։ Հիմնական կազմում 6 խաղ անցկացնելուց հետո Ջերարդը հայտավորվեց Էվերթոնի դեմ դերբիում, սակայն խաղի սկզբից չխաղաց։ Խաղի 66-րդ րոպեին նա փոխարինեց Ռոբբի Ֆաուլերին, սակայն Կևինա Կեմպբելլայի դեմ վտանգավոր խաղի համար միանգամից ստացավ իր կարիերայի առաջին կարմիր քարտը։ Այդ մրցաշրջանում Ջերարդը առաջին թիմի կազմում իր առաջին գոլը խփեց, իսկ այդ խաղը վարտվեց 4:1 հօգուտ Լիվերպուլի։
2001-01 մրցաշրջանում Ջերարդը նվաճեց իր առաջին ֆուտբոլային գավաթը։ Նրան հաջողվեց վնասվածքից շուտ ապաքինվել, և խաղաց 50 խաղ, որտեղ խփեց 10 գոլ, որոնք օգնեցին Լիվերպուլին հաղթի Լիգայի գավաթը և Անգլիայի գավաթը։ ՈւԵՖԱ-ի գավաթի եզրափակչում՝ Ալավեսի դեմ խաղում, Ջերարդը իր առաջին կարևոր գոլը խփեց, որից հետո էլ Լիվերպուլը հաղթեց 5:4 հաշվով։
Մրցաշրջանից հետո Ջերարդը ճանաչվեց Անգլիացի լավագույն երիտասարդ խաղացողը[11]։
Ժերար Ուլեն 2003 թվականին ավագի թևկապը փոխանցեց Ջերարդին, որին դեռ վաղ տարիքում սովորեցրել էր ավագի պարտականությունները։ Ջերարդը ավագի թևկապը ստացավ երբ ֆին ֆուտբոլիստ Սամի Հյուպիյան հեռացավ Լիվերպուլից, այն պատճառով, որ անցկացրել էր վատ մրցաշրջան[12]։ Ջերարդի խաղընկեր Մայքլ Օուենը այդ մասին իր ինքնակենսագրության մեջ նշել է, որ շատ ուրախ է Ջերարդի համար։
2003 թվականին անգլիացի կիսապաշտպանը ակումբի հետ պայմանագիրը 4 տարով երկարեցրեց։
2004 թվականի ամռանը Ջերարդը մոտ էր Լոնդոնի Չելսի տեղափոխվելուն, բայց պայմանագրի չի կնքվում։ Հնարավոր է, որ Ջերարդը ցանկացել էր փոխել ակումբային գրանցումը, բայց նրա որոշման մեջ մեծ ազդեցություն ունեցան նրա ընկերները և ընտանիքը։ Մերսիսայդցիների ակումբ տեղափոխված Ռաֆայել Բենիտեսը նույնպես ցանկանում էր, որ նա մնա ակումբում[13]։
2004 թվականի սեպտեմբերի 20 տեղի ունեցած Մանչեսթեր Յունայթեդի դեմ խաղում Ջերարդը վնասվածք ստացավ, որի պատճառով բաց թողեց նոյեմբեր ամսվա վերջի խաղերը։ Այդպիսի անհաջողություններով սկսված մրցաշրջանը արդյունքում դարձավ նրա կարիերայի ամենալավ մրցաշրջանը։ 2004-05 մրցաշրջանի Չեմպոինների Լիգայի խմբային փուլի վերջում՝ հունական Օլիմպիակոսի դեմ խաղում, Ջերարդի 22 մետրից գոլը հաղթանակ բերեց ակումբին։ Լիվերպուլին պետք էր հաղթել առնվազն 2 գոլի առավելությամբ, իսկ Սիթվենի գոլը 2-րդն էր։ Լիվերպուլը կարողացավ պահպանել 2 գոլի առավելությունը և անցավ հաջորդ փուլ։ Ավելի ուշ նա նշել էր, որ այդ գոլը համարում է իր կարիերայի ամենակարևոր և ամենագեղեցիկ գոլը։
Լիվերպուլը հասավ մինչև առաջնության եզրափակիչ։ Ստամբուլում նրանք հանդիպեցին Իտալական Միլանին։ Առաջին խաղակեսից հետո կարմիրները խաղադաշտ մտան 3:0 հաշվով պարտվելով, սակայն երկրորդ խաղակեսում ակումբի ավագ Վլադիմիր Շմիցերը 2 գոլ խփեց, ապա Միլանի խաղացողները իրենց տուգանային հրապարակում գցեցին Ջերարդին, որից հետո Խավի Ալոնսոն հստակ իրացրեց 11 մետրանոցը և հաշիվը դարձավ 3:3։
Խաղավերջյան 11 մետրանոցներում «Լիվերպուլը» հաղթեց։ Խաղի վերջում լրագրողի այն հարցին, թե ինչ պլաններ ունի ապագայի համար նա պատասխանեց. «Ինչպես կարող եմ հեռանալ այսպիսի հաղթանակ տանող ակումբից»։ Սակայն 2005 թվական, հունիսին կրկին լուրեր էին պտտվում, որ «Լիվերպուլի» ավագը ցանկանում եմ հեռանալ ակումբից, կրկին նրանով հետաքրքրվում է «Չելսին», և պատրաստ է նրա համար վճարել 22 միլիոն ֆունտստերլինգ։ «Լիվերպուլը» Ջերարդին հորդորում էր մնալ ակումբում, սակայն ֆուտբոլիստը շարունակում էր հայտարարել, որ ցանկանում է փոխել ակումբային գրանցումը։ Արդեն հաջորդ օրը ի ուրախություն Լիվերպուլի երկրպագուների, Ջերարադը փոխեց իր որոշումը, և սկսեց բանակցությունները վարել «մերսիսայդական» ակումբի հետ։ Հուլիսի 8-ի երեկոյան Ջերարադը և իր ակումբակից Կարրագեր Ջեյմիին ակումբի հետ կնքեցին 4-ամյա պայմանագիր։
Չեմպիոնների Լիգայում անցկացրած իր խաղի համար՝ Ջերարդը ճանաչվեց առաջնության ամենաօգտակար ֆուտբոլիստը։
Ջերարդը 2005-06 մրցաշրջանում, «Լիվերպուլի» կազմում 53 խաղ անցկացրեց, և խփեց 23 գոլ։ Այդ մրցաշրջանում նա ՊՖԱ-ի վարկածով ճանաչվեց տարվա լավագույն խաղացողը։ Նախկինում «մերսիսայդիներից» այդպիսի նվաճման հասել էր Ջոն Բարնսը` 1988 թվականին։
Սթիվի Ջին 2 անգամ աչքի է ընկել Անգլիայի գավաթի եզրափակչում` 2006 թվականին Վեսթ Հեմ Յունայթեդի դեմ խաղում, բացի այդ մեկ գոլը խփելով թիմին փրկեց պարտությունից։ Արդյունքում Լիվերպուլը խաղավերջյան 11 մետրանոցներում կարողացավ հաղթել։ Նրա հարվածը 13 մետրից, որը չկարողացավ հետ մղել Շակա Հիսլոպը, դարձավ առաջնության լավագույն գոլերից մեկը։
2007 թվականի օգոստոսին Ջերարդը Չեմպոինների Լիգայի շրջանակներում կայացած Ֆրանսիական «Տուլուզայի» դեմ խաղում ստացավ ոտքի մատի կոտրվածք, բայց արդեն 4 օր անց խաղաց Լոնդոնի «Չելսիի» դեմ կարևոր խաղում, որը ավարտվեց 1:1 հաշվով։ 2007 թվականի հոկտեմբերի 28-ին Սթիվենը «Արսենալի» դեմ խաղում կարմիր մարզաշապիկով անցկացրեց իր 400-րդ խաղը։ Այդ խաղում նրան հաջողվեց գոլ խփել։ Այդ տարվա նոյեմբերին Ջերարդը բոլոր խաղերում գոլ խփեց, բացի Չեմպիոնների Լիգայի Մարսելի «Օլիմպիկի» դեմ խաղում և ռեկորդ սահմանեց, որը նրանից առաջ կարողացել էլ սահմանել Ջոն Օլդրիջը (1989 թվականին), որը գոլ էր խփել բոլոր առաջնությունների բոլոր խաղերում։
2006 թվականի ամռանը Ջերարդը մերժել է այն խոսակցությունները, թե իբր ցանկանում է հեռանալ Լիվերպուլից։ «Ես այլևս չեմ ցանկանում լինել սկանդալային խոսակցությունների առարկա։ Ես մնում եմ Լիվերպուլում, որտեղ ինձ ամեն ինչ դուր է գալիս, և չեմ ցանկանում կրկնվի այն, ինչ եղավ անցյալ և նախանցյալ տարում։ Այստեղ ես կմնամ, եթե ինչ-որ մեկը ինձ չասի, որ ինձ այլևս այստեղ չեն ցանկանում տեսնել»։
2008 թվականի ապրիլի 13-ին Ջերարադը Բլեկբերն Ռովերսի դեմ խաղում խաղաց իր 300-րդ խաղը Պրեմիեր Լիգայում, և այդ խաղի առաջին գոլը ինքը խփեց։ 2007-08 մրցաշրջանի արդյունքում Լիվերպուլի ավագը բոլոր մրցաշրերում միասին գրանցեց 21 գոլ, անցնելով իր նախկին մրցաշրջանի ռեկորդը։ Իր խաղընկեր Ֆեռնանդո Տոռեսի հետ միասին այդ տարի նրանք մտան ՊՖԱ-ի վարկածով տարվա ակումբի մեջ։
Սթիվենը հաջորդ մրցաշրջանի սկիզբը բաց թողեց վնասվածքի պատճառով, բայց բավականին արագ վերադարձավ վնասվածքից։ 2008 թվականի սեպտեմբերի 20-ին Ստոկ Սիթիի դեմ խաղում խփեց իր 100-րդ գոլը, բայց Դիրկա Կեյտի խաղից դուրս գտնվելու պատճառով այդ գոլը չի հաշվվել։ Բայց 100-րդ գոլը խփելուն նա երկար չսպասեց, մի քանի օր անց՝ ՊՍՎ-ի դեմ խաղում նա աչքի ընկավ։
Իր 100-րդ խաղը Եվրոգավաթներում Սթիվենը խաղաց 2009 թվականի մարտի 10-ին Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆի շրջանակներում կայացած Մադրիդի Ռեալի դեմ խաղում։ Այդ խաղում Լիվերպուլը 4:0 հաշվով տարավ հիանալի հաղթանակ, իսկ ինքը՝ հեբելյանը աչքի ընկավ դուբլով։ Իսկ 4 օր անց Օլդ Տրաֆֆորդում 11 մետրանոց իրացրեց։ Կարմիրները հաղթեցին Մանչեսթեր Յունայթեդին 4:1 հաշվով։ Այդ տպավորիչ արդյունքից հետո Ոսկե Գնդակի եռակի հաղթող Զինեդին Զիդանը ասաց. - Իմ կարծիքով նա աշխարհի ամենալավ խաղացողն է։ Հնարավոր է նա չի գրավում այնպիսի ուշադրությւոն, ինչպիսին գրավում են Մեսսին և Ռոնալդուն, սակայն ես մտածում եմ, որ նա է լավագույնը։
Հավաքական
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջերարդը ազգային հավաքականում առաջին հանդուպումը անցկացրեց 2000-ի Մայիսի 31-ին։ Նա մասնակցեց այդ տարի Եվրո-2000-ին, որը Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի համար անհաջող ստացվեց։ Վնասվածքի պատճառով Ջերարդը չկարողացավ մասնակցել 2002 Աշխարհի առաջնությանը։
Եվրո-2004-ը և 2006 Աշխարհի առաջնությունը Գերմանիայում անգլիացիների համար նույնպես անհաջող ստացվեցին։ Երկու դեպքում էլ նրանք 1/4 եղրափակչում պարտվեցին Պորտուգալիայի հավաքականին։
2010 Աշխարհի առաջնությունից առաջ Ջերարդը ստացավ ավագի թևկապը, քանի որ Ռիո Ֆերդինանդը վնասվածքի պատճառով չէր մասնակցում առաջնությանը։ ԱՄՆ հավաքականի դեմ խաղում Ջերարդը խփեց անգլիցիների համար առաջին գնդակը մրցաշարում։
Ակումբային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի մայիսի 24-ի դրությամբ
Ակումբ | Մրցաշրջան | Պրեմիեր Լիգա | Անգլիայի գավաթ | Գավաթի Լիգա | Եվրոպա | Այլ | Արդյունքում | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | ||
Լիվերպուլ | 1998/99[14] | 12 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 13 | 0 | ||
1999/00[15] | 29 | 1 | 2 | 0 | 0 | 0 | 31 | 1 | |||||
2000/01[16] | 33 | 7 | 4 | 1 | 4 | 0 | 9 | 2 | 50 | 10 | |||
2001/02[17] | 28 | 3 | 2 | 0 | 0 | 0 | 15 | 1 | 45 | 4 | |||
2002/03[18] | 34 | 5 | 2 | 0 | 6 | 2 | 11 | 0 | 1 | 0 | 54 | 7 | |
2003/04[19] | 34 | 4 | 3 | 0 | 2 | 0 | 8 | 2 | 47 | 6 | |||
2004/05[20] | 30 | 7 | 0 | 0 | 3 | 2 | 10 | 4 | 43 | 13 | |||
2005/06[21] | 32 | 10 | 6 | 4 | 1 | 1 | 12 | 7 | 2 | 1 | 53 | 23 | |
2006/07[22] | 36 | 7 | 1 | 0 | 1 | 1 | 12 | 3 | 1 | 0 | 51 | 11 | |
2007/08[23] | 34 | 11 | 3 | 3 | 2 | 1 | 13 | 6 | 52 | 21 | |||
2008/09[24] | 31 | 16 | 3 | 1 | 0 | 0 | 10 | 7 | 44 | 24 | |||
2009/10[25] | 33 | 9 | 2 | 1 | 1 | 0 | 13 | 2 | 49 | 12 | |||
2010/11[26] | 21 | 4 | 1 | 0 | 0 | 0 | 2 | 4 | 24 | 8 | |||
2011/12[27] | 18 | 5 | 6 | 1 | 4 | 2 | 28 | 8 | |||||
2012/13[28] | 36 | 9 | 1 | 0 | 1 | 0 | 8 | 1 | 46 | 10 | |||
2013/14[29] | 34 | 13 | 3 | 1 | 2 | 0 | 39 | 14 | |||||
2014/15[30] | 29 | 9 | 3 | 2 | 3 | 0 | 6 | 2 | 41 | 13 | |||
Ամբողջ կարիերայի ընթացքում | 504 | 120 | 42 | 14 | 30 | 9 | 130 | 41 | 4 | 1 | 710 | 185 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ Augustyn A. Encyclopædia Britannica
- ↑ Discogs — 2000.
- ↑ «BBC Sport – Football – Rio Ferdinand out of England World Cup squad». BBC News. 2010 թ․ հունիսի 4. Վերցված է 2010 թ․ հունիսի 13-ին.
- ↑ «England Euro 2012 squad: Steven Gerrard named captain». BBC Sports. 2012 թ․ մայիսի 16. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 2-ին.
- ↑ «UEFA EURO 2012 Team of the Tournament». UEFA.com. 2012 թ․ հուլիսի 2. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 2-ին.
- ↑ «100 PWSTK – THE DEFINITIVE LIST». Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ Benammar, Emily (2009 թ․ մարտի 13). «Liverpool's Steven Gerrard hailed as world's best player by Zinedine Zidane». Daily Telegraph.
- ↑ «Steven Gerrard – the one man tracking back in our World XI?». The Sport Blog. 2010 թ․ հոկտեմբերի 24. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 2-ին.
- ↑ «1st Team squad profiles: Steven Gerrard». Liverpool F.C. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ England Player Honours - Professional Footballers' Association Young Players of the Year
- ↑ «Steven Gerrard profile». The Liverpool Echo. 2005 թ․ հունիսի 4. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ Lovejoy, Joe (2008 թ․ ապրիլի 20). «Chelsea eye Steven Gerrard bid as title race heads for dramatic finish». London: The Times. Արխիվացված է օրիգինալից 2008-07-20-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ «Games played by Steven Gerrard in 1998/1999» (անգլերեն). soccerbase.com. Վերցված է 16.5.2015-ին.
- ↑ «Games played by Steven Gerrard in 1999/2000» (անգլերեն). soccerbase.com. Վերցված է 16.5.2015-ին.
- ↑ «Games played by Steven Gerrard in 2000/2001» (անգլերեն). soccerbase.com. Վերցված է 16.5.2015-ին.
- ↑ «Games played by Steven Gerrard in 2001/2002» (անգլերեն). soccerbase.com. Վերցված է 16.5.2015-ին.
- ↑ «Games played by Steven Gerrard in 2002/2003» (անգլերեն). soccerbase.com. Վերցված է 16.5.2015-ին.
- ↑ «Games played by Steven Gerrard in 2003/2004» (անգլերեն). soccerbase.com. Վերցված է 16.5.2015-ին.
- ↑ «Games played by Steven Gerrard in 2004/2005» (անգլերեն). soccerbase.com. Վերցված է 16.5.2015-ին.
- ↑ «Games played by Steven Gerrard in 2005/2006» (անգլերեն). soccerbase.com. Վերցված է 16.5.2015-ին.
- ↑ «Games played by Steven Gerrard in 2006/2007» (անգլերեն). soccerbase.com. Վերցված է 16.5.2015-ին.
- ↑ «Games played by Steven Gerrard in 2007/2008» (անգլերեն). soccerbase.com. Վերցված է 16.5.2015-ին.
- ↑ «Games played by Steven Gerrard in 2008/2009» (անգլերեն). soccerbase.com. Վերցված է 16.5.2015-ին.
- ↑ «Games played by Steven Gerrard in 2009/2010» (անգլերեն). soccerbase.com. Վերցված է 16.5.2015-ին.
- ↑ «Games played by Steven Gerrard in 2010/2011» (անգլերեն). soccerbase.com. Վերցված է 16.5.2015-ին.
- ↑ «Games played by Steven Gerrard in 2011/2012» (անգլերեն). soccerbase.com. Վերցված է 16.5.2015-ին.
- ↑ «Games played by Steven Gerrard in 2012/2013» (անգլերեն). soccerbase.com. Վերցված է 16.5.2015-ին.
- ↑ «Games played by Steven Gerrard in 2013/2014» (անգլերեն). soccerbase.com. Վերցված է 16.5.2015-ին.
- ↑ «Games played by Steven Gerrard in 2014/2015» (անգլերեն). soccerbase.com. Վերցված է 16.5.2015-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջերարդը «Լիվերպուլի» պաշտոնական կայքում (անգլ.)
- Սթիվեն Ջերարդը LFCHistory.net կայքում (անգլ.)
- Սթիվեն Ջերարդը Արխիվացված 2007-09-05 Wayback Machine BBC Sport կայքում(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սթիվեն Ջերարդ» հոդվածին։ |
|
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |
- Ապրող անձինք
- 1980 ծնունդներ
- Մայիսի 30 ծնունդներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Անգլիական ֆուտբոլի լիգայի խաղացողներ
- Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Անգլիացի ֆուտբոլիստներ
- Լիվերպուլի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2012-ի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Ֆուտբոլային մարզիչներ այբբենական կարգով