Jump to content

Սերվեյոր 1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերվեյոր 1
ԿազմակերպությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ՆԱՍԱ
Հիմնական կապալառուներՌՇԼ
COSPAR ID[1] 1966-045A[1]
NSSDCA ID1966-045A
SCN02185
Գործարկման ամսաթիվ1966 մայիսի 30, 14:41:01 UTC[1]
Գործարկման վայրՔանավերալ
Գործարկման հրթիռԱտլաս Կենտավր
Աշխատանքի ավարտ1967 հունվարի 7
Զանգված995,2 կգ[2]

Սերվեյոր-1, (անգլ.՝ Surveyor-1), ԱՄՆ ՆԱՍԱՍերվեյոր ծրագրի շրջանակներում իրականացված առաքելություն, որով նախատեսվում էր Լուսնի մակերևույթին կատարել փափուկ վայրէջք, և ուսումնասիրել Լուսնի մակերևույթը պատրաստվելով Ապոլոն ծրագրի իրականացմանը։ Արձակվել է 1966 թվականի մայիսի 30-ին Քանավերալ տիեզերակայանից, Ատլաս Կենտավր կրող հրթիռով։ Սերվեյոր-1-ի հաջող վայրէջքը Լուսնի Փոթրիկների օվկիանոսում առաջին ԱՄՆ սարքի վայրէջքն էր այլ երմժկնային մարմնի մակերևույթին[3], որը ընդամենը 4 ամիսով զիջեց սովետական Լունա 9 կայանին։

Սերվեյոր 1-ը վայրէջք է կատարել 1966 թվականի հունիսի 2-ին, և ուղարկել է Լուսնի մակերևույթի 11,237 լուսանկարներ։

Սերվեյոր ծրագիրը ղեկավար��ում էր Ռեակտիվ շարժման լաբորատորիայի կողմից, իսկ կայանը կառուղցվել էր Հյուզ էյրքրաֆք ընկերության կողմից։

Կայանի կառուցվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայանը բաղկացած էր շարժիչային (հետագծի ուղղման 3 հեղուկահրթիռային շարժիչներ և պինդ վառելիքով աշխատող արգելակման շարժիչ) և էներգետիկ, (արևային և քիմիական մարտկոցներ) տեղակայանքներից, ռադիոտեխնիկական սարքավորումներից, կողմնորոշման և թռիչքի կառավարման համակարգից։

Կայանի վրա տեղակայված էր Լուսնի վրա վայրէջք կատարելուց հետո նկարահանումներ կատարելու հեռուստատեսային խցիկներ։

Կայանի առավելագույն տրամագիծը ըստ վայրէջքի բացված շասսիի հենարանների 4,27 մ էր, բարձրությունը (հավաքված շասսիի դեպքում) մոտ 3 մ, մեկնարկային զանգվածը՝ 995,2 կգ, վայրէջքից հետո՝ 292 կգ։

Սերվեյոր 1-ը արձակվել է 1966 թվականի մայիսի 30-ին Քանավերալ տիեզերակայանից, Ատլաս Կենտավր կրող հրթիռով։ Կայանը արձակվել է ուղիղ դեպի Լուսինը հետագծով, առանց միջանկյալ ուղեծրերի դուրս բերելը։ Կայանի վայրէջքի շարժիչները անջատվեցին մակերևույթից 3,4 մետր բարձրության վրա։ Դրանից հետո կայանը ազատ անկում կատարեց մակերևույթին և վայրեջք կատարեց հունիսի 2-ին Փոթրիկների օվկիանոսում, Ֆլամսթեդ խառնարանի հյուսիս արևելյան մասում։

Կայանի թռիչքի տևողություննը կազմոց 63 ժամ, 30 րոպե։ Սերվեյոր 1-ի մակնարկային զանգվածը կազմում էր 995,2 կգ, իսկ վայրէջքից հետո այն կազմել է (հանելով արգելակման վառելիքը, պինդ վառելիքով արգելակիչները և ռադիո-բարձրաչափը) մոտ 294,3 կգ։

Սերվեյոր 1-ը սկսել է փոխանցել տեսագրություններ սկսած վայրեջքից մինչև 1966 թվականի հուլիսի 14-ը, սակայն փոխանցումները դադարեցվել են լուսնային գիշերվա ընթացքում հունիսի 14-ից մինչև հուլիսի 7։ Քանի որ կայանը սնուցվում էր արևային մարտկոցներով, այն չուներ բավարար հոսաՆքի հզորությունը գիշերվա պայմաններում աշխատելու համար։

Կայանից տվյալների ստացումը շարունակվեց մինչև 1967 թվականի հունվարի 7-ը, մի քանի լուսնային գիշերվա ընդհատումներով։

Սերվեյոր 1-ի վայրէջքը հաղորդվում էր հեռուստատեսությամբ, և նրա առաջին առաքելության վայրէջքի հաջողությունը համարվում էր անակնկալ, հատկապես Ռեյնջեր կայանների բազմաթիվ անհաջողություններից հետո։ Ռեակտիվ շարժման լաբորատորիայի նախկին ղեկավար Ջասթին Ռեննիլսոնը նշել էր՝ «Մենք գնահատում էինք հաջողության հավանականությունը մոտ 10-ից 15 տոկոս»[4]։

Կայանից կատարված լուսանկարներ՝

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 NASA. «Surveyor 1». NASA. Վերցված է 2023 թ․ հունիսի 2-ին.
  2. «Surveyor 1». NASA's Solar System Exploration website. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 2-ին.
  3. «Chandrayaan-2 landing: 40% lunar missions in last 60 years failed, finds Nasa report».
  4. Pyle, Rod (2016 թ․ հունիսի 2). «Fifty Years of Moon Dust: Surveyor 1 was a Pathfinder for Apollo». NASA. NASA. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 12-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]