Սերո Աբրահամյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբրահամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սերո Աբրահամյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 13, 1925 |
Ծննդավայր | Աշան, Մարտունու շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | հուլիսի 12, 2000 (74 տարեկան) |
Վախճանի վայր | Սևան, Գեղարքունիքի մարզ, Հայաստան |
Մասնագիտություն | արձակագիր և բանաստեղծ |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն և ՀԳՄ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Սերո Աբրահամյան Վիքիդարանում |
Սերո Սողոմոնի Աբրահամյան (իսկական անունը՝ Սերյոժա, հուլիսի 13, 1925, Աշան, Մարտունու շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 12, 2000, Սևան, Գեղարքունիքի մարզ, Հայաստան), հայ բանաստեղծ, արձակագիր, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1956 թ.-ից։ ԽՄԿԿ անդամ 1955 թվականից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Մարտունու շրջանի Աշան գյուղում։ Սովորել է տեղի և հարևան Ղզղալա գյուղի դպրոցներում։ 1949-1963 թվականներին եղել է գյուղական դպրոցական գրադարանների և կուլտուրայի տան վարիչ և տնօրեն։ 1964 թվականից ավագ գրական աշխատող է եղել Բաքվի «Կոմունիստ» (հայերեն) թերթի խմբագրությունում[1]։ 1990 թ. բռնագաղթել է Բաքվից և բնակություն հաստատել Սևանում։ 1991 թվականին հիմնադրել է Հայաստանի խուլ-համրերի միավորման «Խաղաղ աշխարհ» թերթը։
Գրողի «Ապրողներս ընկածների պարտապանն ենք» (1997 թվական) գրքում ներկայացված են [[Արցախյան գոյամարտում զոհված ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի ենթաշրջանի 37 ազատամարտիկների կենսագրությունները և Սևանի կամավորական ջոկատի մարտական ուղին։ Արցախյան շարժման և պատերազմին նվիրված հրապարակախոսական հոդվածներ («Արցախյան քրոնիկոն», «Գրառումներ Բաքվից», «Թուրքը մնում է թուրք» և այլն) է տպագրել «Գարկան թերթ», «Ազատ Արցախ», «Սևան» և այլ թերթերում։
Մահացել է ՀՀ Սևան քաղաքում, թաղված է Աշանում[2]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իմ ստորագրությունը (բանաստեղծություններ), Բաքու, Ազերնեշր, 1955, 88 էջ։
- Ներշնչանք (բանաստեղծություններ), Բաքու, Ազերնեշր, 1960, 52 էջ։
- Միջօրե (բանաստեղծություններ), Բաքու, Ադրբեջանի պետական հրատարակչություն, 1963, 72 էջ։
- Լեռնային վտակ (ժողովածուում տեղ են գտել նաև Ս. Աբրահամյանի գործերը), բաքու, Ազերնեշր, 1963, 132 էջ։
- Ծարավ (բանաստեղծություններ), Բաքու, Ադրբեջանի պետական հրատարակչություն, 1972, 64 էջ։
- Լեռներ, իմ լեռներ (բանաստեղծություններ), Բաքու, Ադրբեջանի պետական հրատարակչություն, 1977, 60 էջ։
- Եվ ես ապրում եմ (բանաստեղծություններ և պոեմներ), Բաքու, «Յազըչը», 1982, 96 էջ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ էջ 20.
- ↑ «Սերո Աբրահամյանի կենսագրականը zarkfoundation.com կայքում».
![]() | Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերո Աբրահամյան» հոդվածին։ |
|