Սերգեյ Հարությունյան (քաղաքական գործիչ)
Սերգեյ Հարությունյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 22, 1976 (48 տարեկան) |
Ծննդավայր | Մարտակերտ, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Արցախի պետական համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Սերգեյ Սյոմիկի Հարությունյան (մարտի 22, 1976, Մարտակերտ, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), արցախցի քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության 6-րդ գումարման Ազգային ժողովի «Ազատ hայրենիք» կուսակցության պատգամավոր[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սերգեյ Հարությունյանը ծնվել է 1976 թվականի մարտի 22-ին Մարտակերտում։ 1982 թվականին հաճախել է Մարտակերտի համար առաջին միջնակարգ դպրոցը, 1993 թվականին ավարտել Երևանի Իսակովի անվան համար 132 միջնակարգ դպրոցը։ Նույն թվականին ընդունվել է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը։ 1998 թվականին ավարտել է համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը՝ ստանալով տնտեսագետի մասնագիտություն։
1993-1997 թվականներին ծառայել է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակում։
Համալսարանն ավարտելուց հետո աշխատանքի է ընդունվել Մարտակերտի շրջանային ֆինանսական բաժնում՝ որպես հարկային տեսուչ։ 1999-2004 թվականներին եղել է Մարտակերտի քաղաքային համայնքի երկրորդ կարգի մասնագետ, իսկ 2004-2011 թվականներին՝ Մարտակերտի քաղաքային համայնքի ղեկավար։ 2012 թվականին եղել է «Արցախուղի» ՓԲԸ-ի Մարտակերտի տեղամասի աշխղեկ։
2014 թվականի ապրիլից մինչև 2015 թվականի հունվարը եղել է «Մարտակերտի ջրային տնտեսություն» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն։
2015 թվականի մայիսի 3-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է Արցախի Հանրախետության Ազգային ժողովի պատգամավոր՝ մեծամասնական ընտրակարգով, թիվ 7 ընտրատարածքից[2][3]։
Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության անդամ է։ «Ազատ Հայրենիք» կուսակցության անդամ է[4]։ Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է։
Ամուսնացած է, ունի երեք զավակ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հարությունյան Սերգեյ Սյոմիկի». www.nankr.am. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ «2015ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-ԻՆ ԿԱՅԱՑԱԾ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԸՆՏՐՎԱԾ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ» (PDF). cecnkr.am. 21.08.2023. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2023 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ «Հայտնի է ԼՂՀ ԱԺ նորընտիր կազմը». armedia.am. 2023 թ․ օգոստոսի 21. Արխիվացված է օրիգինալից 2023-08-17-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ «Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուները» (PDF). cecnkr.am. 21.08.2023. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2023 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 21-ին.