Սերբական Հանրապետության զինանշան
Մանրամասնություններ | |
---|---|
Կրիչ | Սերբական Հանրապետություն |
Հաստատված | 2008 թվականի հուլիսի 15 |
Սերբական Հանրապետության զինանշան, ընդունվել է 2008 թվականի հուլիսի 15-ին։ Իրենից ներկայացնում է շրջան՝ պետական դրոշի գույներով, որի վրա կան ոսկե խճճված Ռ և Ս տառերը։ Շրջանակը շրջապատված է կաղնու ոսկե տերևներից պատրաստված ծաղկեպսակով, ներքևում կազմված դրոշի գույներով ժապավենով և պսակված է արքայական թագով։ Շուրջը կիրիլիցայով և լատիներենով տրված է Սերբական Հանրապետություն անունը։ Ներքևում պատկերված է Բոսնիայի միջնադարյան Կոտրոմանիչի դինաստիայի տիրակալների թագավորական թագը
Հին զինանշան
[խմբագրել | խմբագրել կոդը]Սերբական Հանրապետության հին զինանշանը իրենից ներկայացնում է կարմիր ցուցանակ, որի վրա գտնվում է ոսկե թագավորական թագը, դրված արծաթե երկգլխանի արծվի վրա։ Արծվի կտուցը, լեզուն ու ոտքերը ոսկեգույն են, նրա կրծքավանդակին գտնվում է սերբական խաչը։
Զինանշանի ընդունում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոսնիայի և Հերցեգովինայի սահմանադրական դատարանը Սերբական Հանրապետության հին զինանշանը ճանաչել է հակասահմանադրական[1], ստեղծելով օրենք[2] Սերբական Հանրապետության կառավարության կողմից 2007 թվականի հունիսի 16-ից գործածել Սերբական Հանրապետության զինանշանի փոխարեն Սերբական Հանրապետության խորհրդանշանով պատկերը, որը 2008 թվականին փոխարինվել է նոր զինանշանի պատկերով։
Սերբական Հանրապետության ժողովրդական սկուպշչինան 2008 թվականի հուլիսի 15-ին Սերբական Հանրապետության զինանշանի մասին նոր որոշում է կայացրել, որը հիմնված է միջնադարյան Նեմանիչեյի դինաստիայի զինանշանի վրա։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Отчет о заседании Конституционного суда Боснии и Герцеговины». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.
- ↑ «Закон на сайте народной скупщины РС». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.