Սեսյու Հայակավա
Սեսյու Հայակավա | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | հունիսի 10, 1889[1][2][3][…] |
Ծննդավայր՝ | Թիբա |
Վախճանի թիվ՝ | նոյեմբերի 23, 1973[2][3][4] (84 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Տոկիո, Տոկիո, Ճապոնիա |
Քաղաքացիություն՝ | Ճապոնիա Ճապոնական կայսրություն |
Մասնագիտություն՝ | դերասան, վիպասան, սցենարիստ, կինոռեժիսոր, թատրոնի դերասան և կինոդերասան |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0370564 |
Սեսյու Հայակավա ({{nihongo Kintarō Hayakawa|早川 金太郎|Hayakawa Kintarō|, բեմական անունը՝ Հայակավա Սեսյու, անգլերեն՝ Sessue Hayakawa. հունիսի 10, 1889[1][2][3][…], Թիբա - նոյեմբերի 23, 1973[2][3][4], Տոկիո, Տոկիո, Ճապոնիա), ամերիկացի և ճապոնացի դերասան։ Լայնորեն ճանաչված հոլիվուդյան աստղ է եղել համր կինոյի ժամանակներում՝ 1910-ական թվականներին և 1920-ական թվականների սկզբին։ Հայակավան դարձել է ասիական ծագում ունեցող առաջին տղամարդ դերասանը, ով աստղային համբավ է նվաճել Միացյալ Նահանգներում և Եվրոպայում։ Ազնվատոհմիկի իր գեղեցկությամբ ("broodingly handsome")[5] և տպավորիչ դերակատարումներով, տիրապետող սեքսուալ չարագործների կերպարների մարմնավորումներով հազարավոր ամերիկուհիների սրտեր է գրավել, այն էլ՝ ռասայական խտրականության ժամանակներում, և դարձել է Հոլիվուդի առաջին տղամարդ սեքս խորհրդանիշերից մեկը[6][7][8]։
Հայակավան իր ժամանակների առավել բարձր վարձատրվող աստղերից էր. 1915 թվականին նա շաբաթական $5.000 դոլար է վաստակել, իսկ 1918-1921 թվականներին, երբ գործել է իր կինոընկերությունը, տարեկան վաստակել է 2 միլիոն դոլար[9][10][11]։ ԱՄՆ-ում հակաճապոնական տրամադրությունների աճի և գործարարության ասպարեզում առաջ եկած դժվարությունների պատճառով[12] Հայակավան 1922 թվականին լքել է Հոլիվուդը և մի քանի տարի դերակատարումներով հանդես եկել Բրոդվեյում, ինչպես նաև Ճապոնիայում ու եվրոպական մի շարք երկրներում։ Հոլիվուդ վերադարձել է 1931 թվականին, խաղացել «Վիշապի դուստրը» Daughter of the Dragon ֆիլմում[13]։
Հայակավայի առավել հիշարժան դերերից են ծովահենների պարագլուխ Կուալան (Swiss Family Robinson, 1960 թ.) և գնդապետ Սաիտոն (The Bridge on the River Kwai, 1957), որի համար առաջադրվել է հեղինակավոր Օսկար կինոմրցանակի «Տղամարդու երկրորդ պլանի դերի լավագույն կատարում» անվանակարգում[14]։ Հայակավան իր ստեղծագործական ողջ գործունեության ընթացքում գլխավոր դերերի կատարումով հանդես է եկել ութսունից ավելի կինոնկարներում, որոնցից երեքը (The Cheat, The Dragon Painter և The Bridge on the River Kwai) ներառվել են Ամերիկայի Միացյալ Նահանգների ազգային կինագրանցամատյանում (United States National Film Registry[15][16][17]:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սեսյու Հայակավան ծնվել է 1889 թվականի հունիսի 10 ին Թիկուրա քաղաքում (ներկայիս Մինամիբոսո քաղաքը Չիբա պրեֆեկտուրայում )։ Հայակավաների ընտանիքը պատկանում էր սամուրայների դասին։ Սեսյուն սովորել է ճապոնական ռազմածովային սպաների դպրոցում։ Ստորջրյա սուզման հետևանքով նրա ականջի թմբկաթաղանթը պայթել է, և դրա պատճառով նրա զինվորական կարիերան ընդհատվել է։ Տասնութ տարեկանում Սեսյու Հայակավան փորձել է հարա-կիրի գործել։ Բժիշկները մի քանի ամիս պայքարել են նրա կյանքի համար։ Դրանից հետո նա երկար ժամանակ ճգնավորի կյանք է վարել մի հեռավոր տաճարում։
1909 թվականին Սեսյուն տեղափոխվել է Միացյալ Նահանգներ։ 1913 թվականին Չիկագոյի համալսարանում ստացել է արվեստների բակալավրի աստիճան։ Նա իր կնոջ՝ Ցուրու Աոկիի[18] հետ միասին խաղացել է Սան Ֆրանցիսկոյում «Թայֆուն» ներկայացման մեջ, որտեղ նրան տեսել է Թոմաս Ինսը։ Եվ ամուսնական զույգը 1914 թվականին նկարահանվել է Ինսի երկու մեծ ֆիլմերում՝ « Աստվածների ցասումը » և « Թայֆունը »։ Սեսյուն նկարահանվել է նաև «Գեթիսբուրգի ճակատամարտը» կինոնկարում։ և Սեսիլ ԴեՄիլի «Խաբեություն» ֆիլմում։
Ճանաչում և մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1957 - Օսկարի հավակնորդ՝ երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում՝ « Կուայ գետի կամուրջը» ֆիլմում գնդապետ Սաիտոյի դերի համար։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1912 - Նեմեսիս / His Nemesis
- 1913 - Գեթիսբուրգի ճակատամարտը / The Battle of Gettysburg
- 1914 - Թայֆուն / The Typhoon - Tokorama
- 1914 - Աստվածների ցասումը
- 1914 - Տոհմի վերջին ներկայացուցիչը
- 1915 - Գայթակղություն / Temptation
- 1915 - Խաբեություն / The Cheat
- 1919 - Գորշ հորիզոն / The Gray Horizon
- 1937 - Յոշիվարա / Yoshiwara
- 1949 - Տոկիոցի Ջոն / Tokyo Joe
- 1955 - Բամբուկե տուն / House of Bamboo
- 1957 - Կվայ գետի կամուրջը - գնդապետ Սաիտո
- 1959 - Կանաչ առանձնատներ / Green Mansions
- 1960թ .՝ Ռոբինզոնների շվեյցարական ընտանիքը / Swiss Family Robinson
- 1966 - Ցերեկով երազներ տեսնողը / The Daydreamer
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
- ↑ Saltz, Rachel (2007 թ․ սեպտեմբերի 7). «Sessue Hayakawa: East And West, When The Twain Met». The New York Times.
- ↑ Miyao 2007, էջեր. 1–3, 191, 227, 281
- ↑ Prasso, Sheridan (2006). The Asian Mystique: Dragon Ladies, Geisha Girls, and Our Fantasies of the Exotic Orient. PublicAffairs. էջ 124. ISBN 978-1586483944.
- ↑ Warner, Jennifer (2014). The Tool of the Sea: The Life and Times of Anna May Wong. CreateSpace Independent Publishing Platform. էջ 8. ISBN 978-1502403643.
- ↑ «Sessue Hayakawa: The Legend». Goldsea. p. 2.
- ↑ Miyao 2007, էջեր. 334, 325
- ↑ Miyao 2007, էջ. 176
- ↑ Miyao 2007, էջ. 227
- ↑ Miyao 2007, էջ. 263
- ↑ Nakagawa, Orie (2012). Sesshū! : sekai o miryōshita Nihonjin sutā Hayakawa Sesshū. Kodansha. ISBN 978-4062179157.
- ↑ Eaton, William J. (1993 թ․ դեկտեմբերի 15). «Out of the Vault and Onto the Film Registry's List : Movies: Some of the Library of Congress' newly selected classics and popular favorites will make a nationwide tour next September». Los Angeles Times. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ Tsutakawa, Mayumi (2017 թ․ մարտի 2). «STG presents Sessue Hayakawa in The Dragon Painter». International Examiner. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ «Complete list of films admitted». CNN. 1997 թ․ նոյեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ Chuong, Chung (1999). Distinguished Asian Americans: A Biographical Dictionary. Greenwood. էջ 111. ISBN 978-0313289026.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Miyao, Daisuke (2007). Sessue Hayakawa: Silent Cinema and Transnational Stardom. United States: Duke University Press. ISBN 978-0-8223-3969-4.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Zen Showed Me the Way (book) by Sessue Hayakawa at Worldcat.org
- The Bandit Prince (book) by Sessue Hayakawa at Worldcat.org
- Սեսյու Հայակավա Internet Movie Database կայքում
- Japan Times Article on Hayakawa
- Sessue Hayakawa Gallery at Silent Gents
- Literature on Sessue Hayakawa
- The Slanted Screen: Asian Men in Film and Television. Directed by Jeff Adachi.
- Japan Times-ի հոդված Հայակավայի մասին
- Sessue Hayakawa. Silent Cinema and Transnational Stardom by Daisuke Miyao (Duke University Press, 2007):
- Sessue Hayakawa պատկերասրահ Silent Gents-ում
- Sessue Hayakawa: East and West, When the Twain Met
- Գրականություն Session Hayakawa-ի մասին
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեսյու Հայակավա» հոդվածին։ |
|