Սենի Դիենգ
Սենի Դիենգ գերմ.՝ Seny Dieng | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Շվեյցարիա | ||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 23, 1994[1] (29 տարեկան) | ||
Ծննդավայր | Ցյուրիխ, Շվեյցարիա[2] | ||
Հասակ | 193 սանտիմետր[2] | ||
Դիրք | դարպասապահ | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Սենի Թիմոթի Դիենգ (ֆր.՝ Seny Timothy Dieng; նոյեմբերի 23, 1994[1], Ցյուրիխ, Շվեյցարիա[2]), սենեգալցի ֆուտբոլիստ, անգլիական «Միդլսբրո» ակումբի և Սենեգալի ազգային հավաքականի դարպասապահ։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիենգը «Ռեդ Սթար Ցյուրիխ» ակումբի սան է։ 2011 թվականի հուլիսին տեղափոխվել է «Գրասհոպեր» ակումբ[3]։ 2012 թվականի նոյեմբերին պրոֆեսիոնալ մակարդակում նորամուտը նշել է «Գրենխեն» ակումբում[4]։ 2014 թվականի օգոստոսի 1-ին կնքել է առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը «Գրասհոպեր» ակումբի հետ[5]։ Օգոստոսի 5-ին հայտավորվել է «Լիլ» ակումբի դեմ ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլի խաղին[6]։
2016 թվականի փետրվարի 2-ին ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է «Դույսբուրգ», սակայն թիմի երրորդ լիգա դուրս գալու պատճառով հիմնական կազմի կազմում չի անցկացրել մեկից ավելի հանդիպում[4]։ Այնուհետև որոշել է կարիերան շարունակել Անգլիայում, որտեղ դիտումներ է ունեցել «Ռոչդեյլ», «Բարնսլի» և «Ֆայլդ» ակումբներում, որի կազմում 2 հանդիպում է անցկացրել Հյուսիսային ազգային լիգայում։
«Քուինզ Պարկ Ռեյնջերս»
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի օգոստոսի 26-ին պայմանագիր է կնքել «Քուինզ Պարկ Ռեյնջերսի» հետ[7]։ 2019 թվականի հուլիսի 3-ին նոր պայմանագիր է կնքել ակումբի հետ մինչև 2021 թվականը[8]։ 2017 թվականի դեկտեմբերի 2-ին վարձակալվել է «Ուայթհոկ» ակումբի կողմից (հանդես է եկել Հարավային Ազգային Լիգայի մրցաշարում)։ «Չիպենհեմ Թաունի» դեմ խաղի 91-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել[9]։ 2018/2019 մրցաշրջանի առաջին կեսը անցկացրել է «Սթիվենիջի» կազմում[10], 2018 թվականի օգոստոսի 14-ին իր նորամուտը նշեց Անգլիայի ֆուտբոլային լիգայի գավաթի «Նորվիչ Սիթիի» դեմ խաղում[5]։ 2019 թվականի հունվարի 10-ին վարձավճարով տեղափոխվել է «Դանդի» ակումբ մինչև 2018/2019 մրցաշրջանի ավարտը[11]։
2019 թվականի հուլիսին տեղափոխվել է «Դոնկաստեր Ռովերս» ակումբ մինչև 2020 թվականի հունվարը[12]։ Օգոստոսի 13-ին իր նորամուտը նշել է անգլիական ֆուտբոլային լիգայի գավաթի «Գրիմսբի Թաունի» դեմ խաղում[13]։ Վարձակալության պայմանագրի ավարտից հետո հեռացել է ակումբից[13]։
2020 թվականի սեպտեմբերի 20-ին Դիենգը նոր 4 տարվա պայմանագիր կնքեց «Քուինզ Պարկ Ռեյնջերսի» հետ[14]։ Սեպտեմբերի 26-ին իր նորամուտը նշեց անգլիական Չեմպիոնշիփում «Միդլսբրոյի» դեմ խաղում[15]։ Նոյեմբերին[16] և հունվարին[17] ստացել է «ամսվա խաղացող» մրցանակը։ 2021 թվականի ապրիլի 17-ին կարմիր քարտ է ստացել Դունկան Ուոթմորում տեղի ունեցած խախտումից հետո[18]։ 2020/2021 մրցաշրջանի արդյունքներով մասնակցել է առաջնության 42 հանդիպման և 11 հանդիպում անցկացրել չոր[19]։ Մրցաշրջանի ավարտից հետո Դիենգը Ռոբ Դիկիի հետ միասին ճանաչվել է ակումբի «Տարվա խաղացող»[20]։ 2022 թվականի օգոստոսի 13-ին գոլի հեղինակ է դարձել «Սանդերլենդ» ակումբի դեմ խաղի վերջին րոպեին[21]։
2023 թվականի հուլիսի 8-ին Դիենգը տեղափոխվեց Չեմպիոնշիփի մեկ այլ ակումբ՝ «Միդլսբրո», կնքելով 4 տարվա պայմանագիր։ Տրանսֆերի գումարը մնաց չբացահայտված[22]։ Իր նորամուտը նշել է օգոստոսի 5-ին «Միլուոլի» դեմ տնային խաղում (0:1 հաշվով)[23]։
Ազգային հավաքական
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի մայիսին ստացել է առաջին կանչը ազգային հավաքական Կոլումբիայի դեմ ընկերական խաղի համար, անցկացրել է ամբողջ հանդիպումը պահեստայինների նստարանին։ 2021 թվականի մարտին հրավիրվել է ազգային հավաքական և իր նորամուտը նշել թիմի կազմում Աֆրիկյան ազգերի գավաթի ընտրական խմբի Էսվատինիի դեմ խաղում[24]։ Հայտնվել է թիմի վերջնական հայտում Աֆրիկայի Ազգերի Գավաթ 2021 և հիմնական դարպասապահ Էդուար Մենդին COVID 19-ի դրական փորձարկումից հետո մեկնարկային կազմում սկսել է խմբային փուլի առաջին երկու հանդիպումները։ 2022 թվականի նոյեմբերին ընդգրկվել է Քաթարում կայանալիք 2022 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ հայտացուցակում[25]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիենգը ծնվել և մեծացել է Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում՝ սենեգալցի և շվեյցարացի կնոջ ընտանիքում։ Ֆուտբոլային կրթությանը զուգահեռ ավարտել է ուսումը Ցյուրիխի մարզական ակադեմիայում[26]։
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ելույթներ ազգային հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիենգի հանդիպումները Սենեգալի հավաքականի կազմում | ||||||
---|---|---|---|---|---|---|
№ | Ամսաթիվ | Հակառակորդ | Հաշիվ | Գոլեր | Մրցույթ | |
1 | 2021 թվական մարտի 30 | Էսվատինի Էսվատինի | 1:1 | — | Կան 2021-ի ընտրություն | |
2 | 2021 թվական հունվարի 10 | Զիմբաբվե Զիմբաբվե | 1:0 | — | Աֆրիկյան ազգերի գավաթ 2021 | |
3 | 2021 թվական հունվարի 14 | Գվինեա Գվինեա | 0:0 | — | Աֆրիկյան ազգերի գավաթ 2021 | |
4 | 2021 թվականի սեպտեմբերի 27 | Իրան Իրան | 1:1 | — | Ընկերական խաղ | |
5 | 2021 թվական հունիսի 17 | Բենին Բենին | 1:1 | — | Կան 2024-ի ընտրություն |
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 FBref.com(բազմ․)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ Zürich, Grasshopper Club. «Dieng zu Duisburg». www.gcz.ch (գերմաներեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ 4,0 4,1 «QPR add keeper to EDS ranks» (անգլերեն). QPR F.C. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ 5,0 5,1 Ցուցանիշները soccerbase.com կայքում (անգլ.)
- ↑ «Lille vs. Grasshopper» (անգլերեն). Soccerway. 2014 թ․ օգոստոսի 5. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ «FC client Seny Dieng signs for QPR - Full Contact» (անգլերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 18-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Seny Dieng signs until 2021». QPR (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ «Chippenham Town vs. Whitehawk» (անգլերեն). Soccerway. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 22-ին.
- ↑ «Seny Dieng: QPR goalkeeper joins Stevenage on loan». BBC Sport. 2018 թ․ օգոստոսի 3. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ «Seny Dieng joins Dundee on loan». Queens Park Rangers F.C. 2019 թ․ հունվարի 10. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «Seny Dieng: Doncaster Rovers sign QPR goalkeeper on loan». BBC Sport. 2019 թ․ հուլիսի 26. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ 13,0 13,1 «Dieng extends Rovers loan». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ «Seny Dieng signs contract until 2024». QPR (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ «QPR held to draw by Middlesbrough». BBC Sport. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ «Seny Dieng voted QPR Player of the Month». QPR (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ «Seny Dieng voted QPR Player of the Month». QPR (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ «Match Report: Middlesbrough 1, Queens Park Rangers 2». QPR (ա��գլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ «Player Profile: Goalkeeper Seny Dieng». QPR (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ «Rob Dickie named QPR Supporters' Player of the Year». QPR (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ «Keeper Dieng scores late as QPR hold Sunderland». BBC (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 22-ին.
- ↑ Middlesbrough 0-1 Brentford Seny Dieng: Middlesbrough sign Queens Park Rangers keeper for undisclosed fee Արխիվացված 2023-08-13 Wayback Machine, BBC Sport (8 июля 2023)
- ↑ Middlesbrough 0-1 Millwall Արխիվացված 2023-08-12 Wayback Machine, BBC Sport (5 августа 2023)
- ↑ «International R's: Super Seny earns Senegal call». www.qpr.co.uk. 2021 թ․ մարտի 22. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Blessé, Sadio Mané est quand même dans la liste du Sénégal pour la Coupe du monde» (ֆրանսերեն). L'Équipe. 2022 թ․ նոյեմբերի 11. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ «ÜBER UNS» (գերմաներեն). Sport Academy Zurich. 2019 թ․ օգոստոսի 12. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ «Africa Cup Of Nations: Senegal Beat Egypt To Win Final (AFCON)». Sports Illustrated. 2022 թ․ փետրվարի 6. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 6-ին.
|
- Նոյեմբերի 23 ծնունդներ
- 1994 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ցյուրիխ քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Գրասհոպերի ֆուտբոլիստներ
- Միդլսբրոյի ֆուտբոլիստներ
- Շվեյցարացի ֆուտբոլիստներ
- Սենեգալի հավաքականի ֆուտբոլիստներ
- Սենեգալցի ֆուտբոլիստներ
- Սթիվենիջի ֆուտբոլիստներ
- Քուինս Պարկ Ռեյնջերսի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի դարպասապահներ