Սեմի Զեյն
Սեմի Զեյն Sami Zayn | |
---|---|
![]() Զեյնը 2016 թվականին | |
Իրական անուն | Ռամի Սեբեյ Rami Sebei |
Ռինգային անուն(ներ) | Սթիվի Մակֆլայ Էլ Ջեներիկո Էլ Լոկալ Ռամի Սեբեյ Սեմի Զեյն[1] |
Ընդհանուր տեղեկություններ | |
Հայտարարվող քաշ | 93 կգ[1] |
Հայտարարվող հասակ | 1,82 մ[1] |
Ծննդյան թվական | հուլիսի 12, 1984 (40 տարեկան) |
Ծննդավայր | ![]() |
Ապրելավայր | ![]() |
Մարզիչ | Պատրիկ Սմարթ Ջերի Թույթ Սավիո Վեգա |
Դեբյուտ | 2002 |
Ռամի Սեբեյ[1][3] (անգլ.՝ Rami Sebei, հուլիսի 12, 1984, Լավալ, Քվեբեկ, Կանադա), սիրիական արմատներով կանադացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր)։ Ներկա պահին հանդես է գալիս «WWE» կազմակերպությում` Սեմի Զեյն (Sami Zayn) ռինգային անվամբ։ Հայտնի է նաև անկախ մրցասպարեզում հանդես եկած տարիներից՝ կրելով «Էլ Ջեներիկո» (El Generico) լուչադորային կեղծանունը։ Լուչադորի կերպարում Սեբեյն հանդես է եկել 2002-2013 թվականներին։
«WWE»-ում անցկացրած տարիներին 1 անգամ նվաճել է NXT և 3 անգամ՝ WWE միջմայրցամաքային չեմպիոնական տիտղոսը։ Նշանակալի հաջողությունների է հասել «Pro Wrestling Guerrilla» կազմակերպությունում, որտեղ ելույթներ ունենալու տարիներին երկու անգամ նվաճել է PWG աշխարհի չեմպիոնական տիտղոսը և հինգ անգամ՝ աշխարհի թիմային տիտղոսը։ Նվաճել է նաև ROH աշխարհի հեռուստատեսային չեմպիոնական տիտղոսը և ROH աշխարհի թիմային տիտղոսը։ Միջազգային մրցասպարեզում մեկական անգամներ հռչակվել է wXw ըմբշամարտի միացյալ աշխարհի չեմպիոն (Գերմանիա) և KO-D օփենվեյթ չեմպիոն (Ճապոնիա)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Էլ Ջեներիկոյի էջը». «Ռեստլինգի ա��ցանց աշխարհ». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 11–ին-ին.
- ↑ «Էջը «Cagematch» կայքում». «Cagematch». Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 1–ին-ին.
- ↑ Կալդուել, Ջեյմս (2013 թ․ հունվարի 9). «WWE նորություններ. ազատ շուկայում հանդես եկող մարզիկը պայմանագիր է կնքել «WWE»-ի հետ». «Պրո ռեստլինգ թորչ». Վերցված է 2013 թ․ հունվարի 9-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էջը «WWE NXT» կայքում(անգլ.)
- Էջը «Ռեստլինգի առցանց աշխարհում» Արխիվացված 2009-09-24 Wayback Machine(անգլ.)