Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սարգասյան ծով, Ատլանտյան օվկիանոսի կենտրոնական մասում՝ Գոլֆստրիմ, Կանարյան, Հյուսիսատլանտյան և Հյուսիսային պասսատային հոսանքների միջև։ Մակերեսը 6-7 միլիոն կմ քառակուսի (սահմանները պայմանական են և փոփոխուն՝ հոսանքների սահմանների սեզոնային փոփոխությունների պատճառով)։ Սարգասյան ծովում են գտնվում Բերմուդյան կղզիները։
Առաջինն այս ծովով անցել է Քրիստափոր Կոլումբոսը 1492 թվականին։ Անվանումը տվել են պորտուգալացիները XVI դարում՝ նկատի ունենալով նրա մակերեսին լողացող ջրիմուռների հսկայական կուտակումները, ջրիմուռներ, որի վրա օդի պղպջակներն իրենց ձևով հիշեցնում էին խաղողի՝ Պորտուգալիայում սարգա կոչվող տեսակը[1]։
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1989). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս». էջ 281.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 215)։
|