Սարաևոյի գարեջրագործարան
Սարաևոյի գարեջրագործարան | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն, Գարեջրի գործարան և ձեռնարկություն |
Հիմնադրված է | մայիսի 24, 1864 |
Վայր | Սարաևո, Բոսնիա և Հերցեգովինա |
Երկիր | Բոսնիա և Հերցեգովինա |
Արդյունաբերություն | Գարեջրի գործարան |
Sarajevo Brewery Վիքիպահեստում |
Սարաևոյի գարեջրագործարան (բոսնիերեն՝ Sarajevska pivara SASE: SRPVRK1), ըմպելիքի արտադրության ընկերություն, որը գործում է Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևոյում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գործարանը հիմնադրվել է 1864 թվականին (նրա հին մասնաշենքը ընդգրկված է Բոսնիա և Հերցեգովինայի ազգային հուշարձանների ցանկում)[1]։ Կարճ ժամանակում դարձել է Բոսնիայի առաջատար ձեռնարկություններից մեկը, որի արտադրանքը ոչ միայն հաջողությամբ իրացվել է տեղում, այլև արտահանվել է Չեռնոգորիա, Խորվաթիա, Ալբանիա։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին գործարանի արտադրանքի ծավալը հասել է 116 հազար հեկտալիտրի, 1916 թվականին անցել է 150 հազարի սահմանագիծը։ 1991 թվականին այդ ցուցանիշը կազմել է 784 հազար հեկտալիտր, և Sarajevska pivara-ն դարձել է Հարավսլավիայի Սոցիալիստական Դաշնային Հանրապետության առաջատար ընկերություններից մեկը։
Նրա թողարկած բազմազան արտադրատեսակներից լայն պահանջարկ է վայելում հատկապես բացգույն գարեջուրը։ Այստեղ արտադրվում է նաև ոչ ալկոհոլային գարեջուր, ինչպես նաև գարեջուր կիտրոնի համով՝ «Ռադլեր գարեջուր» անվանումով[2]։ Գործարանի արտադրատեսակներից է գազավորված և առանց գազավորման հանքային ջուրը, որը վաճառքի է հանվում BH20 բրենդի ներքո[3]։ Պահանջարկ են վայելում նաև Swity բրենդի ներքո արտադրված մրգահյութերը[4]։ 2002 թվականից ձեռնարկությունն արտադրում ու իրացնում է նաև զովացուցիչ ըմպելիքներ՝ PepsiCo ապրանքանիշով[5]։
2004 թվականից ընկերության կառավարմամբ գործարկվել է Pivnica HS ռեստորան-փաբը (գարեջրատունը), որը միաժամանակ կարող է սպասարկել 400 հաճախորդի[6]։
2007 թվականին ընկերության եկամուտը կազմել է 76,188 միլիոն փոխարկելի մարկ[7]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Գործարանի հին մասնաշենքը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Sarajevska pivara». kons.gov.ba (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 22 octobre 2014-ին. Վերցված է 15 mars 2015-ին.
- ↑ Site de la Sarajesvska pivara (ed.). «Pivo». sarajevska-pivara.ba (բոսնիերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 15 mars 2015-ին.
- ↑ Site de la Sarajesvska pivara (ed.). «Vode». sarajevska-pivara.ba (բոսնիերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 15 mars 2015-ին.
- ↑ Site de la Sarajesvska pivara (ed.). «Bezalkoholna pića». sarajevska-pivara.ba (բոսնիերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 15 mars 2015-ին.
- ↑ Site de la Sarajesvska pivara (ed.). «Pepsi program». sarajevska-pivara.ba (բոսնիերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 15 mars 2015-ին.
- ↑ Site de la Sarajesvska pivara (ed.). «About Pivnica HS». sarajevska-pivara.ba (անգլերեն). Վերցված է 15 mars 2015-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Sarajevska pivara - 2007 bilance». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 4-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սարաևոյի գարեջրագործարան կատեգորիայում։ |