Սառա Գրովս
Սառա Գրովս | |
---|---|
Ի ծնե անուն | անգլ.՝ Sara Lee Colbaugh[1] |
Ծնվել է | սեպտեմբերի 10, 1972 (52 տարեկան) Burnsville, Դակոտա շրջան, Մինեսոտա, ԱՄՆ[1] |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | contemporary Christian music? |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, երգչուհի, հեղինակ-կատարող, կիթառահար և դաշնակահարուհի |
Գործիքներ | դաշնամուր և վոկալ |
Լեյբլ | Fair Trade Services? |
Կրթություն | North Central University? և Evangel University? |
Կայք | saragroves.com |
Sara Groves Վիքիպահեստում |
Սառա Լի Գրովս (անգլ.՝ Sara Lee Groves), ի ծնե՝ Կոլբոգ (անգլ.՝ Colbaugh, սեպտեմբերի 10, 1972, Burnsville, Դակոտա շրջան, Մինեսոտա, ԱՄՆ[1]), ամերիկացի երգիչ, կիթառահար, դաշնակահարուհի, երաժշտական պրոդյուսեր և կինոպրոդյուսեր[2][3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սառա Լի Գրովսը ծնվել է 1972 թվականի սեպտեմբերի 10-ին Վայնլենդում (Նյու Ջերսի նահանգ, ԱՄՆ), մեծացել է Սփրինգֆիլդում (նահանգ Միսսուրի), իսկ այժմ նա բնակվում է Սեյնթ-Փոլում (նահանգ Մինեսոտա)[4]։
1994 թվականին Սառան ավարտել է «Evangel University» համալսարանը (Սփրինգֆիլդ)՝ ստանալով բարձր աստիճան պատմության ոլորտում։ 1994-1998 թվականներին Գրովսը Ռոսմաունթի միջնակարգ դպրոցում աշխատել է պատմության ուսուցիչ, որից հետո նա սկսել է իր երաժշտական գործունեությունը[5][6]։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սառան իր երաժշտական գործունեությունն սկսել է 1998 թվականին։ Նույն թվականին նա թողարկել է իր առաջին ստուդիական ալբոմը՝ «Past the Wishing»։ Այնուհետև Գրովսը թողարկել է ևս 9 ալբոմ․
- 1999 Conversations
- 2001 Top Contemporary Christian
- 2002 All Right Here Heatseekers
- 2004 The Other Side of Something
- 2005 Station Wagon: Songs for Parents
- 2007 Tell Me What You Know
- 2008 O Holy Night
- 2009 Fireflies and Songs
- 2011 Invisible Empires
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Սառան ամուսնացած է Թրոյ Գրովսի հետ 1995 թվականից։ Զույգն ունի երեք երեխա՝ երկու որդի՝ Թոբի Գրովսը (ծնված 2003 թ.) և Ռուբի Քեյթ Գրովսը (ծնված 2007 թ. հուլիսի 13) և մեկ դուստր՝ Կիրբի Գրովսը (ծնված 2000 թ.)[7][8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Présence Compositrices — 2020.
- ↑ «Sara Groves: A Song in Due Season». CBN.com - The Christian Broadcasting Network (անգլերեն). 2013 թ․ հոկտեմբերի 16. Վերցված է 2022 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ «Sara Groves Announces New Christmas Album Presale To Begin October 1st». www.jesusfreakhideout.com. Վերցված է 2022 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ «CCM Magazine Names Sara Groves' Add To The Beauty Album Of The Year». Top40-Charts.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ «ShieldSquare Captcha». www.songfacts.com. Վերցված է 2022 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ «Sara Groves and Family Open Art House in St. Paul». This is Our City (անգլերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ «Christian singer and songwriter Sara Groves welcomes third child». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ «Jesusfreakhideout.com: Sara Groves, "What Makes It Through" Review». www.jesusfreakhideout.com. Վերցված է 2022 թ․ փետրվարի 23-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սառա Գրովս (անգլ.) Internet Movie Database կայքում
- Սեպտեմբերի 10 ծնունդներ
- 1972 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- 21-րդ դարի ամերիկացի երգիչներ
- 21-րդ դարի ամերիկացի երգչուհիներ
- Ամերիկացի գրողներ
- Ամերիկացի դաշնակահարներ
- Ամերիկացի երաժշտական պրոդյուսերներ
- Ամերիկացի երգիչներ
- Ամերիկացի կիթառահարներ
- Ամերիկացի կին կոմպոզիտորներ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի պրոդյուսերներ