Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սանյա Վուչիչ (սերբ.՝ Сања Вучић/Sanja Vučić, օգոստոսի 8, 1993, Սերբիա), սերբիացի երգչուհի, փանկ ռոք ժանրի ZAA խմբի մենակատար։ Եվրատեսիլ երգի մրցույթ 2016–ում ներայացրել է Սերբիան իր «Goodbye» երգով և գրավել 18–րդ հորիզոնականը[1][2]։
Սանյա Վուչիչը ծնվել է 1993 թվականի օգոստոսի 8–ին Սերբիայի Կրուշևաց քաղաքում։ Նա ավարտել է Կրուշևացի երաժշտական դպրոցի օպերայի բաժինը։ Սովորելուց հետո նա երգ��լ է քաղաքի տարբեր երաժշտական խմբերում։
«ZAA» խումբը ստեղծվել է 2008 թվականին Կրուշևաց քաղաքում։ Սանյան խմբին միացել է 2012 թվականին։ Խմբի հետ միասին նա մոտ 200 համերգներ է ունեցել տարբեր երկրներում՝ Հարավսլավիայում, Չեխիայում, Ավստրիայում և Հունգարիայում։ 2014 թվականին խումբը հրատարակում է «What About» ալբոմը։
Հիմա Սանյան հիմնականում ապրում է Բելգրադում, որտեղ էլ նա սովորել է բանասիրական ֆակուլտետի արաբերեն լեզվի և մշակույթի բաժնում։ Վուչիչը խոսում է իսպաներեն, անգլերեն, իտալերեն և արաբերեն։
|
---|
| Երկրներ |
---|
| Եզրափակչի մասնակիցներ | |
---|
| Առաջին կիսաեզրափակիչ | |
---|
| Երկրորդ կիսաեզրափակիչ | |
---|
| Հանված | |
---|
|
| | Արտիստներ |
---|
| Ֆինալիստներ | |
---|
| Առաջին կիսաեզրափակիչ | |
---|
| Երկրորդ կիսաեզրափակիչ | |
---|
| Հանված | |
---|
|
| | |
|