Սամվել Վասիլյան
Արտաքին տեսք
Սամվել Գեորգիի Վասիլյան | ||
պետական գործիչ | ||
| ||
---|---|---|
21 հուլիսի 2007 | ||
Նախորդող | Արևիկ Պետրոսյան | |
Հաջորդող | ներկայումս պաշտոնավարում է | |
Կրթություն՝ | ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ | |
Մասնագիտություն՝ | իրավաբան | |
Ծննդյան օր | 19 փետրվարի 1963 թ. | |
Ծննդավայր | Երևան | |
Քաղաքացիություն | Հայաստան | |
Պարգևներ |
Սամվել Գեորգիի Վասիլյան (փետրվարի 19, 1963, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի տեղակալ։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1970-1980 թթ. - սովորել և ավարտել է Երևանի Ավետիք Իսահակյանի անվան թիվ 16 միջնակարգ դպրոցը։
- 1987-1992 թթ. - ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։
Աշխատանքային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1981-1983 թթ. - ծառայել է Խորհրդային բանակում։
- 1984-1991 թթ. - աշխատել է Երևանի հաստոցաշինական գործարանում որպես խառատ, ընտրվել գործարանի երիտասարդական միության նախագահ։
- 1991-1993 թթ. - «Միտք» երիտասարդական կազմակերպության տնօրեն։
- 1993-1996 թթ. - միջազգային կազմակերպությունների իրավաբան, ծրագրի ղեկավարի տեղակալ։
- 1996-1998 թթ. - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության իրավաբանական բաժնի առաջատար մասնագետ, այնուհետև՝ բաժնի պետ։
- 1998-2007 թթ. - ՀՀ Նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ, ապա՝ խորհրդատու։
- 2007 թ. հուլիսի 21-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի տեղակալ՝ մինչև 2013 թվականի հունվարի 15-ը պաշտոնավարման ժամկետով։
- 2011 թ. հուլիսի 14-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի իրավաբան անդամ՝ երեք տարի ժամկետով[1]։
- 2013 թ. հունվարի 14-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի անդամ՝ վեց տարի ժամկետով[2]։
Ամուսնացած է, ունի երկու զավակ։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երախտագիտության մեդալ, 2017[3]
Նախորդող Արևիկ Պետրոսյան |
ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի տեղակալ Սամվել Վասիլյան 21 հուլիսի 2007 - |
Հաջորդող ներկայումս պաշտոնավարում է |
|
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամներ նշանակելու և ՀՀ Նախագահի 2009 թվականի մարտի 17-ի ՆՀ-66-Ա հրամանագրում փոփոխություն կատարելու մասին
- ↑ Ս. Վասիլյանին Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի տեղակալ նշանակելու մասին
- ↑ «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.