Jump to content

Սահակ Հայրապետյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հայրապետյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սահակ Հայրապետյան
Սահակ Սիմոնի Հայրապետյան
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 25, 1892(1892-12-25)
ԾննդավայրՏեղ, Գորիս, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էմայիսի 11, 1943(1943-05-11) (50 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ

Սահակ Սիմոնի Հայրապետյան (դեկտեմբերի 25, 1892(1892-12-25), Տեղ, Գորիս, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - մայիսի 11, 1943(1943-05-11), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մանկավարժ, պրոֆեսոր (1933)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Տեղ գյուղում։ Նախնական կրթությունն ստացել է գյուղի ծխական դպրոցում, իսկ միջնակարգը՝ Գորիսի ուսուցչական սեմինարիայում, որն ավարտելուց հետո ուսուցչություն է արել Զանգեզուրի գյուղերում։

1920 թվականին ընդունվել է կոմունիստական կուսակցության շարքերը և մասնակցել Զանգեզուրի հեղափոխական շարժումներին։ 1921 թվականին աշխատել է որպես Զանգեզուրի գավառային կոմիտեի նախագահ։ 1923 թվականին գործուղվել է Մոսկվա՝ ուսանելու Ն. Կրուպսկայայի անվան կոմունիստական դաստիարակության ակադեմիայում։ 1928 թվականին աշխատել է ՀԽՍՀ լուսժողկոմատում, ապա վարել Երևանի գավառային լուսավորության բաժնի, Լենինականի և Ապարանի շրջանային լուսավորության բաժնի վարիչի պաշտոնները։

1931-1933 թվականներին եղել է ԵՊՀ (այդ թվականներին կոչվում էր մանկավարժական ինստիտուտ) ռեկտոր։ 1933 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում և նշանակվել հայկական մանկավարժական ինստիտուտի պատմագրական ֆակուլտետի դեկան։ 1936 թվականից աշխատել է որպես Երևանի ռուսական մանկավարժական ինստիտուտի փոխտնօրեն և մանկավարժության ամբիոնի վարիչ։

Վախճանվել է Երևանում[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Կենսագրական հանրագիտարան, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2009, էջ 19։